https://arm.sputniknews.ru/20230915/finlandian-rusakan-meqenanery-chi-argravi-bajc-pahanjelu-e-durs-berel-dranq-65864058.html
Ֆինլանդիան ռուսական մեքենաները չի առգրավի, բայց պահանջելու է դուրս բերել դրանք
Ֆինլանդիան ռուսական մեքենաները չի առգրավի, բայց պահանջելու է դուրս բերել դրանք
Sputnik Արմենիա
Ռուսական պետհամարանիշերով ավտոմեքենաները պետք է դուրս բերվեն երկրից մինչև 2024 թվականի մարտի 16-ը։ 15.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-15T17:33+0400
2023-09-15T17:33+0400
2023-09-15T17:33+0400
ռուսաստան
ֆինլանդիա
ավտոմեքենա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1d/49072891_0:314:3083:2048_1920x0_80_0_0_22f4c3452100cd9e80430a13a7f2c00f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ֆինլանդիան մտադիր չէ սեփականատերերից առգրավել արդեն իսկ իր տարածքում գտնվող ռուսական պետհամարանիշերով մեքենաները, սակայն պարտավորեցնում է դրանք նշված ժամկետներում դուրս բերել երկրից։ Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավար Էլինա Վալտոնեն, որի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ–ը։Այնուամենայնիվ, ինչպես նշել է Վալտոնեն, ռուսական պետհամարանիշերով ավտոմեքենաները պետք է դուրս բերվեն երկրից մինչև 2024 թվականի մարտի 16-ը։ԶԼՄ–ների տվյալներով` 10 ուղևորից պակաս ուղևորների համար նախատեսված ռուսական համարներով տրանսպորտային միջոցներն այլևս չեն կարողանա մուտք գործել Ֆինլանդիա։ Բացի այդ, հայտնի է, որ բացառություններ են գործելու, որոնց մասին կհայտնեն լրացուցիչ։Սեպտեմբերի 10-ին Եվրահանձնաժողովը հաստատել է պատժամիջոցային օրենսդրությունը ՌԴ քաղաքացիների նկատմամբ, որի համաձայն անձնական բջջային հեռախոսներով, ավտոտրանսպորտային միջոցներով և կոսմետիկայով մուտքը կարող է դիտարկվել որպես արգելված ներմուծում։ Ավելի ուշ Եվրահանձնաժողովը վերանայեց այս որոշումը` մեղմացնելով կիրառվող միջոցները։Սակայն Լիտվայում և Լատվիայում ՌԴ դեսպանատները իրենց քաղաքացիներին կոչ արեցին հրաժարվել ՌԴ պետհամարանիշեր ունեցող մեքենաներով այդ պետություններ այցելելուց։
ֆինլանդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1d/49072891_0:0:2731:2048_1920x0_80_0_0_05857d92a79fdb0cc9d3345efb99f8e7.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ֆինլանդիա, ավտոմեքենա
ռուսաստան, ֆինլանդիա, ավտոմեքենա
Ֆինլանդիան ռուսական մեքենաները չի առգրավի, բայց պահանջելու է դուրս բերել դրանք
Ռուսական պետհամարանիշերով ավտոմեքենաները պետք է դուրս բերվեն երկրից մինչև 2024 թվականի մարտի 16-ը։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ֆինլանդիան մտադիր չէ սեփականատերերից առգրավել արդեն իսկ իր տարածքում գտնվող ռուսական պետհամարանիշերով մեքենաները, սակայն պարտավորեցնում է դրանք նշված ժամկետներում դուրս բերել երկրից։ Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավար Էլինա Վալտոնեն, որի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ–ը։
«Ֆինլանդիայում առգրավում են պատժամիջոցների տակ հայտնված ապրանքները ներկա պահին որևէ փոփոխություն հարցի վերաբերյալ չի սպասվում», – հայտարարել է արտգործնախարարը։
Այնուամենայնիվ, ինչպես նշել է Վալտոնեն, ռուսական պետհամարանիշերով ավտոմեքենաները պետք է դուրս բերվեն երկրից մինչև 2024 թվականի մարտի 16-ը։
ԶԼՄ–ների տվյալներով` 10 ուղևորից պակաս ուղևորների համար նախատեսված ռուսական համարներով տրանսպորտային միջոցներն այլևս չեն կարողանա մուտք գործել Ֆինլանդիա։ Բացի այդ, հայտնի է, որ բացառություններ են գործելու, որոնց մասին կհայտնեն լրացուցիչ։
Սեպտեմբերի 10-ին Եվրահանձնաժողովը հաստատել է պատժամիջոցային օրենսդրությունը ՌԴ քաղաքացիների նկատմամբ, որի համաձայն անձնական բջջային հեռախոսներով, ավտոտրանսպորտային միջոցներով և կոսմետիկայով մուտքը կարող է դիտարկվել որպես արգելված ներմուծում։ Ավելի ուշ Եվրահանձնաժողովը վերանայեց այս որոշումը` մեղմացնելով կիրառվող միջոցները։
Սակայն Լիտվայում և Լատվիայում ՌԴ դեսպանատները իրենց քաղաքացիներին կոչ արեցին հրաժարվել ՌԴ պետհամարանիշեր ունեցող մեքենաներով այդ պետություններ այցելելուց։