https://arm.sputniknews.ru/20230914/erevani-24-mankapartezneri-harcvov-qreakan-varujtner-en-nakhadzernvel-hh-glkhavvor-datakhaz-65783825.html
Երևանի 24 մանկապարտեզների հարցով քրեական վարույթներ են նախաձեռնվել. ՀՀ գլխավոր դատախազ
Երևանի 24 մանկապարտեզների հարցով քրեական վարույթներ են նախաձեռնվել. ՀՀ գլխավոր դատախազ
Sputnik Արմենիա
Աննա Վարդապետյանի խոսքով` ուսումնասիրությունների արդյունքում որոշակի կոռուպցիոն սխեմաների ու հովանավորչության դեպքեր են հայտնաբերել, այդ պատճառով էլ վարույթներ... 14.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-14T11:59+0400
2023-09-14T11:59+0400
2023-09-14T12:21+0400
հայաստան
մանկապարտեզ
աննա վարդապետյան
կոռուպցիա
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/04/62119109_0:0:894:503_1920x0_80_0_0_18c075dccaa75aee8203fa6384861635.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Երևանի 24 մանկապարտեզների հարցով քրեական վարույթներ են նախաձեռնվել, քանի որ դրանք ժամանակին ապօրինաբար օտարվել են, սեփականաշնորհվել մասնավոր անձանց կողմից։ ՀՀ կառավարության նիստում տեղեկությունը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։Նա նշեց, որ այդ մանկապարտեզներն օտարվել են շուկայական կամ կադաստրային արժեքից ցածր գնով, և այժմ ՀՀ կառավարությունը նպատակ ունի դրանք կա՛մ համարժեք տարածքների, կա՛մ համարժեք ֆինանսների տեսքով վերադարձնել Երևանի կամ ՀՀ պետական բյուջե։Նա ընդգծեց, որ ՀՀ օրենսդրությամբ չի կարելի մանկապարտեզ սեփականաշնորհել, այդ պատճառով դրանք սկզբում լուծարվել են հետո օտարվել որպես շենք։ Գլխավոր դատախազը նշեց, որ այս գործարքներն ուսումնասիրելիս որոշակի կոռուպցիոն սխեմաների ու հովանավորչության դեպքեր են հայտնաբերել, այդ պատճառով էլ վարույթներ են նախաձեռնել։Մալաթիա-Սեբաստիայի հողատարածքներն ապօրինի են օտարվել. դատախազությունը դատարան է դիմել«Նաև այսպիսի գործարքների հետևանք է այն, որ այսօր 7–10 հազար երեխա սպասում է մանկապարտեզ հաճախելու իր հերթին, քանի որ գործող մանկապարտեզները գերբեռնված են, հերթեր են գոյացել։ Նույն Կենտրոն համայնքում ոտքով մանկապարտեզ հասնելու գործընթացը խիստ կրճատվել է։ Ամենավառ օրինակը Թամանյան 3 հասցեում` Կասկադի տարածքում գտնվող մանկապարտեզն է, որը հիմա որպես սրճարան է ծառայում։ Դժվար եմ պատկերացնում, որ դա ապագայում հնարավոր է նորից վերականգնել որպես մանկապարտեզ»,– նշեց Աննա Վարդապետյանը։ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ Երևանից բացի, ուսումնասիրություններ են իրականացվում նաև ՀՀ մարզերում։ԱՕԿՍ–ի շենքի սեփականության իրավունքը կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/04/62119109_82:0:875:595_1920x0_80_0_0_05cdb62ef5ff154acef0227c2d983b90.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մանկապարտեզ, աննա վարդապետյան, կոռուպցիա, քրեական գործ
հայաստան, մանկապարտեզ, աննա վարդապետյան, կոռուպցիա, քրեական գործ
Երևանի 24 մանկապարտեզների հարցով քրեական վարույթներ են նախաձեռնվել. ՀