00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի ավագանու կազմ կանցնեն չորս կամ հինգ ուժ. Վիգեն Հակոբյանը վերլուծում է ընտրապայքարը

© Sputnik / Andranik GhazaryanՎիգեն Հակոբյան
Վիգեն Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2023
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգի համոզմամբ` ընտրողների ցածր մասնակցությունը կարող է բերել Նիկոլ Փաշինյան–Տիգրան Ավինյան զույգի հաղթանակին։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու ընտրություններում 14 ուժից չորսը կամ հինգը կանցնեն ավագանու կազմ։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում իր դիտարկումները ներկայացրեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` ամփոփելով նախընտրական պայքարը։
«Մասնակից ոչ բոլոր քաղաքական ուժերին կարելի է քաղաքական ուժ կոչել. նրանք ընդամենը ընտրություններին մասնակցելու համար ստեղծված, ասյպես կոչված, բրենդներ են։ Կան նաև, այսպես կոչված, սփոյլեր ուժեր, որոնց նպատակն է սև PR անել իրենց մրցակիցներին, բանավեճերի ժամանակ նրանց պիտակավորելն է, անհարմար հարցեր տալն է իրենց իրական` մայր կուսկացության փոխարեն։ Կային ուժեր էլ, որոնց համար այս ընտրությունները քաղաքական մեկնարկ էր իրենց կենսագրության մեջ»,– ընդգծեց Հակոբյանը։
Ըստ նրա` ընտրության մասնակից երեք, առավելագույնս չորս ուժն են իսկապես մտել ընտրական պայքարի մեջ, որպեսզի հաղթեն ու վերցնեն իշխանությունը Երևանում։ Այդ ուժերն են իշխող «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր» և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսկցությունները։
Ներում–բեկում չի լինելու. վարչապետը` քարոզարշավի ժամանակ վարչական լծակի օգտագործման մասին
Վիգեն Հակոբյանի կարծիքով` ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքը, որը պետք է հաղթահարի 6–տոկոսանոց շեմը, ի սկզբանե խնդիր էր դրել ոչ թե հաղթելու, այլ լուրջ հիմք դնելու ամբողջական իշխանափոխության։
«Սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ դժվար թե որևէ ուժի հաջողվի այս ընտրությունների արդյունքներով միայնակ 50+1 ձայն ստանալ։ Ամեն դեպքում, գործը կարող է հասնել բանակցությունների` կոալիցիա ստեղծելու շուրջ։ Այստեղ լուրջ ու լայն աշխատանք ունեն պոտենցիալ հաջողակները»,– նշեց քաղտեխնոլոգը։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ ընտրողների ցածր մասնակցությունը կարող է բերել Նիկոլ Փաշինյան–Տիգրան Ավինյան զույգի հաղթանակին. իշխանությունը վարչական ռեսուրսով կարողանում է իր ընտրազանգվածի մասնակցությունն ապահովել, և քվեների թիվը կրկնապատկել անգամ ցածր մասնակցության շնորհիվ։
Հայկ Մարությանը ՔՊ-ի թիմ էր եկել «գաստրոլներով». Նիկոլ Փաշինյան
«Եթե մարդիկ չեն գնում ընտրության, ապա նրանք այդպիսով ուղղակիորեն աջակցում են իշխանական թեկնածուին։ Ուզենք, թե չուզենք` ստացվում է, որ այս մարդիկ լատենտ կերպով աջակցում են իշխանությանը»,– հայտարարեց Վիգեն Հակոբյանը։
Ըստ նրա` քանի որ Երևանի ընտրությունները ոչ միայն քաղաքային, այլ առավելապես քաղաքական ընտրություններ են, ապա ընդդիմադիր ուժերը կարողացան գտնել բալանս քաղաքայինի և քաղաքականի միջև։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 կուսակցություն և 1 դաշինք.
1.
«Հայաստանի եվրոպական» կուսակցություն,.
2.
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,
3.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
4.
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն,
5.
«Ուժը հայրենյաց» կուսակցություն,
6.
«Հանրային ձայն» կուսակցություն,
7.
«Ազգային առաջընթաց» կուսակցություն,
8.
«Հաղթանակ» կուսակցություն,
9.
«Ապրելու երկիր» կուսակցություն,
10.
«Հանրապետություն» կուսակցություն,
11.
«Միացյալ Հայաստան» կուսակցություն,
12.
«Արդար Հայաստան» կուսակցություն,
13.
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն,
14.
«Մայր Հայաստան» դաշինք («Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություններ)։
Լրահոս
0