00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դասագրքային իրարանցում․ ինչո՞ւ ԿԳՄՍՆ–ն չհասցրեց ապահովել նոր չափորոշիչներով դասագրքերը

© Sputnik / Aram NersesyanԴասագրքեր
Դասագրքեր - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2023
Դասագրքեր
Բաժանորդագրվել
Նոր չափորոշիչներով դասագրքերը այս տարի կամ չեն հասցրել տպագրվել, կամ չեն ստացել մասնագետների դրական եզրակացությունը։ Ինչպե՞ս են ուսուցիչները դասն անցկացնելու առանց գրքի, ե՞րբ են դրանք հասնելու դպրոց, կամ հասնելո՞ւ են արդյոք։ Մանրամասները՝ Sputnik Արմենիայի հոդվածում։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշումը` այս տարվանից հանրապետության բոլոր դպրոցների 2–րդ, 5-րդ ու 7-րդ դասարաններում ներդնել կրթության նոր չափորոշիչներ, մեծ աղմուկ բարձրացրեց կրթական ոլորտում։ Դժգոհ են թե՛ ծնողները, թե՛ ուսուցիչները, թե՛ գրքերի հեղինակները և թե՛ կրթության փորձագետները։ Չնայած ոլորտի մասնագետների պնդմանը, թե Տավուշի մարզում փորձարկված նոր չափորոշիչները պետք է դեռ մարսել, առաջարկությունները և դիտողությունները հաշվի առնել ու նոր միայն ներդնել, ԿԳՄՍՆ–ն հապճեպ, առանց լիարժեք պատրաստ լինելու արեց դա այս տարի։
Ո՞րն էր այս շտապողականության պատճառը հարցին ԿԳՄՍՆ–ից չեն պատասխանում։ Հստակ պատճառ չգիտեն նաև փորձագետներն ու ուսուցիչները, միայն ենթադրում են, որ ԿԳՄՍՆ–ն պայմանագրեր է ունեցել, որոնք խախտել չէր կարող։
Փաստացի, ուսումնական տարին 2–րդ, 5-րդ ու 7-րդ դասարանի աշակերտները սկսեցին առանց դասագրքերի, որոնք նոր չափորոշիչների գլխավոր բաղադրիչներից մեկն էին։ Դրանք տպագրել ու սեպտեմբերի 1-ին դպրոցներին մատակարարել նախարարությունը չհասցրեց։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է, որ վերջին 20 տարում նման դեպք կրթության ոլորտում չէր եղել։ Պատճառները, ըստ նրա, մի քանիսն են։ Նախ ԿԳՄՍՆ-ն նոր չափորոշիչներն ուշ հաստատեց, հետո այդ չափորոշիչներով դասագրքերի համար մրցույթը ուշ կայացավ (2022-ի նոյեմբերի 29-ին), և հետո մրցույթի ֆինանսական ու կազմակերպչական պայմաններն այնքան վատն են եղել, որ շատ մասնագետներ կամ չեն ցանկացել մասնակցել դրան, կամ պարզապես չեն հասցրել։
«Եթե մենք ուզում էինք այս տարվա սեպտեմբերին ունենալ դասագրքեր, ապա այդ մրցույթը պետք է ամենաուշը հայտարարվեր նախորդ տարի սեպտեմբերին։ Վերջնաժամկետն էլ իր հերթին մի քանի անգամ հետաձգվեց։ Գրքերը ներկայացվեցին հունիսի 1-ին, ևս 2 ամիս մրցույթ ընթացավ, դրան էլ հաջորդեցին բողոքարկումները։ Ուսուցիչները ստիպված եղան օգոստոսին ծանոթանալ ու ընտրել դասագրքերը, այնպես որ բնական է, որ տպագրությունը չէին հասցնելու»,– ասում է Սերոբ Խաչատրյանը։
© Sputnik / Mikhail ChernyakhovskyՍերոբ Խաչատրյանը
Эксперт в сфере образования Сероб Хачатрян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik (13 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2023
Սերոբ Խաչատրյանը
Նախարարությունից վստահեցնում են` սեպտեմբերի 15–ի դրությամբ դասագրքերի մեծամասնությունն արդեն տպագրվել է ու մատակարարվել դպրոցներին։ Սեպտեմբերի 13–ին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ մինչև ամսվա վերջ բոլոր դպրոցները կունենան անհրաժեշտ դասագրքեր։
«Դասագրքերի առաջին խմբաքանակը մտել է դպրոցներ հենց սեպտեմբերի 1–ին հաջորդող առաջին աշխատանքային օրը։ Այս օրերին բաշխվում են լրացուցիչ գրքերը, և մինչև ամսվա վերջ բոլորը կլինեն դպրոցներում»,–ասաց նա։
Չնայած նախարարի այս պնդմանը` հանրապետության դպրոցների մի քանի ուսուցիչներ, որոնք հասկանալի պատճառներով չցանկացան իրենց անունը հանրայնացնել, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին, որ ներքին ինֆորմացիա կա, թե որոշ գրքեր չեն լինի ընդհուպ մինչև նոյեմբեր։ Այսպիսի ինֆորմացիա ունի նաև կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Նրա ունեցած տեղեկություններով` երկրորդ դասարանի դասագրքերի տպագրումը նոր է սկսվել, այնպես որ գործընթացը դեռ մի քանի ամիս կտևի։
