00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ ժողովրդի կյանքում հաղթանակների և պարտությունների պատճառները միշտ նույնն են. Կարապետյան

© Sputnik / Aram NersesyanԱրթուր Կարապետյանը Sputnik Արմենիայում
Արթուր Կարապետյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2023
Արթուր Կարապետյանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Վաստակավոր արտիստի խոսքով` այսօր ժամանցը իջեցվել է ամենացածր մակարդակին, սակայն խնդիրը ոչ թե մշակույթի մեջ է այլ նրա, որ հայն է հեռացել իր մշակույթից։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայ ժողովրդի կյանքում բոլոր ժամանակներում հաղթանակների ու պարտությունների պատճառները նույնն են. հայը հաղթում է, երբ միասնական է և պարտվում է, երբ մասնատվածէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Արթուր Կարապետյանը։
Վաստակավոր արտիստը երկրում ներկայիս իրավիճակի «մեղավոր» է համարում մշակույթից հեռանալը, կրթության պակասը, որից էլ օգտվում է թշնամին։
«Մեր երկրում գնալով մեծանում է տգիտությունը։ Ես այսօր սարսափով եմ անցնում դպրոցների կողքով, որովհետև ականջիս հասնում են պատանիների խոսակցությունները, ու ես սարսափում եմ բովանդակությունից։ Այն ինչ ցանում ենք այսօր, վաղը հնձելու ենք։ Իսկ մեր հարևանը բավականին մեծ ուշադրություն է դարձնում կրթությանը, ու արդյունքը երևում է։ Մեր փրկության բանալին կրթության մեջ է»,–ասաց վաստակավոր արտիստը։
Ներկա ժամանակները, Կարապետյանի խոսքով, բարդ և միաժամանակ պարտավորեցնող են յուրաքանչյուր ոլորտում աշխատող հայի համար։ Սկսած մշակութային ոլորտից յուրաքանչյուրը հիմա պարտավոր է անել ավելին, քան կաներ խաղաղ ժամանակներում, քանի որ այսօր ցանկացած սխալ քայլ կարող է ճակատագրական լինել։
Այս համատեքստում Կարապետյանը խոսեց «Ոտքի կանգնելու կամքը» և «Ոտքի կանգնելու կամքը. Ինքնաճանաչում» փաստավավերագրական ֆիլմերի մասին, որոնք ստեղծվել են 2020 թվականի պատերազմից հետո։
«Շատ կարևոր էր պարտությունից հետո ինչ–որ բան անելը, որպես քաղաքացի, հակառակ պարագայում երեսնիվայր ընկած էինք գետնին։ Շատ կուզեի, որ մենք ապրեինք ավելի խաղաղ ժամանակներում, որպեսզի ստեղծագործելը ավելի հեշտ ու հաճելի լիներ, բայց, ցավոք, ժամանակները խառն են ու խրթին։ Իսկկյանքը կանգ չի առնում, և աշխատանքը շարունակվում է։ Պետք է ինչ–որ բան անենք, պետք է Բարոն Մյունհաուզենի նման մեզ բռնենք մեր մազերից և ճահճից դուրս հանենք»,–ասաց նա։
Կարապետյանն ընդգծեց, որ ֆիլմերը ստեղծվել են անցյալի սխալներից դասեր քաղելու համար։ Նրա խոսքով` առաջին ֆիլմը վերլուծությունն է` որոնք են եղել հայերի պարտության և հաղթանակի պատճառները։
«Մենք վերցրել էինք 5 տարբեր դրվագ` տարբեր ժամանակներից, և պարզվեց, որ բոլոր ժամանակներում պատճառները նույնն են` մենք պարտվում ենք, երբ առանձին ենք և հաղթում ենք, երբ միասնական ենք, կիրթ ենք, մեր մեջ ունենք Աստծուն և ունենք կամք հաղթելու։ Ֆիլմի ստեղծման ժամանակ ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ մենք ծայրահեղական ազգ ենք` կա՛մ պետք է հասնենք վերջին, կա՛մ պետք է հասնենք գագաթին, բայց ոչ կարողանում ենք վերջում մնալ, ոչ էլ գագաթին` հաղթողի նման»,–ասաց նա։
Թատրոնը, կինոն ժամանց են, որոնք ունեն դաստիարակչական գործոն մարդկանց կյանքում, սակայն, Կարապետյանիխոսքով, այսօր ժամանցն իջեցվել ամենաստորին մակարդակին։ Իսկ դրա համար պետք է մշակույթի նախարարությունը պահպանվեր, որպեսի նման դեպքերում «փրկության» ծրագիր ունենար։
Այս համատեքստում նա մեջբերեց չինական մի պատմություն. «Չինացին ամուսնանում է իրենից ցածրահասակի հետ։ Ծնվում է ավելի ցածրահասակը, հետո` ավելի ցածրահասակը, որն ուզում է ամուսնանալ ավելի ցածրահասակի հետ։ Մեկ էլ պապն ասում է` այսպես շարունակվելու դեպքում մենք կհարաբերվենք խավարասերներին, արդեն հասել ենք այդ աստիճանին։ Այս ֆաստֆուդային մշակույթը մեզ իջեցրել է խավարասերների մակարդակի։ Բավական է, չի կարելի, անգամ մեր ժամանցը չի կարող լինել այդքան ցածր մակարդակի, որովհետև ներքևից վերև բարձրանալը շատ դժվար է, վերևից ներքև գլորվելը` շատ հեշտ»,– ընդգծեց Կարապետյանը։
Իրականում խնդիրը մշակույթի մեջ չէ, հակառակը` հայկական մշակույթը հզոր է, մշակույթի հետ որևէ խնդիր չկա։ Պարզապես մենք հեռացել ենք մեր մշակույթից, շատ թեթևամիտ վերաբերմունք ունենք ամեն ինչի նկատմամբ, և մինչև դանակը չի հասնում ոսկորին, չենք փորձում տեղից շարժվել, իսկ երբ հասնում է, արդեն ուշ է լինում։
Նման պայմաններում դերասանը սխալ է համարում այն տեսակետը, թե մտավորականի լոկացիան պետք է լինի միայն իր մասնագիտական շրջանակներում։ Նա վստահ է` ցանկացած պարագայում մտավորականը պետք է լինի քաղաքացի, ապրի իր երկրի մտահոգություններով, արձագանքի ցանկացած նեգատիվ երևույթի։ Բայց քննադատելուց առաջ զուգահեռ յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ երկրում կատարվողի մեջ ամեն մեկն ունի նաև իր մեղքի բաժինը, և միայն այդ դեպքում հեշտ կլինի սխալները շտկելը։
Լրահոս
0