https://arm.sputniknews.ru/20230916/arman-sargsjani-glkhavvorats-patvirakutjuny-gdhum-ajcelel-e-hh-zu-sharzhakan-hvospital-65894645.html
Արման Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ԳԴՀ–ում այցելել է ՀՀ ԶՈւ շարժական հոսպիտալ
Արման Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ԳԴՀ–ում այցելել է ՀՀ ԶՈւ շարժական հոսպիտալ
Sputnik Արմենիա
Զորավարժության կազմակերպիչներն ու մասնակից այլ պետությունները բարձր են գնահատվել ՀՀ ԶՈւ դաշտային հոսպիտալի պատրաստվածությունն ու տարբեր իրավիճակներում արագ... 16.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-16T18:41+0400
2023-09-16T18:41+0400
2023-09-16T18:43+0400
հայաստան
զինված ուժեր
գերմանիա
զորավարժություններ
դաշտային հոսպիտալ
«միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/10/65894236_0:39:1024:615_1920x0_80_0_0_e078aaa19e25776170f4cc2df6f7a086.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում այցելել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության դաշտային շարժական հոսպիտալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ՀՀ ԶՈւ բժշկական անձնակազմը Հոհենֆելսում մասնակցում է ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող «Միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժությանը։Նշվում է, որ հայկական պատվիրակությունը եղել է հոսպիտալի ծավալման շրջանում, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին, վարժանքների կազմակերպման ընթացքին, պայմաններին, զրուցել և ոգևորել է զորավարժությանը մասնակցող բժշկական անձնակազմին։Այցի ավարտին զորավարժության ամերիկյան կողմի հետ քննարկվել և համաձայնեցվել են հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր։Ինչի՞ կարող են հանգեցնել հայ-ամերիկյան զորավարժություններըԻնչպես զորավարժության կազմակերպիչների, այնպես էլ մասնակից այլ պետությունների կողմից բարձր են գնահատվել ՀՀ ԶՈւ դաշտային հոսպիտալի պատրաստվածությունը, տարբեր իրավիճակներում արագ արձագանքելու ու գործելու կարողությունը, ինչպես նաև անձնակազմի անհատական պատրաստվածության ու արհեստավարժության մակարդակը։
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/10/65894236_0:0:1024:768_1920x0_80_0_0_9e2a077b25e813890e78712186d2b69b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զինված ուժեր, գերմանիա, զորավարժություններ, դաշտային հոսպիտալ, «միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժություն
հայաստան, զինված ուժեր, գերմանիա, զորավարժություններ, դաշտային հոսպիտալ, «միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժություն
Արման Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ԳԴՀ–ում այցելել է ՀՀ ԶՈւ շարժական հոսպիտալ
18:41 16.09.2023 (Թարմացված է: 18:43 16.09.2023) Զորավարժության կազմակերպիչներն ու մասնակից այլ պետությունները բարձր են գնահատվել ՀՀ ԶՈւ դաշտային հոսպիտալի պատրաստվածությունն ու տարբեր իրավիճակներում արագ արձագանքելու ու գործելու կարողությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում այցելել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության դաշտային շարժական հոսպիտալ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԶՈւ բժշկական անձնակազմը Հոհենֆելսում մասնակցում է ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող «Միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժությանը։
«Այցի ընթացքում ԱՄՆ կազմակերպիչների կողմից պատվիրակությանն են ներկայացվել զորավարժության մտահղացումը, իրականացվող միջոցառումները, զորավարժության ընթացքը և փոխգործակցության կազմակերպումը»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հայկական պատվիրակությունը եղել է հոսպիտալի ծավալման շրջանում, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին, վարժանքների կազմակերպման ընթացքին, պայմաններին, զրուցել և ոգևորել է զորավարժությանը մասնակցող բժշկական անձնակազմին։
Այցի ավարտին զորավարժության ամերիկյան կողմի հետ քննարկվել և համաձայնեցվել են հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Ինչպես զորավարժության կազմակերպիչների, այնպես էլ մասնակից այլ պետությունների կողմից բարձր են գնահատվել ՀՀ ԶՈւ դաշտային հոսպիտալի պատրաստվածությունը, տարբեր իրավիճակներում արագ արձագանքելու ու գործելու կարողությունը, ինչպես նաև անձնակազմի անհատական պատրաստվածության ու արհեստավարժության մակարդակը։