https://arm.sputniknews.ru/20230914/lgh-humanitar-tshgnazhami-masin-fransiaji-ardzaganqy-barekamutjan-drsevvorumneric-e-pashinjan-65814920.html
ԼՂ հումանիտար ճգնաժամի մասին Ֆրանսիայի արձագանքը բարեկամության դրսևորումներից է. Փաշինյան
ԼՂ հումանիտար ճգնաժամի մասին Ֆրանսիայի արձագանքը բարեկամության դրսևորումներից է. Փաշինյան
Sputnik Արմենիա
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն իր հերթին ևս մեկ անգամ ընդգծել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և ԼՂ ժողովրդին`... 14.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-14T17:40+0400
2023-09-14T17:40+0400
2023-09-14T18:03+0400
նիկոլ փաշինյան
օլիվիե դըկոտինյի
ֆրանսիա
հայաստան
վարչապետ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/0e/65812184_0:0:1600:901_1920x0_80_0_0_784f73e07fd98de44da90fd79c770bf9.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին Ֆրանսիայի արձագանքը երկու ժողովուրդների բարեկամության լավագույն արտահայտումներից է: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի հետ հանդիպմանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։Փաշինյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը դեռևս ԼՂ ժողովրդին չի հասել:Ժան-Լուի Բուրլանժն իր հերթին ևս մեկ անգամ ընդգծել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և ԼՂ ժողովրդին` հաղթահարելու դժվարություններն ու առկա խնդիրները:Զրուցակիցները քննարկել են նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով զորքերի տեղաշարժերի հետևանքով ստեղծված լարվածությանը, ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ քայլերին, հայ-ֆրանսիական համագործակցությանը վերաբերող հարցեր:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։Ի դեպ, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն օգոստոսի 30-ին Հայաստան էր ժամանել` Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու համար։ Հաջորդ օրը Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին կանչել էին երկրի ԱԳՆ և բողոքի նոտա հանձնվել այդ պատճառով։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/0e/65812184_87:0:1508:1066_1920x0_80_0_0_d64973d473b6395caedf9d1f55aa7b25.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, օլիվիե դըկոտինյի, ֆրանսիա, հայաստան, վարչապետ
նիկոլ փաշինյան, օլիվիե դըկոտինյի, ֆրանսիա, հայաստան, վարչապետ
ԼՂ հումանիտար ճգնաժամի մասին Ֆրանսիայի արձագանքը բարեկամության դրսևորումներից է. Փաշինյան
17:40 14.09.2023 (Թարմացված է: 18:03 14.09.2023) Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն իր հերթին ևս մեկ անգամ ընդգծել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և ԼՂ ժողովրդին` հաղթահարելու դժվարություններն ու առկա խնդիրները:
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին Ֆրանսիայի արձագանքը երկու ժողովուրդների բարեկամության լավագույն արտահայտումներից է: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի հետ հանդիպմանը: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Վարչապետը կարևորել է նրա այցը Հայաստան և շնորհակալություն հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդման գործում ներդրման, հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությանը նպաստելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ:
Փաշինյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը դեռևս ԼՂ ժողովրդին չի հասել:
Ժան-Լուի Բուրլանժն իր հերթին ևս մեկ անգամ ընդգծել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և ԼՂ ժողովրդին` հաղթահարելու դժվարություններն ու առկա խնդիրները:
Զրուցակիցները քննարկել են նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով զորքերի տեղաշարժերի հետևանքով ստեղծված լարվածությանը, ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ քայլերին, հայ-ֆրանսիական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։
Ի դեպ, Փարիզի քաղաքապետ
Անն Իդալգոն օգոստոսի 30-ին Հայաստան էր ժամանել` Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու համար։ Հաջորդ օրը Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան
Անն Բուայոնին կանչել էին երկրի ԱԳՆ և բողոքի նոտա հանձնվել այդ պատճառով։