00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանություն՝ բանակի փոխարեն. Օհանյանը ՀՀ իշխանություններին մեղադրում է անգործության մեջ

© Sputnik / Asatur YesayantsՍեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2023
Բաժանորդագրվել
Պաշտպանության նախկին նախարարը նշել է գործողությունների նվազագույն ցանկը, որոնք երկրի իշխանությունները պետք է ձեռնարկեն ռազմական ներուժն ուժեղացնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունները հակառուսական լուրջ շարժում իրականացնելով`երկիրը վերածում են ուժային կենտրոնների միջև ռազմադաշտի և իշխանության որևէ գործողություն համահունչ չէ երկրում ստեղծված վիճակին։ Նման տեսակետ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում. Փաշինյան
Օհանյանի կարծիքով` ՀՀ իշխանությունները 44-օրյա պատերազմից հետո գործում և որոշումներ են ընդունում ճնշումների ներքո, և նրանց որոշումները ռազմաքաղաքական իրավիճակին ոչ համահունչ են։
«Հաշվի չեն առնվում գերակա և կարևոր խնդիրը։ ՀՀ իշխանությունների համար գերակա խնդիրն իրենց իշխանության պահպանումն է։ Այս ժամանակահատվածում իրենց ամբողջ ուժերն ուղղել են աթոռները պահելուն։ Իսկ այն պայմանավորվածությունները, որ իրենք ձեռք են բերել, ձեռք են բերել միայն տարածաշրջանում նոր խաղացողների ճնշման ներքո։ Վատ քաղաքականություն են վարում.նախ`Արցախը Ադրբեջանի մաս են համարում, և երկրորդ՝ հակառուսական լուրջ շարժում իրականացնելով` երկիրը վերածում են ուժային կենտրոնների միջև ռազմադաշտի»,–նշեց Օհանյանը։
Պաշտպանության նախկին նախարարի տեսանկյունից` անվտանգության ապահովման հարցերում իշխանությունների լռությունն իրականում այլ բան է խոսում՝ հասարակության հետ աշխատելու և նրա անհանգստությունն ու մտահոգությունները փարատելու անկարողության մասին:
Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈւ–ն ռազմական տեխնիկա և անձնակազմ է կուտակում. ՀՀ ՊՆ
«Երբ իշխանությունն ասում է, որ չի կարող խորհրդարանի ամբիոնից մանրամասներ ներկայացնել անվտանգության ապահովման միջոցառումների վերաբերյալ, դա նշանակում է, որ նա չի տիրապետում հասարակության հետ աշխատելու մեթոդաբանության։ Երեկվա հարցուպատասխանը ևս մեկ անգամ հաստատեց հայտնի խոսքերը` ով ուզում է աշխատել, միջոցներ է ձեռնարկում, ով չի ուզում ՝ պատճառ է փնտրում»,-կարծում է Օհանյանը։
Իրականում իշխանությունը պետք է հստակ գնահատական տա առաջնագծում տիրող իրավիճակին, այդ ամենը քննարկի տարբեր օղակներում ՝ ԳՇ-ում, ՊՆ-ում, ԱԽ-ում, և դրանից ելնելով`միջոցներ ձեռնարկի։
«Առաջնագծի կահավորման, ինժեներաշինարարական աշխատանքների համար ողջ ներուժն օգտագործելու փոխարեն իշխանություններն այդ ներուժն ուղղում են ճանապարհներն ասֆալտապատելու վրա։ Բանակային ստորաբաժանումներն արագ համալրելու և բանակի հնարավորություններն ուժեղացնելու փոխարեն՝ իշխանությունները մինչև վերջին միլիմետրը հանդերձավորում է ոստիկանությանը։ Այս բոլոր նախապատրաստությունները պետք է առաջին հերթին իրականացվեին բանակում, և երկրի ողջ ներուժը պետք է ուղղվեր մարտական կարողությունների հզորացմանն ու բարձրացմանը»,–նկատեց Օհանյանը։
ՀՀ պաշտպանության նախկին նախարարըմտավախություն ունի, որ Ադրբեջանի կողմից անվերջ տեղաշարժերը, տեխնիկայի կենտրոնացումը, ռազմական ներուժի ավելացումը կարող են հանգեցնել նոր բախման:
Գործընթացը փակուղում չէ, որքան էլ սահմանին կուտակումներ կան. ՔՊ խմբակցության քարտուղար
Լրահոս
0