00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ ոք չի կարող Արցախի ժողովրդին ասել, որ իրենք ինքնորոշման իրավունք չունեն. Ջոն Էյբներ

© Sputnik / Asatur YesayantsՋոն Էյբներ
Ջոն Էյբներ - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2023
Բաժանորդագրվել
Քերոլայն Քոքսն էլ շեշտում է՝ գործընթացներ են տեղի ունենում, որոնք Հայաստանի համար էլ կարող են խիստ վտանգավոր լինել:
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Արցախի ժողովրդին ոչ ոք չի կարող ասել, որ իրենք ինքնորոշման իրավունք չունեն։Այս մասին Երևանոմ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության նախագահ Ջոն Էյբները՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ըստ որի` Արցախը դրա մաս է:

Մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որԱդրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որՀայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։

«ՀՀ կառավարությունը որևէ կերպ իրավասու չէ ասելու Արցախի վերաբերյալ նման արտահայտություն: Ոչ ոք չի կարող Արցախի ժողովրդին ասել, որ իրենք ինքնորոշման իրավունք չունեն, անգամ ԵԱՀԿ-ն։ Դա միջազգային իրավունք է»,- նշեց Էյբները:
Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսն էլ ընդգծեց, որ Բաքուն Հայաստանն էլ է համարում Ադրբեջանի մի մաս, մի շարք պատմական տեղանքների էլ ադրբեջանական անուններ է տվել, ինչը շատ ցավալի է և չափազանց կարևոր իրավիճակ է ստեղծված:
Բարոնուհու խոսքով՝ Ադրբեջանի ցանկացած վայրագություն անպատժելի է մնում, անգամ հայկական ինքնավար տարածքներ է ներխուժել:
Քերոլայն Քոքսը շեշտեց՝ գործընթացներ են տեղի ունենում, որոնք Հայաստանի համար էլ կարող են խիստ վտանգավոր լինել:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։
Լրահոս
0