https://arm.sputniknews.ru/20230914/haj-zhvoghvovrdi-hamar-anvtangutjan-irakan-erashkhavvor-karvogh-e-linel-miajn-rdn-klimvov-65805291.html
Հայ ժողովրդի համար անվտանգության իրական երաշխավոր կարող է լինել միայն ՌԴ–ն. Կլիմով
Հայ ժողովրդի համար անվտանգության իրական երաշխավոր կարող է լինել միայն ՌԴ–ն. Կլիմով
Sputnik Արմենիա
Կլիմովի խոսքով` Վաշինգտոնը երբեք չի թաքցրել, որ մտադիր է շարունակել լարել իրավիճակը Կովկասում և դրա միջոցով փորձել ապակայունացնել Ռուսաստանը։ 14.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-14T16:07+0400
2023-09-14T16:07+0400
2023-09-14T16:18+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
անդրեյ կլիմով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28994076_86:200:1559:1029_1920x0_80_0_0_3119c91a55fab43d821b6f02bca9ca25.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայ ժողովրդի համար անվտանգության իրական երաշխավոր կարող է լինել միայն Ռուսաստանը, մինչդեռ ամերիկացիները փորձում են լարվածության հերթական օջախ ստեղծել Կովկասում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության և ՌԴ ներքին գործերին միջամտության կանխարգելման հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովը։Միևնույն ժամանակ, ըստ Կլիմովի, Միացյալ Նահանգները, գիտակցելով, որ վաղ թե ուշ ուկրաինական արկածախնդրությունը կավարտվի, և ոչ իրենց օգտին, լարվածության նոր գոտիներ է պատրաստում։Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք էլ չի լինի. ՌԴ ԱԳՆՆրա խոսքով` Վաշինգտոնը երբեք չի թաքցրել, որ մտադիր է շարունակել լարել իրավիճակը Կովկասում և դրա միջոցով փորձել ապակայունացնել Ռուսաստանը։«Դատելով այն ամենից, ինչ մենք լսում ենք, ԱՄՆ - ի մոտ այդ պատմությունն առաջիններից մեկն է հետխորհրդային տարածքում», - ասել է նա։Ռուսաստանի դեմ դեմարշ իրականացնելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ. ԱբրահամյանՍեպտեմբերի 2-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական La Repubblica հրատարակությանը, որտեղ մի շարք քննադատական հայտարարություններ է արել տարածաշրջանում Ռուսաստանի դերի վերաբերյալ։ Հայաստանի վարչապետն ընդգծել է երկրի անվտանգության ճարտարապետության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, որը մինչ այժմ 99,9 տոկոսով կախված էր Ռուսաստանից։ Նա նաև նշել է, որ հանրապետության կախվածությունը անվտանգության միայն մեկ կենտրոնից ռազմավարական սխալ էր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28994076_16:0:1436:1065_1920x0_80_0_0_5baadf3e798db19b0ab6e57fdcca3649.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, անդրեյ կլիմով
նիկոլ փաշինյան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, անդրեյ կլիմով
Հայ ժողովրդի համար անվտանգության իրական երաշխավոր կարող է լինել միայն ՌԴ–ն. Կլիմով
16:07 14.09.2023 (Թարմացված է: 16:18 14.09.2023) Կլիմովի խոսքով` Վաշինգտոնը երբեք չի թաքցրել, որ մտադիր է շարունակել լարել իրավիճակը Կովկասում և դրա միջոցով փորձել ապակայունացնել Ռուսաստանը։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայ ժողովրդի համար անվտանգության իրական երաշխավոր կարող է լինել միայն Ռուսաստանը, մինչդեռ ամերիկացիները փորձում են լարվածության հերթական օջախ ստեղծել Կովկասում։ Այս մասին
ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության և ՌԴ ներքին գործերին միջամտության կանխարգելման հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովը։
Միևնույն ժամանակ, ըստ Կլիմովի, Միացյալ Նահանգները, գիտակցելով, որ վաղ թե ուշ ուկրաինական արկածախնդրությունը կավարտվի, և ոչ իրենց օգտին, լարվածության նոր գոտիներ է պատրաստում։
Նրա խոսքով` Վաշինգտոնը երբեք չի թաքցրել, որ մտադիր է շարունակել լարել իրավիճակը Կովկասում և դրա միջոցով փորձել ապակայունացնել Ռուսաստանը։
Կլիմովն ընդգծել է, որ Հայաստանում ինչ քաղաքական գործիչ էլ լիներ իշխանության ղեկին, ԱՄՆ–ն փորձելու էր կա՛մ հեռացնել, կա՛մ իր կողմը գրավել նրան։
«Դատելով այն ամենից, ինչ մենք լսում ենք, ԱՄՆ - ի մոտ այդ պատմությունն առաջիններից մեկն է հետխորհրդային տարածքում», - ասել է նա։
Սեպտեմբերի 2-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական La Repubblica հրատարակությանը, որտեղ մի շարք քննադատական հայտարարություններ է արել տարածաշրջանում Ռուսաստանի դերի վերաբերյալ։ Հայաստանի վարչապետն ընդգծել է երկրի անվտանգության ճարտարապետության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, որը մինչ այժմ 99,9 տոկոսով կախված էր Ռուսաստանից։ Նա նաև նշել է, որ հանրապետության կախվածությունը անվտանգության միայն մեկ կենտրոնից ռազմավարական սխալ էր։