https://arm.sputniknews.ru/20230915/jarvoslavli-marzy-shahagrgrvats-e-hajastani-het-hamagvortsakcutjan-yndlajnmamb-marzpet-65874762.html
Յարոսլավլի մարզը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ. մարզպետ
Յարոսլավլի մարզը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ. մարզպետ
Sputnik Արմենիա
Ներդրումների համար առաջնահերթ ուղղություններից մեկը զբոսաշրջային ոլորտն է։ 15.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-15T21:50+0400
2023-09-15T21:50+0400
2023-09-15T21:52+0400
հայաստան
ռուսաստան
բիզնես
մարզպետ
վաղարշակ հարությունյան
համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2335/61/23356199_0:160:3072:1888_1920x0_80_0_0_cc3f0d3f75b5deea3746d2d44be44ca9.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Յարոսլավլի մարզը շահագրգռված է Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմամբ։ Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանը այս մասին հայտարարել է մարզպետ Միխայիլ Եվրաևը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Յարոսլավլի մարզի կառավարությանը։Միջոցառումն անցկացվել է Մոսկվայում ՌԴ կառավարությանն առընթեր Յարոսլավլի մարզի կառավարության ներկայացուցչության հարթակում, մասնակցել է նաև Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Հանդիպման ժամանակ ներկայացվել է մարզի ներդրումային և տնտեսական ներուժը։Մարզպետի խոսքով` ներդրումների համար առաջնահերթ ուղղություններից մեկը զբոսաշրջային ոլորտն է։ Յարոսլավլի զբոսաշրջային հոսքի ամենամյա նշանակալի աճը, շահավետ աշխարհագրական դիրքը, կառավարության կողմից առավելագույն աջակցությունը այս ուղղությունը գրավիչ են դարձնում բիզնեսի համար։ «2022 թվականին մարզ է այցելել մոտ 8 մլն զբոսաշրջիկ, այս տարվա արդյունքներով այդ թիվը կարող է զգալի բարձր լինել»,– նշել է Եվրաևը։ Մարզպետի խոսել է նաև ագրոարդյունաբերության ոլորտում ներդրումներ կատարելու մեծ ներուժի մասին։Հարությունյանն իր հերթին նշել է, որ Յարոսլավլի մարզի կառավարության թիմը մարզպետի գլխավորությամբ հիանալի են աշխատում, և կարծիք հայտնել, որ Հայաստանն ու Յարոսլավլի մարզը կընդլայնեն փոխգործակցության շրջանակը, բիզնեսն էլ իր համար փոխշահավետ առաջարկներ կգտնի։Զրույցի ընթացքում Եվրաևն աջակցել է դեսպանի` Յարոսլավլի մարզում «Կիլիկիա» հայկական բիզնես–ակումբի նիստ անցկացնելու առաջարկին։ՌԴ–ում ՀՀ դեսպանը հանդիպել է Ալեքսանդրինյան թատրոնի տնօրենի հետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2335/61/23356199_171:0:2902:2048_1920x0_80_0_0_6acc3d3064040c9708c1b8f18775dbe5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, բիզնես, մարզպետ, վաղարշակ հարությունյան, համագործակցություն
հայաստան, ռուսաստան, բիզնես, մարզպետ, վաղարշակ հարությունյան, համագործակցություն
Յարոսլավլի մարզը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ. մարզպետ
21:50 15.09.2023 (Թարմացված է: 21:52 15.09.2023) Ներդրումների համար առաջնահերթ ուղղություններից մեկը զբոսաշրջային ոլորտն է։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Յարոսլավլի մարզը շահագրգռված է Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմամբ։ Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանը այս մասին հայտարարել է մարզպետ Միխայիլ Եվրաևը։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով Յարոսլավլի մարզի կառավարությանը։
Միջոցառումն անցկացվել է Մոսկվայում ՌԴ կառավարությանն առընթեր Յարոսլավլի մարզի կառավարության ներկայացուցչության հարթակում, մասնակցել է նաև Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Հանդիպման ժամանակ ներկայացվել է մարզի ներդրումային և տնտեսական ներուժը։
«Յարոսլավլի մարզը և Հայաստանը փոխգործակցության բազմաթիվ ուղղություններ ունեն։ Մենք բաց ենք համագործակցության համար, հետաքրքրված ենք ներդրումների ներգրավման, մեր արտադրողների արտադրանքի արտահանումն ընդլայնելու, բիզնեսների միջև անմիջական փոխշահավետ շփում հաստատելու հարցում», – ասել է Եվրաևը։
Մարզպետի խոսքով` ներդրումների համար առաջնահերթ ուղղություններից մեկը զբոսաշրջային ոլորտն է։ Յարոսլավլի զբոսաշրջային հոսքի ամենամյա նշանակալի աճը, շահավետ աշխարհագրական դիրքը, կառավարության կողմից առավելագույն աջակցությունը այս ուղղությունը գրավիչ են դարձնում բիզնեսի համար։ «2022 թվականին մարզ է այցելել մոտ 8 մլն զբոսաշրջիկ, այս տարվա արդյունքներով այդ թիվը կարող է զգալի բարձր լինել»,– նշել է Եվրաևը։ Մարզպետի խոսել է նաև ագրոարդյունաբերության ոլորտում ներդրումներ կատարելու մեծ ներուժի մասին։
Հարությունյանն իր հերթին նշել է, որ Յարոսլավլի մարզի կառավարության թիմը մարզպետի գլխավորությամբ հիանալի են աշխատում, և կարծիք հայտնել, որ Հայաստանն ու Յարոսլավլի մարզը կընդլայնեն փոխգործակցության շրջանակը, բիզնեսն էլ իր համար փոխշահավետ առաջարկներ կգտնի։
Զրույցի ընթացքում Եվրաևն աջակցել է դեսպանի` Յարոսլավլի մարզում «Կիլիկիա» հայկական բիզնես–ակումբի նիստ անցկացնելու առաջարկին։