00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հերթը դինոզավրերին էլ կհասնի, կամ ինչպես էր Ուիլմութն ուզում երկարացնել մարդկային կյանքը

© AP Photo / MICHAEL PROBSTՅեն Ուիլմութ
Յեն Ուիլմութ - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2023
Յեն Ուիլմութ
Բաժանորդագրվել
Այս կիրակի կյանքից հեռացավ բրիտանացի գիտնական Յեն Ուիլմութը, որի ջանքերի շնորհիվ ծնվեց առաջին կլոնավորված ոչխարը՝ Դոլլին։ Սակայն գիտնականը միշտ շեշտում էր, որ իր իրական նպատակը ոչ թե կլոնավորումն է, այլ այնպիսի եղանակների ստեղծումը, որոնք թույլ կտան երկարացնել և ավելի առողջ դարձնել մարդկային կյանքը, հաջողությամբ պայքարել առայժմ անբուժելի համարվող հիվանդությունների դեմ։
ԲիԲիՍի-ի թղթակիցը պատմել է. «Հանդիպելով Դոլլիի ստեղծողի հետ` շատ շուտ հասկացա, որ նա բոլորովին նման չէ տխրահռչակ դոկտոր Ֆրանկենշտեյնին։ Այդ համեստ մարդը ակնհայտորեն նեղված էր, որ հայտնվել էր միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Նա կարծես արդարանում էր` անընդհատ կրկնելով, որ Դոլլիին ստեղծել է կյանքը բարելավելու, այլ ոչ թե մարդկանց կլոններով փոխարինելու համար։ Ասում էր, որ ցանկանում է դեղամիջոց գտնել որոշ հիվանդությունների դեմ»։
Ինքը՝ Յեն Ուիլմութը, տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ։ Միգուցե նրա սկսած հետազոտությունները ապագայում թույլ կտան բուժել նաև այդ հիվանդությունը։
Երբ 1996 թվականին լույս աշխարհ եկավ կլոնավորված Դոլլին, շատերն այդ իրադարձությունը դասեցին 20-րդ դարի ամենահայտնի գիտական նվաճումների՝ տիեզերական հետազոտությունների և միջուկային էներգիայի հայտնագործության շարքին, որոնք արմատապես փոխեցին մեր պատկերացումները մարդկային կյանքի և մեզ շրջապատող աշխարհի մասին։ Բայց արտահայտվեցին նաև շատ լուրջ մտահոգություններ, որոնք կապված էին կլոնավորման հետևանքների հետ։
Կգա՞ արդյոք այն օրը, երբ արհեստական բանականությունը կասի մարդկությանը. «Ես եմ ձեր Աստվածը»
Հենց այդ տրամադրությունները հաշվի առնելով` Բիլ Քլինթոնը անմիջապես հանդես եկավ մարդու կլոնավորումն արգելելու նախաձեռնությամբ։ Հետագայում մարդկանց կլոնավորումն արգելվեց նաև աշխարհի բազմաթիվ երկրներում, նաև Հայաստանում։ Թեև հիշում եմ, որ տարիներ առաջ, երբ ամենաբարձր մակարդակով բավական տարօրինակ միտք հնչեց՝ առաջիկայում Հայաստանի բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի, մեր խորհրդարանի պատգամավորներից մեկը՝ Արարատ Զուրաբյանն այսպես արձագանքեց. «Մենք դրել ենք խնդիր, որ կարճ ժամանակ հետո 4 միլիոն հայ ապրի Հայաստանում։ Ես առաջարկում եմ կլոնավորումը թույլ տալ, որպեսզի 8 միլիոն մարդ ապրի Հայաստանում»։
Կյանքից հեռացավ Յեն Ուիլմութը՝ գիտնական, որի նպատակն էր երկարացնել մարդկային կյանքը
