00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գործընթացը փակուղում չէ, որքան էլ սահմանին կուտակումներ կան. ՔՊ խմբակցության քարտուղար

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Հովհաննիսյան
Արթուր Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2023
Արթուր Հովհաննիսյան
Բաժանորդագրվել
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը նշեց, որ բազմաթիվ դրվագներում Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները հեռու են իրարից։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղում չէ։ Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` անդրադառնալով «Խաղաղության պայմանագրի» շուրջ գործընթացներին։
«Որևէ մեկը չի ասել, որ այդ խաղաղության փաստաթուղթը հեշտ է տրվելու, որովհետև բազմաթիվ դրվագներում Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները հեռու են իրարից»,– ասաց նա։
Հովհաննիսյանը հիշեցրեց` 5–րդ շրջափուլն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը առաջարկներով փոխանակվում են, և այժմ ստացել են Ադրբեջանի առաջարկները։
«Այդ առաջարկները կուսումնասիրվեն մեր կողմից, և ըստ այդմ կլինի հետագա պրոցեսը։ Գործընթացը շարունակվում է, ոչ մի գործընթաց փակուղում չի գտնվում, որքան էլ բարդ է իրավիճակը և սահմանին որոշակի կուտակումներ կան»,–հավելեց ՔՊ քարտուղարը։
Ինչ վերաբերում է Հայաստանի առաջարկներում նշված կետերին` Հովհաննիսյանը նշեց, որ դրանք վերաբերում են փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչմանը, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության իրացմանը, ՀՀ ինքնիշխանության և սուվերենության պահպանմանը։
«Նշվածի տակ կան բացվածքներ ու դետալներ, որոնք այս պահին հրապարակային խոսելու ենթակա չէ։ Մինչ այս պահը դեռևս չի հաջողվում մոտարկել մոտեցումները այս առումով։ Հայտնի է, որ փոխադարձաբար պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու մայիսին, բայց մինչև այս պահը այդ պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել»,–նշեց նա։
Խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն իր հերթին հավելեց, որ տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ բանավոր պայմանավորվածությունը թեպետ կա, բայց գրավոր ձևակերպումը, որը ՀՀ–ն կարող է ամրագրել խաղաղության պայմանագրով, այս պահին Հայաստանին չի բավարարում։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով վերջին հանդիպումը կայացել է հուլիսի 25–ին Մոսկվայում։
Լրահոս
0