https://arm.sputniknews.ru/20230915/infvormatikaji-evrvopaji-mijazgajin-olimpiadajum-hh-dprvocakannern-arzhanacel-en-3-medali-65847445.html
Ինֆորմատիկայի Եվրոպայի միջազգային օլիմպիադայում ՀՀ դպրոցականներն արժանացել են 3 մեդալի
Ինֆորմատիկայի Եվրոպայի միջազգային օլիմպիադայում ՀՀ դպրոցականներն արժանացել են 3 մեդալի
Sputnik Արմենիա
Հայաստանը ներկայացնող Ալեքս Գրիգորյանը նվաճել է ոսկե, Ալեքսանդր Ղազարյանը՝ արծաթե, Վահան Աբրահամյանը՝ բրոնզե մեդալ: 15.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-15T13:17+0400
2023-09-15T13:17+0400
2023-09-15T13:17+0400
մեդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0f/65843763_23:68:783:495_1920x0_80_0_0_96bfe756f05c2c797c9cfb481a5eebdc.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան միջազգային 7-րդ օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող դպրոցականներն արժանացել են 3 մեդալի։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։Նշենք, որ սեպտեմբերի 8-14-ը Վրաստանի Քութաիս քաղաքում տեղի է ունեցել ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան միջազգային 7-րդ օլիմպիադան:Հայաստանի թիմը ներկայացրել են 9-րդ դասարանի աշակերտներ Ալեքս Գրիգորյանը (Քվանտ վարժարան), Ալեքսանդր Ղազարյանը, Վահան Աբրահամյանը և Մակար Դիլանյանը (Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց):«Հայաստանը ներկայացնող Ալեքս Գրիգորյանը նվաճել է ոսկե, Ալեքսանդր Ղազարյանը՝ արծաթե, Վահան Աբրահամյանը՝ բրոնզե մեդալ: Մեր մասնակիցներից Մակար Դիլանյանը ստացել է գովասանագրի։ Թիմը ղեկավարում էին Արմեն Անդրեասյանը և Սամվել Անդրեասյանը (ԵՊՀ)»,–նշված է հաղորդագրության մեջ։Օլիմպիադային մասնակցել են 24 երկրների 96 ներկայացուցիչներ։ Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից:Հիշեցնենք, որ 2022 թ.-ին Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 6-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ուկրաինայում՝ առցանց ձևաչափով, Հայաստանի թիմը արժանացել էր 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0f/65843763_70:0:730:495_1920x0_80_0_0_9b23baadd11a6f4247618bdcdb33d72c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեդալ
Ինֆորմատիկայի Եվրոպայի միջազգային օլիմպիադայում ՀՀ դպրոցականներն արժանացել են 3 մեդալի
Հայաստանը ներկայացնող Ալեքս Գրիգորյանը նվաճել է ոսկե, Ալեքսանդր Ղազարյանը՝ արծաթե, Վահան Աբրահամյանը՝ բրոնզե մեդալ:
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան միջազգային 7-րդ օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող դպրոցականներն արժանացել են 3 մեդալի։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ սեպտեմբերի 8-14-ը Վրաստանի Քութաիս քաղաքում տեղի է ունեցել ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան միջազգային 7-րդ օլիմպիադան:
Հայաստանի թիմը ներկայացրել են 9-րդ դասարանի աշակերտներ Ալեքս Գրիգորյանը (Քվանտ վարժարան), Ալեքսանդր Ղազարյանը, Վահան Աբրահամյանը և Մակար Դիլանյանը (Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց):
«Հայաստանը ներկայացնող Ալեքս Գրիգորյանը նվաճել է ոսկե, Ալեքսանդր Ղազարյանը՝ արծաթե, Վահան Աբրահամյանը՝ բրոնզե մեդալ: Մեր մասնակիցներից Մակար Դիլանյանը ստացել է գովասանագրի։ Թիմը ղեկավարում էին Արմեն Անդրեասյանը և Սամվել Անդրեասյանը (ԵՊՀ)»,–նշված է հաղորդագրության մեջ։
Օլիմպիադային մասնակցել են 24 երկրների 96 ներկայացուցիչներ։ Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից:
Հիշեցնենք, որ 2022 թ.-ին Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 6-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ուկրաինայում՝ առցանց ձևաչափով, Հայաստանի թիմը արժանացել էր 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալի։