ՀՀ ՄԻՊ աշխատակազմը Երևանի ավագանու ընտրության օրը կաշխատի արտակարգ ռեժիմով
23:19 15.09.2023 (Թարմացված է: 23:21 15.09.2023)
© Photo : Facebook / ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of ArmeniaՀՀ ՄԻՊ գրասենյակ
ՀՀ ՄԻՊ գրասենյակ
Բաժանորդագրվել
ՄԻՊ գրասենյակը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում ուսումնասիրել է ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ շուրջ 500 հրապարակում։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու ընտրության օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կաշխատի արտակարգ ռեժիմով: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Նշվում է, որ ընտրական իրավունքների իրացմանն առնչվող բողոքները այդ օրը կարելի է ուղղել 116 և (096) 116100 հեռախոսահամարներով կամ այցելելով ՄԻՊ գրասենյակ։
ՄԻՊ աշխատանքային խումբն այսօր նաև ամփոփել է Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ընթացքում արձանագրված խնդիրները։
«Աշխատանքային խումբը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում ուսումնասիրել է ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում, սոցիալական ցանցերում տեղ գտած շուրջ 500 հրապարակում»,– ասված է հաղորդագրությունում:
Բողոքները հիմնականում վերաբերել են Երևանի ավագանու ընտրություններին առնչվող գործընթացի շրջանակներում վարչական ռեսուրսի չարաշահման, հավաքներին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու, հավաքներին մասնակցելու պարտադրանքի ենթադրյալ դեպքերին, նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի օգտագործման կարգի ենթադրյալ խախտումներին, նախընտրական պաստառները պատռելուն, ընտրական գործընթացի շրջանակներում երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերին։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հատուկ ուշադրությամբ է ուսումնասիրել լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկությունները։
«Ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ համապատասխան գրություններ են ուղարկվել դատախազություն, ներքին գործերի նախարարություն, Երևանի քաղաքապետարան և այլ իրավասու մարմիններ՝ նշված դեպքերը պատշաճ քննարկման առարկա դարձնելու պահանջով»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17–ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են 13 կուսակցություն ու մեկ դաշինք.
1.
«Հայաստանի եվրոպական» կուսակցություն (թեկնածուն` Տիգրան Խզմալյան)2.
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (Սուրեն Պետրոսյան),3.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան),4.
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (Արման Ղուկասյան),5.
«Ուժը հայրենյաց» կուսակցություն (Նելլի Հարությունյան),6.
«Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան),7.
«Ազգային առաջընթաց» կուսակցություն (Հայկ Մարության),8.
«Հաղթանակ» կուսակցություն (Վիկտոր Մնացականյան),9.
«Ապրելու երկիր» կուսակցություն (Մանե Թանդիլյան),10.
«Հանրապետություն» կուսակցություն (Արտակ Զեյնալյան),11.
«Միացյալ Հայաստան» կուսակցություն (Երվանդ Թարվերդյան),12.
«Արդար Հայաստան» կուսակցություն (Նորիկ Նորիկյան),13.
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Դավիթ Խաժակյան),14.
«Մայր Հայաստան» դաշինք («Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություններ) (Անդրանիկ Թևանյան)։Սեպտեմբերի 7-ի դրությամբ Երևանում ընտրողների թիվը կազմում է 824 հազար 250։ Ըստ վարչական շրջանների` ամենաշատ ընտրողները Շենգավիթ համայնքում են` 110780, իսկ ամենաքիչը Նուբարաշենում` 8065։