Դեմ ենք դպրոցների միավորմանը. Գետքի դպրոցի ծնողները փակել են միջհամայնքային ճանապարհը
12:03 15.09.2023 (Թարմացված է: 12:45 15.09.2023)
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գետքի դպրոցի ծնողները փակել են միջհամայնքային ճանապարհը
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Բաժանորդագրվել
Այս պահին իրավապահները փորձում են բացել միջհամայնքային ճանապարհը։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Շիրակի մարզի Գետք բնակավայրի դպրոցի երեխաներն ու ծնողները փակել են միջհամայնքային ճանապարհը։ Նրանք բողոքում են մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները միավորելու նախագծի դեմ։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Շիրակի մարզի Գետք բնակավայրի դպրոցի երեխաներն ու ծնողները բողոքում են դպրոցների միավորման դեմ
Շիրակի մարզի Գետք բնակավայրի դպրոցի երեխաներն ու ծնողները բողոքում են դպրոցների միավորման դեմ
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Նշենք, որ Գետքի դպրոցը, որն այս պահին ունի 71 աշաակերտ, պետք է միավորվի Երազգավորսի դպրոցի հետ:
«Երկվորյակ երեխա ունեմ, որոնք Գետքի դպրոցի 11-րդ դասարանում են սովորում ու ինչ–որ մեկի քմահաճույքիով պետք է գնան ուրիշ գյուղում շարունակեն իրենց կրթությունը»,–Sputnik Արմենիայի թղթակցի հհետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը` Էդիտա Անդալյանը։
Նշենք, որ այս պահին իրավապահները փորձում են բացել ճանապարհը։