Եթե անգամ այս տեղեկատվությունը սխալ է ու ԿԳՄՍ–ն մինչև սեպտեմբերի վերջ դպրոցներին կապահովի բոլոր էլեկտրոնային դասագրքերի տպագիր տարբերակով, ապա դասագրքերի խնդիրը, միևնույնն է, չի լուծվի։ Կան դասագրքեր, որոնք չունեն անգամ էլեկտրոնային տարբերակ։ Այսինքն` այդ դասագրքերը կազմելու համար կա՛մ ոչ–ոք հայտ չի ներկայացրել, կա՛մ դրանք չեն ստացել փորձագիտական դրական եզրակացություն։ Օրինակ` ռուսաց լեզվի, ֆրանսերենի և թվային գրագիտության դասագրքերը։
Այս առարկաների դասերն անցկացվում են հիմնականում հին դասագրքերով, որոնց պարունակությունը, ուսուցիչների պնդմամբ, չի համապատասխանում կրթության նոր չափորոշիչներին։
«Հին դասագիրքն են տվել, ասում են` նոր չափորոշիչներով դաս արեք, բայց դա անհնար է, չի համապատասխանում ոչ մի բան», - մեզ հետ զրույցում ասաց Երևանի դպրոցներից մեկի ռուսերենի ուսուցչուհին։
Հայտ ներկայացրած, բայց դրական եզրակացություն չստացած գրքերից մեկը, 2-րդ դասարանի համար նախատեսված ռուսաց լեզվի «Солнышко» (Արևիկ) գիրքն է, որի հեղինակը ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ Լիլյա Բալասանյանն է։ Նա եղել է մրցույթին մասնակցող միակ դասագրքի հեղինակը։
«Իմ գիրքն ամբողջությամբ համապատասխանել է նոր չափորոշիչներին։ Այն արդեն դպրոցներում փորձարկվել է, որովհետև նախորդ տարիներին եղել է այլընտրանքային դասագիրք հանրապետության դպրոցների 20 տոկոսում։ Չեմ հասկանում պատճառը որն է, որ հավանության չի արժանացել, ենթադրում եմ, որ չեն ուզել այս տարի պետբյուջեից գումար տրամադրել ռուսաց լեզվի դասագրքի համար»,– ասաց Լիլյա Բալասանյանը։
Այս ամբողջ իրադրությունում նրան ամենից շատ հուզում է այն փաստը, որ իր գրած գիրքը գնահատել են ոչ թե տասնյակ տարիների փորձ ունեցող, վաստակավոր ուսուցիչներ, այլ «անհայտ դեմքեր»։
Ինչպես կլուծվի խնդիրը ու երբ`ուսուցիչները պատկերացում չունեն։ Ասում են`ոչինչ չեն կարող անել, մնում է միայն սպասել ու հարմարվել իրողությանը։ ԿԳՄՍ–ից էլ ասում են, որ փորձագիտական դրական եզրակացություն չստացած դասագրքերի համար կհայտարարվի նոր մրցույթ։ Եթե հաշվի առնենք, որ գործընթացը մոտ 9–ը ամիս է տևում, ապա նոր դասագրքեր այս ուսումնական տարում աշակերտներն այդպես էլ չեն ունենա։
Իսկ ինչ վերաբերում դեռևս չտպագրված գրքերին, ապա նախարարությունն առաջարկում է կա՛մ ուսուցումը կազմակերպել էլեկտրոնային եղանակով, կա՛մ էլեկտրոնային տարբերակով հասանելի նյութերը պատճենահանել։
ԿԳՄՍՆ–ից վստահեցնում են`դպրոցների տնօրեններին հանձնարարվել է, որ պատճենահանման ծախսերը դպրոցը վերցնի իր վրա, բայց այս հանձնարարականը կարծես թե բոլորը չէ որ կատարել են։ Sputnik Արմենիան 2–րդ, 5-րդ ու 7-րդ դասարանցիների մի քանի ծնողներից հետաքրքրվեց`արդյո՞ք դպրոցն է արել գրքերի պատճենահանումը։ Նրանց զգալի մասը վստահեցրեց, որ դպրոցում իրենց տվել են գրքի էլեկտրոնային տարբերակը և հանձնարարել պատճենահանել ու գիրք կազմել։
Այս նույն ճակատագրից այս տարի խուսափել են 10-րդ դասարանցիները։ ԿԳՄՍՆ–ն որոշել է, 10-րդ դասարանում հանրակրթական նոր չափորոշիչը` նոր գրքերի հետ միասին, ներդնել հաջորդ տարի, քանի որ այս դեպքում 22 անուն դասագրքերից հայտ էր ներկայացվել միայն 12 դասագրքի համար։
Իսկ ընդհանուր առմամբ` նոր չափորոշիչների ներդրմամբ անցած տարի մրցույթը հայտարարվել է 65 անուն դասագրքերի ստեղծման համար։ Հայտեր են ներկայացվել 49-ի համար։ «Պաշարների շտեմարան» հարթակում հասանելի է ընդհանուր 44 դասագիրք, որոնցից 12–ը`երկրորդ դասարանի, 14-ը` հինգերորդ դասարանի և 18–ը`յոթերորդ դասարանի համար են։
Հայտերը շատ դեպքերում չեն ներկայացվել քանի որ համապատասխան մասնագետները հասկացել են, որ չեն հասցնի միանգամից մի քանի դասարանների համար դասագիրք պատրաստել։
Ու առհասարակ, Սերոբ Խաչատրյանի կարծիքով` լավ դասագիրք գրելու համար անհրաժեշտ է 2-4 տարի։ Քանի որ գրելուց հետո այն պետք է փորձարկվի աշակերտների հետ, ուսուցիչներն էլ իրենց հերթին մանրակրկիտ պետք է ստուգեն այն։ Ակնհայտ է, որ այս նոր դասագրքերի պարագայում դրանցից ոչ մեկը չի կատարվել, այնպես որ, դեռ օդից կախված է մնում դրանց որակի ու բովանդակության հարցը։
Դասագիրքը կարևոր է, բայց դրանից պետք չէ կառչել. ԿԳՄՍ նախարար
Լրահոս
0