00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:54
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ-ի ճակատագիրը և «Զանգեզուրի միջանցքը». ինչու է Բաքուն բանակցությունները կանգնած համարում

© Photo : Dario Pignatelli / European Union Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բանակցությւոնը Շառլ Միշելի միջնորդությամբ
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բանակցությւոնը Շառլ Միշելի միջնորդությամբ - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2023
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բանակցությւոնը Շառլ Միշելի միջնորդությամբ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ հայկական ղեկավարությունը մեղավորների փնտրտուքի մեջ է առաջիկա զիջումների համար։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սկզբունքային հարցերի շուրջ տարաձայնությունները շարունակվում են, ու դրանով էլ կարելի է բացատրել Բաքվի հայտարարությունն այն մասին, որ բանակցությունները կանգ են առել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ նշելով, որ Բաքուն կշարունակի ռազմադիվանագիտական ճնշում գործադրել Երևանի վրա իրեն անհրաժեշտ զիջումները ստանալու համար։
Հայտնել էինք, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովն ասել էր, որ բանակցությունները կանգ են առել Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունների պատճառով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 32-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձի հետևանքով: Միաժամանակ Բայրամովը հայտնել էր, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի մասին իր մեկնաբանությունները ավելի վաղ արված Երևանի առաջարկների վերաբերյալ:
Մինչդեռ Դանիելյանը կարծում է, որ իրականում բանակցությունները փակուղի մտցնելու պատճառն ամենևին էլ կապված չէ Փաշինյանի շնորհավորանքի կամ նախագահական ընտրությունների հետ:
«Կարևոր է ոչ թե այն, ինչ են ասում ադրբեջանցիները, այլ կարևոր է` ինչ չեն ասում նրանք։ Բնականաբար այդ փաստաթղթի մեջ, որը փոխանցել են,ոչ թե շնորհավորանքի հարցն է քննարկվում, այլ Ադրբեջանի հիմնական պնդումն այն է, որ Հայաստանը ստորագրությունը դնի և խորհրդարանը վավերացնի այն, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իսկ երկրորդ գլխավոր խնդիրը, իրենց բառերով ասած, «Զանգեզուրի միջանցքն է» , այսինքն` Սյունիքով անցնող ճանապարհների վերահսկողության հարցը։ Մնացած հարցերն Ադրբեջանի համար ինձ թվում է` էական չեն»,–ասաց Դանիելյանը։
Նրա խոսքով` Երևանին և Բաքվին մինչ օրս չի հաջողվում համաձայնության հասնել երկու հիմնական պատճառով։ Առաջինը`Սյունիքի մարզով անցնող ճանապարհների կարգավիճակի հարցն է, երկրորդը՝ Հայաստանի պնդումները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին, որը խնդրին միջազգային երանգ է հաղորդում, ինչին, ըստ էության, դեմ է Ադրբեջանը։ Հասկանալի է, որ իրավունքների և անվտանգության համատեքստում վաղ թե ուշ առաջանալու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։
«Ադրբեջանը ձգտում է այս մի քանի ամիսն օգտագործել Հայաստանից ավելի շատ զիջումներ ստանալու համար։ Հայաստանում ներկա իրավիճակը հնարավորությունների պատուհան է Ադրբեջանի համար, դրա համար Բաքուն կմեծացնի ճնշումը, այդ թվում՝ սահմանին պարբերական բախումների, ռազմական տեխնիկայի, անձնակազմի կուտակումների ու տեղաշարժերի տեսքով»,– կարծում է Դանիելյանը։
Իսկ Հայաստանի իշխանություններն այս պայմաններում փորձում են ժամանակ շահել։ Այս մասին մասնավորապես վկայում է Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ պատրաստ է հրատապ քննարկումների ադրբեջանական ղեկավարության հետ լարվածությունը թուլացնելու համար։ Իրականում, Դանիելյանի համոզմամբ, ՀՀ ղեկավարությունը մեղավորների փնտրտուքի մեջ է առաջիկա զիջումների համար։ Այն, որ Երևանն ի վերջո կգնա այդ զիջումների, վերլուծաբանը չի կասկածում։
Դե իսկ մեղավորների որոնման մեջ հիմա ընտրությունը կանգ է առել Ռուսաստանի վրա։ Դրանով է փորձագետը բացատրում Մոսկվայի հասցեին հնչած մեղադրանքները։
«Տարբեր ժամանակներում Փաշինյանի համար եղել են տարբեր մեղավորներ այս կամ այն խնդիրների համար՝ նախկին իշխանությունները, բանակը, եկեղեցին, նույնիսկ կոմունիստները։ Հիշենք, թե ինչպես էր նա բացատրում «անկլավների» ստուգաբանությունը՝ ասելով, որ հարցն իր արմատներն ունի խորհրդային տարիներից։ Հիմա նրան նոր մեղավորներ են պետք, և դա Ռուսաստանն է», - ասում է Դանիելյանը։
Անշուշտ, հայ հասարակության մեջ առկա որոշ հարցերի պատասխանները Ռուսաստանը չունի, կամ այդ պատասխաններն այնքան էլ պարզ չեն, ինչը նույնպես կարող է որոշակի բանավեճերի պատճառ դառնալ։ Թեև բարձր մակարդակով կողմերը նախընտրում են խուսափել կոշտ հռետորաբանությունից, և հիմնական «լեզվակռիվը» ծավալվում են ԱԳՆ-ի և խորհրդարանականների մակարդակով ։
Ընդհանուր առմամբ, ըստ քաղաքագետի, հայկական դիվանագիտությունը հայտնվել է փակուղում, առանցքային պաշտոններ զբաղեցնում են մարդիկ, որոնք չունեն ո՛չ քաղաքական, ո՛չ դիվանագիտական փորձ: Այո, և շատ հարցեր Փաշինյանը միանձնյա է լուծում։
Դանիելյանը խիստ սիմպտոմատիկ է համարում խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի փոխանցած մեկնաբանությունները։ Այսպես, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողներին հայտնել էր, որ Բաքուն մինչ օրս չի արձագանքել Երևանի առաջարկներին, ավելի ուշ պարզվել էր, որ իրականում մեկնաբանություններն արդեն փոխանցվել են։
Ըստ մեր զրուցակցի` այս անտեղյակությունն ինֆորմացիա չփոխանակելու և ԱԳՆ–Ազգային ժողովի կապի բացակայության մասին է վկայում։
«Այս երկու կառույցները միշտ չէ, որ տեղեկատվություն են փոխանակում: Եվ ընդհանրապես, հայկական դիվանագիտությունը փակուղում էր նաև մինչև 44-օրյա պատերազմը, երբ, օրինակ, չկարողացավ կանխատեսել Թուրքիայի միջամտությունը Ղարաբաղյան հակամարտությանը։ Դիվանագիտության ցածր մակարդակը դարձել է պատերազմի պատճառներից մեկը։ Իրավիճակը հիմա միայն վատացել է», -կարծում է վերլուծաբանը։
Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին նկատվում են Ադրբեջանի ուժերի և միջոցների ակտիվ տեղաշարժեր Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Հայաստանի հետ սահմանին: Հայաստանի ղեկավարությունն իրավիճակը լարված է համարում՝ միաժամանակ հայտարարելով լիցքաթափման պատրաստակամության մասին։
Լրահոս
0