https://arm.sputniknews.ru/20230915/janqer-en-petq-hygh-kirarkman-gvortsyntaci-hamar-grigvorjann-yndunel-e-hhum-em-despanin-65840708.html
Ջանքեր են պետք ՀԸԳՀ կիրարկման գործընթացի համար. Գրիգորյանն ընդունել է ՀՀ–ում ԵՄ դեսպանին
Ջանքեր են պետք ՀԸԳՀ կիրարկման գործընթացի համար. Գրիգորյանն ընդունել է ՀՀ–ում ԵՄ դեսպանին
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքները: 15.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-15T12:21+0400
2023-09-15T12:21+0400
2023-09-15T12:40+0400
մհեր գրիգորյան
եվրամիություն
դեսպան
համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0f/65839165_0:42:700:437_1920x0_80_0_0_24910e4d56bde59e1dea164380e4dea2.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ` համատեղ ջանքեր գործադրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակը: Այս համատեքստում կարևորվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքները:Քննարկվել է նաև ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքը, այս համատեքստում շեշտվել է ԵՄ ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը:Նշենք, որ ավելի վաղ Մարագոսը ղեկավարում էր Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրենությունում Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի բաժինը։ Նախկինում նա նույն տեղում աշխատել էր որպես Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար:Հայաստանում դեսպանի պաշտոնում Մարագոսը փոխարինել է Անդրեա Վիկտորինին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0f/65839165_77:0:700:467_1920x0_80_0_0_d181292c836656d80102c8bbfe5f5c5d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մհեր գրիգորյան, եվրամիություն, դեսպան, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ)
մհեր գրիգորյան, եվրամիություն, դեսպան, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ)
Ջանքեր են պետք ՀԸԳՀ կիրարկման գործընթացի համար. Գրիգորյանն ընդունել է ՀՀ–ում ԵՄ դեսպանին
12:21 15.09.2023 (Թարմացված է: 12:40 15.09.2023) Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքները:
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ` համատեղ ջանքեր գործադրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցներն ընդգծել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորությունը ոլորտային բարեփոխումների իրականացման տեսանկյունից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակը: Այս համատեքստում կարևորվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքները:
Քննարկվել է նաև ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքը, այս համատեքստում շեշտվել է ԵՄ ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը:
Նշենք, որ ավելի վաղ Մարագոսը ղեկավարում էր Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրենությունում Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի բաժինը։ Նախկինում նա նույն տեղում աշխատել էր որպես Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար:
Հայաստանում դեսպանի պաշտոնում
Մարագոսը փոխարինել է Անդրեա Վիկտորինին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից: