https://arm.sputniknews.ru/20230915/hajastan-e-zhamanel-amn-banaki-erku-general-65835394.html
Հայաստան է ժամանել ԱՄՆ բանակի երկու գեներալ
Հայաստան է ժամանել ԱՄՆ բանակի երկու գեներալ
Sputnik Արմենիա
Ամերիկացի զինվորականները զորավարժությունների ընթացքին հետևել են Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ: 15.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-15T10:18+0400
2023-09-15T10:18+0400
2023-09-15T10:25+0400
ամն
բանակ
գեներալ
զորավարժություններ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/11/51438608_0:0:1600:901_1920x0_80_0_0_732bce79ac3f0d239238d2aa633fce30.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ բանակի երկու գեներալներ Հայաստան են ժամանել հայ-ամերիկյան EAGLE PARTNER 2023 («Արծիվ գործընկեր -2023») զորավարժությունների շրջանակում: Տեղեկությունը հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից։Նշվում է, որ 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնը և Եվրոպայում և Աֆրիկայում ցամաքային զորքերի շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ, բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ ուրբաթ հետևել են զորավարժությունների ընթացքին:Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունները կապված չեն հակամարտության հետ․ ՊետդեպՍեպտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները տեղի կունենան հայկական տարածքում սեպտեմբերի 11-20-ը:Զորավարժություններին կմասնակցեն 175 հայ և 85 ամերիկացի զինվորականներ։ Նրանք ԱՄՆ բանակի 101-րդ օդադեսանտային դիվիզիայից և Կանզաս նահանգի Ազգային գվարդիայից են, որի հետ Հայաստանը 2003 թվականից գործընկերային ծրագիր ունի:ԱՄՆ-ի հետ զորավարժություն անցկացնելու Երևանի ծրագիրը զգուշավորություն է առաջացնում. Պեսկով
ամն
գեներալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/11/51438608_155:0:1576:1066_1920x0_80_0_0_8c782aee51c590b7622aab902989f9d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, բանակ, գեներալ, զորավարժություններ, հայաստան
ամն, բանակ, գեներալ, զորավարժություններ, հայաստան
Հայաստան է ժամանել ԱՄՆ բանակի երկու գեներալ
10:18 15.09.2023 (Թարմացված է: 10:25 15.09.2023) Ամերիկացի զինվորականները զորավարժությունների ընթացքին հետևել են Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ:
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ բանակի երկու գեներալներ Հայաստան են ժամանել հայ-ամերիկյան EAGLE PARTNER 2023 («Արծիվ գործընկեր -2023») զորավարժությունների շրջանակում: Տեղեկությունը հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնը և Եվրոպայում և Աֆրիկայում ցամաքային զորքերի շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ, բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ ուրբաթ հետևել են զորավարժությունների ընթացքին:
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները տեղի կունենան հայկական տարածքում սեպտեմբերի 11-20-ը:
Զորավարժություններին կմասնակցեն 175 հայ և 85 ամերիկացի զինվորականներ։ Նրանք ԱՄՆ բանակի 101-րդ օդադեսանտային դիվիզիայից և Կանզաս նահանգի Ազգային գվարդիայից են, որի հետ Հայաստանը 2003 թվականից գործընկերային ծրագիր ունի: