https://arm.sputniknews.ru/20230916/adrbejani-haghvordagrutjunn-irakanutjany-chi-hamapataskhanum-hh-pn-65898629.html
Ադրբեջանի տարածած հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի տարածած հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում. ՀՀ ՊՆ
Sputnik Արմենիա
Ադրբեջանը սուտ լուրեր է տարածում ամենօրյա ռեժիմով։ 16.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-16T21:17+0400
2023-09-16T21:17+0400
2023-09-16T21:23+0400
ապատեղեկատվություն
հհ պաշտպանության նախարարություն (պն)
հայ-ադրբեջանական
ադրբեջան
կրակոց
սահման
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/07/11130763_0:85:1600:985_1920x0_80_0_0_28198a312017b5438f18680b9b69ff8c.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածելու իր քաղաքականությունը։ ՀՀ ՊՆ–ն հերթական անգամ հերքել է հարևան երկրի տարածած լուրը։Նշենք, որ տևական ժամանակ է՝ Ադրբեջանի ՊՆ-ն նախ հաղորդագրություն է տարածում, թե հայկական ստորաբաժանումներն իբր կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ (ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտապես հերքում է այդօրինակ հաղորդագրությունները), իսկ հետո ադրբեջանական զինուժն է կրակ բացում հայկական դիրքերի ուղղությամբ։Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7–ին կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում։Նույն օրը ՀՀ ԱԳՆ–ն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը և պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/07/11130763_88:0:1512:1068_1920x0_80_0_0_5cbe2576c83148d16e1abf8ce2bd7df3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ապատեղեկատվություն, հհ պաշտպանության նախարարություն (պն), հայ-ադրբեջանական, ադրբեջան, կրակոց, սահման, հայաստան
ապատեղեկատվություն, հհ պաշտպանության նախարարություն (պն), հայ-ադրբեջանական, ադրբեջան, կրակոց, սահման, հայաստան
Ադրբեջանի տարածած հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում. ՀՀ ՊՆ
21:17 16.09.2023 (Թարմացված է: 21:23 16.09.2023) Ադրբեջանը սուտ լուրեր է տարածում ամենօրյա ռեժիմով։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածելու իր քաղաքականությունը։
ՀՀ ՊՆ–ն հերթական անգամ հերքել է հարևան երկրի տարածած լուրը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 16-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է ՀՀ ՊՆ–ի տարածած հերքման տեքստում:
Նշենք, որ տևական ժամանակ է՝ Ադրբեջանի ՊՆ-ն նախ հաղորդագրություն է տարածում, թե հայկական ստորաբաժանումներն իբր կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ (ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտապես հերքում է այդօրինակ հաղորդագրությունները), իսկ հետո ադրբեջանական զինուժն է կրակ բացում հայկական դիրքերի ուղղությամբ։
Հիշեցնենք՝
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7–ին կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում։
Նույն օրը
ՀՀ ԱԳՆ–ն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը և պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները: