https://arm.sputniknews.ru/20230914/pashinjany-taratsashrjanajin-harcer-e-qnnarkel-italiaji-nakhkin-varchapeti-het-65820809.html
Փաշինյանը տարածաշրջանային հարցեր է քննարկել Իտալիայի նախկին վարչապետի հետ
Փաշինյանը տարածաշրջանային հարցեր է քննարկել Իտալիայի նախկին վարչապետի հետ
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ Ռոմանո Պրոդիի հետ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: 14.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-14T19:26+0400
2023-09-14T19:26+0400
2023-09-14T19:31+0400
նիկոլ փաշինյան
իտալիա
հայաստան
տարածաշրջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0e/65819932_0:0:1600:901_1920x0_80_0_0_0863a2172ce6989220500ca690239a2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր է քննարկել Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Վարչապետը ողջունել է հեղինակավոր գործչի այցը Հայաստան և շնորհավորել նրան ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալու առթիվ:Ռոմանո Պրոդին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ ուրախությամբ է այցելել Հայաստան:Նշենք, որ ավելի վաղ` սեպտեմբերի 12–ին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում ընդունել էր Ռոմանո Պրոդիին:Հանդիպման ընթացքում քննարկվել էր համաշխարհային տնտեսության զարգացման ուղղություններում ներկայումս ընթացող վերափոխումների և հիմնական միտումների վերաբերյալ տեսական հարցերի լայն շրջանակ:
իտալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0e/65819932_152:0:1573:1066_1920x0_80_0_0_dcb811fe2e9b64ae574a312e90dd1698.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, իտալիա, հայաստան, տարածաշրջան
նիկոլ փաշինյան, իտալիա, հայաստան, տարածաշրջան
Փաշինյանը տարածաշրջանային հարցեր է քննարկել Իտալիայի նախկին վարչապետի հետ
19:26 14.09.2023 (Թարմացված է: 19:31 14.09.2023) ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ Ռոմանո Պրոդիի հետ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր է քննարկել Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիի հետ: Տեղեկությունը
հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը ողջունել է հեղինակավոր գործչի այցը Հայաստան և շնորհավորել նրան ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալու առթիվ:
ՀՀ վարչապետն ընդգծել է Պրոդիի նման փորձառու գործիչների հետ ԵՊՀ-ի համագործակցության անհրաժեշտությունը և հավելել, որ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:
Ռոմանո Պրոդին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ ուրախությամբ է այցելել Հայաստան:
Նշենք, որ ավելի վաղ` սեպտեմբերի 12–ին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում ընդունել էր Ռոմանո Պրոդիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել էր համաշխարհային տնտեսության զարգացման ուղղություններում ներկայումս ընթացող վերափոխումների և հիմնական միտումների վերաբերյալ տեսական հարցերի լայն շրջանակ: