https://arm.sputniknews.ru/20230915/vshtacats-em-mijazgajin-karujcneri-ev-erkrneri-qajleric-qvoqsy-arcakhum-katarvvoghi-masin-65843372.html
Վշտացած եմ միջազգային կառույցների և մեծ երկրների քայլերից. Քոքսը՝ Արցախում կատարվողի մասին
Վշտացած եմ միջազգային կառույցների և մեծ երկրների քայլերից. Քոքսը՝ Արցախում կատարվողի մասին
Sputnik Արմենիա
Բարոնուհին շեշտեց, որ մինչ օրս որևէ ազգ չի արձագանքել հայ ժողովրդի աղաղակներին և այն իրավիճակին, որ այսօր տիրում է Արցախում: 15.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-15T12:53+0400
2023-09-15T12:53+0400
2023-09-15T13:15+0400
քերոլայն քոքս
արցախ
լեռնային ղարաբաղ
միջազգային կառույցներ
ճգնաժամ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0f/65845038_0:44:1600:944_1920x0_80_0_0_9b027cdc421054fda001406e24b69dc5.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վշտացած է միջազգային գերտերությունների գործողություններից, որոնք շարունակում են ճնշում գործադրել Հայաստանի վրա, ընդունելու Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ: Այս մասին Քոքսը նշեց Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:«Արցախի բնիկ, հայ քրիստոնյա բնակչությունը կանգնած է իր պատմական հողում էթնիկ և կրոնական զտումների առջև: Այս իրավիճակը գնալով սրվում է: Գերտերությունների կամ միջազգային կազմակերպությունների արձագանքը աչ մի արդյունք չի տվել: Ոչ մի ժողովուրդ չի դիմադրել Ստեփանակերտի նկատմամբ Բաքվի տարածքային հավակնություններին»,- ասաց բարոնուհին:Հետևաբար նա հարց բարձրացնում` ով կարձագանքի, եթե Բաքուն հավակնություն ունենա Երևանի, Զանգեզուրի կամ Սևանա լճի նկատմամբ:Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի և առևտրային համաձայնագրի դիմաց Արցախի ժողովրդից ակնկալվում է, որ հրաժարվեն իրենց ինքնորոշման իրավունքից: Քոքսը վստահ է՝ այդպիսով ավելի քան 120.000 բնիկ հայ կդառնա հակահայկական ավտորիտար պետության քաղաքացի՝ նրանք ստիպված կլինեն զիջելու իրենց ազատությունն ու սեփական հողի նկատմամբ վերահսկողությունը:
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0f/65845038_176:0:1600:1068_1920x0_80_0_0_ef4ec6426a692274f91168ae1618d30e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քերոլայն քոքս, արցախ, լեռնային ղարաբաղ, միջազգային կառույցներ, ճգնաժամ, հայաստան
քերոլայն քոքս, արցախ, լեռնային ղարաբաղ, միջազգային կառույցներ, ճգնաժամ, հայաստան
Վշտացած եմ միջազգային կառույցների և մեծ երկրների քայլերից. Քոքսը՝ Արցախում կատարվողի մասին
12:53 15.09.2023 (Թարմացված է: 13:15 15.09.2023) Բարոնուհին շեշտեց, որ մինչ օրս որևէ ազգ չի արձագանքել հայ ժողովրդի աղաղակներին և այն իրավիճակին, որ այսօր տիրում է Արցախում:
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վշտացած է միջազգային գերտերությունների գործողություններից, որոնք շարունակում են ճնշում գործադրել Հայաստանի վրա, ընդունելու Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ: Այս մասին Քոքսը նշեց Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Արցախի բնիկ, հայ քրիստոնյա բնակչությունը կանգնած է իր պատմական հողում էթնիկ և կրոնական զտումների առջև: Այս իրավիճակը գնալով սրվում է: Գերտերությունների կամ միջազգային կազմակերպությունների արձագանքը աչ մի արդյունք չի տվել: Ոչ մի ժողովուրդ չի դիմադրել Ստեփանակերտի նկատմամբ Բաքվի տարածքային հավակնություններին»,- ասաց բարոնուհին:
Հետևաբար նա հարց բարձրացնում` ով կարձագանքի, եթե Բաքուն հավակնություն ունենա Երևանի, Զանգեզուրի կամ Սևանա լճի նկատմամբ:
Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի և առևտրային համաձայնագրի դիմաց Արցախի ժողովրդից ակնկալվում է, որ հրաժարվեն իրենց ինքնորոշման իրավունքից: Քոքսը վստահ է՝ այդպիսով ավելի քան 120.000 բնիկ հայ կդառնա հակահայկական ավտորիտար պետության քաղաքացի՝ նրանք ստիպված կլինեն զիջելու իրենց ազատությունն ու սեփական հողի նկատմամբ վերահսկողությունը: