https://arm.sputniknews.ru/20230915/inchu-iradrutjuny-chi-kajunanum-erakvoghm-hajtararutjunic-hetvo-bacatrum-e-pashinjany-65873843.html
Ինչու իրադրությունը չի կայունանում եռակողմ հայտարարությունից հետո. բացատրում է Փաշինյանը
Ինչու իրադրությունը չի կայունանում եռակողմ հայտարարությունից հետո. բացատրում է Փաշինյանը
Sputnik Արմենիա
Ըստ վարչապետի` օգտվելով ԼՂ հարցի և կարգավիճակի նկատմամբ կենտրոնացվածությունից` շատերը կասկածի տակ են դնում ՀՀ կարգավիճակը։ 15.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-15T21:35+0400
2023-09-15T21:35+0400
2023-09-15T22:07+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0f/65874204_1:0:1206:678_1920x0_80_0_0_58bdbe5167bb0d2306e2a947e6624e06.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. 2020 թ–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո իրադրությունը չի կայունանում, որովհետև ոմանք չեն հասել իրենց նպատակին` ծնկի բերել Հայաստանի Հանրապետությունը, կասկածի տակ դնել անկախությունը, ինքնիշխանությունը և պետականությունը։ Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա հայտարարեց, որ հիմա ո՛չ 1999 թվականն է, ո՛չ հոկտեմբերը, ո՛չ 27-ը և ո՛չ էլ 2020 թվականը։ Հիմա 2023 թ.–ն է, և հիմա Հայաստանը ինքնիշխան ու հպարտ, հաստատակամ, միասնական ընդգծում է իր մայրաքաղաքը որպես պետականության ամենամեծ սիմվոլ։Ադրբեջանն ուզում է ստանալ այն, ինչ դուք եք խոստացել. Փաշինյանը` ընդդիմությանըՀիշեցնենք` 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0f/65874204_151:0:1055:678_1920x0_80_0_0_14e73758b060cd70ebbeefb97f99f57c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, լեռնային ղարաբաղ
հայաստան, նիկոլ փաշինյան, լեռնային ղարաբաղ
Ինչու իրադրությունը չի կայունանում եռակողմ հայտարարությունից հետո. բացատրում է Փաշինյանը
21:35 15.09.2023 (Թարմացված է: 22:07 15.09.2023) Ըստ վարչապետի` օգտվելով ԼՂ հարցի և կարգավիճակի նկատմամբ կենտրոնացվածությունից` շատերը կասկածի տակ են դնում ՀՀ կարգավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. 2020 թ–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո իրադրությունը չի կայունանում, որովհետև ոմանք չեն հասել իրենց նպատակին` ծնկի բերել Հայաստանի Հանրապետությունը, կասկածի տակ դնել անկախությունը, ինքնիշխանությունը և պետականությունը։ Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Օգտվելով մեր կենտրոնացվածությունից Լեռնային Ղարաբաղի հարցի և կարգավիճակի նկատմամբ` շատերը օգտագործում են դա ՀՀ կարգավիճակը կասկածի տակ դնելու համար»,– ասաց նա։
Նա հայտարարեց, որ հիմա ո՛չ 1999 թվականն է, ո՛չ հոկտեմբերը, ո՛չ 27-ը և ո՛չ էլ 2020 թվականը։ Հիմա 2023 թ.–ն է, և հիմա Հայաստանը ինքնիշխան ու հպարտ, հաստատակամ, միասնական ընդգծում է իր մայրաքաղաքը որպես պետականության ամենամեծ սիմվոլ։
Հիշեցնենք` 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց
եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի
նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։