Կատակը մի կողմ, բայց բազմաթիվ մասնագետներ համոզված են, որ ժամանակակից բժշկական տեխնոլոգիաները հենց հիմա թույլ են տալիս մարդկային կլոն ստեղծել, դրան խոչընդոտում է միայն օրենսդրությունը։ Ուրիշ արգելք չկա, որովհետև եթե արդեն կլոնավորվել են կապիկները, ինչո՞ւ նույնը հնարավոր չէ անել մարդու դեպքում։ Այնուամենայնիվ Դոլլիի կլոնավորումից հետո անցել է գրեթե երեք տասնամյակ, սակայն գոնե մինչև այժմ իրականություն չեն դարձել այն կանխատեսումները, թե 21-րդ դարում պատերազմներին կմասնակցեն արհեստականորեն ստեղծված իդեալական զինվորների զորամիավորումներ, իսկ գործարաններում ձեռքի ողջ աշխատանքը կկատարեն հատուկ դրա համար նախատեսված բանվոր կլոնները։
Համենայնդեպս շատերը շարունակում են հավատալ, որ, ասենք, Պողոս Պետրոսյանին կլոնավորելով հնարավոր է ստանալ Պողոս Պետրոսյան-2։ Ախր մասնագետները հազար անգամ բացատրել են, որ դա այդպես չէ։ Այո՛, ձեր կլոնը արտաքուստ շատ նման կլինի ձեզ, բայց նա բոլորովին ուրիշ մարդ է լինելու, որովհետև անձը ձևավորվում է բազմաթիվ գործոնների ազդեցության տակ։ Այնպես որ զուր են պարբերաբար հնչող խնդրանքները՝ Իոսիֆ Ստալինի ԴՆԹ-ի հիման վրա ստեղծել նրա կլոնը։ Երկրորդ Ստալին չի լինի։ Եվ միգուցե դա շատ էլ լավ է։
Այլ բան է, որ միանգամայն հնարավոր է կլոնավորել, օրինակ, ձեր սիրելի շնիկին կամ կատվին։ 2004 թվականին «Genetic Savings & Clone Inc» ընկերությունն առաջին անգամ ստեղծեց մի կնոջ մահացած կատվի գենետիկ նմանակը։ Պատվիրատուն, որը դրա համար 50 հազար դոլար վճարեց, շատ գոհ էր և պնդում էր, որ կլոնը ժառանգել է նույնիսկ իր կատվի բնավորությունը՝ սիրում է լողալ, այնինչ բոլորովին ոչ բոլոր կատուներն են ջուրը սիրում։ Իսկ ընդհանրապես արդեն կլոնավորվել են բազմատեսակ կենդանիներ՝ գոմեշներ, ձիեր, այծեր, եղջերուներ և նույնիսկ ուղտեր։
Թութանհամոնի անեծքը. միֆ և իրականություն
Հնարավո՞ր է արդյոք կլոնավորման միջոցով ստանալ այնպիսի կենդանիներ, որոնք վաղուց այլևս գոյություն չունեն։ Մասնագետներն ասում են. «Իհարկե, հնարավոր է, բայց դրա համար պետք է ունենանք այդ կենդանու չվնասված ԴՆԹ-ն։ Բերեք մեզ մամոնտի ԴՆԹ-ն, և շատ շուտով այդ հսկաները կրկին կսկսեն արածել սիբիրյան տունդրայում»։
Եթե թերահավատորեն եք վերաբերվում այս հեռանկարին, հիշեք, որ ուղիղ 30 տարի առաջ՝ 1993 թվականին, երբ առաջին անգամ ցուցադրվեց Սթիվեն Սփիլբերգի «Յուրայի դարաշրջանի զբոսայգին» կինոնկարը, մեզ թվում էր, թե ֆիլմում նկարագրվածը մաքուր ֆանտաստիկա է։ Բայց անցավ ընդամենը երեք տարի, և Յեն Ուիլմութի գլխավորած թիմը աշխարհին ցուցադրեց կլոնավորված Դոլլիին։ Ինչու ենք բացառում, որ հերթը դինոզավրերին էլ կհասնի։
Ռոբերտ Օպենհայմերը - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2023
«Ձեռքերս արյունոտ են». ատոմային ռումբ ստեղծողը պայքարում էր ջրածնային ռումբի մշակման դեմ
Առաջնորդները երազում են հավերժ ապրել. կհայտնաբերվի՞ արդյոք երիտասարդության կենսադեղը
Լրահոս
0