https://arm.sputniknews.ru/20230915/rus-blvogeri-knvoj-mahvan-depqvov-inqnaspanutjan-hascnelu-hvodvatsvov-qrgvorts-e-harucvel-65844447.html
Ռուս բլոգերի կնոջ մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հոդվածով քրգործ է հարուցվել
Ռուս բլոգերի կնոջ մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հոդվածով քրգործ է հարուցվել
Sputnik Արմենիա
Քրեական օրենսգրքի 162–րդ հոդվածի առաջին մասը ենթադրում է սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ... 15.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-15T13:03+0400
2023-09-15T13:03+0400
2023-09-15T13:05+0400
ինքնասպանություն
բլոգեր
կին
երևան
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_1db4aab8f5161205c560efb9a79b39d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հայտնի ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կնոջ՝ Յանա Զելենսկայայի մահվան կապակցությամբ, ինքնասպանության հասցնելու հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։Հայտնել էինք, որ երեկ` սեպտեմբերի 14–ին, ժամը 21:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Տպագրիչների 6-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է կնոջ դի:Աբրահամյանի խոսքով` դեպքի վայրի զննություն է կատարվել։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է։Նշենք, որ Ալեքսեյ Ռոմանովը Խաբարովսկից է, նախկին հաղորդավար ու լրագրող:Նա 2018թ. ապրիլին՝ «թավշյա հեղափոխության» օրերին, եղել է Հայաստանում: Հրապարակել է հեղափոխական ցույցերի մասին տեսանյութեր: Հարցազրույցներ է արել Նիկոլ Փաշինյանի հետ, անգամ լուսանկարվել է ու հրապարակել այն։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինքնասպանություն, բլոգեր, կին, երևան, հհ քննչական կոմիտե
ինքնասպանություն, բլոգեր, կին, երևան, հհ քննչական կոմիտե
Ռուս բլոգերի կնոջ մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հոդվածով քրգործ է հարուցվել
13:03 15.09.2023 (Թարմացված է: 13:05 15.09.2023) Քրեական օրենսգրքի 162–րդ հոդվածի առաջին մասը ենթադրում է սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հայտնի ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կնոջ՝ Յանա Զելենսկայայի մահվան կապակցությամբ, ինքնասպանության հասցնելու հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Հայտնել էինք, որ երեկ` սեպտեմբերի 14–ին, ժամը 21:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Տպագրիչների 6-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է կնոջ դի:
«Ամուսինն է կնոջը տանը հայտնաբերել և ահազանգել ոստիկանություն։ Դեպքի կապակցությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 162–րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը)»,-ասաց նա։
Աբրահամյանի խոսքով` դեպքի վայրի զննություն է կատարվել։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է։
Նշենք, որ Ալեքսեյ Ռոմանովը Խաբարովսկից է, նախկին հաղորդավար ու լրագրող:
Նա 2018թ. ապրիլին՝ «թավշյա հեղափոխության» օրերին, եղել է Հայաստանում: Հրապարակել է հեղափոխական ցույցերի մասին տեսանյութեր: Հարցազրույցներ է արել Նիկոլ Փաշինյանի հետ, անգամ լուսանկարվել է ու հրապարակել այն։