00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Արթուր Խաչատրյան
ՀՀ իշխանությունները որոշել են Արցախի քաղաքացիների խնայողությունները խլել․Խաչատրյան
17:47
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդարադատության նախարարությունը Դավիթ Տոնոյանի մասով գործընթաց է սկսել. «Ժողովուրդ»

© Photo : Screenshot / Parliament of ArmeniaԴավիթ Տոնոյան
Դավիթ Տոնոյան - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2023
Բաժանորդագրվել
ՔԿ ծառայության պետի պաշտոնը դեռ թափուր է։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Արդարադատության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասով գործընթաց է սկսել։ Քննության արդյունքները դեռ չկան։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Հայտնել ենք, որ օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սերգեյ Ատոմյանն ազատվեց Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021 թվականի սեպտեմբերի 15–ից։ «Ժողովուրդը» հետո գրեց, որ Ատոմյանի հեռացումն առաջին հերթին կապված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ։
Եվ ահա երեկ` սեպտեմբերի 14–ին, ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ արդարադատության նախարարության վերահսկողական վարչությունը դեպքի վերաբերյալ քննություն է սկսել օգոստոսի 7–ին։
Հիշեցնենք` ըստ «Ժողովուրդ»–ի հրապարակման` օգոստոսի 1-ին, երբ ԱԱԾ մեկուսարանից պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին տեղափոխելիս են եղել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին նա խնդրել է ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մորը, հետո շարունակել ճանապարհը դեպի Ազգային ժողով: Տոնոյանին ուղեկցող ծառայողները կապ են հաստատել Սերգեյ Ատոմյանի հետ՝ թույլտվություն ստանալու համար:
ՔԿՀ պետը թույլ է տվել, որ Տոնոյանը գնա տուն ու տեսակցի մորը՝ պայմանով, որ ոչ ոք չիմանա։ Ասել է թե՝ նախարարությունում ստուգում են, թե ինչպես է կալանքի տակ գտնվող նախկին նախարարը գնացել տուն։Ինֆորմացիան հասել է կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին և նա բարկացած հրահանգել է իր խմբակցության նախկին պատգամավոր Ատոմյանին հեռացնել ՔԿՀ ղեկավարի պաշտոնից:
Ի դեպ, ՔԿ ծառայության պետի պաշտոնը դեռ թափուր է։
Ատոմյանի ազատումից հետո ՔԿՀ–ներում կալանավորումներ են սպասվում. «Ժողովուրդ»
Լրահոս
0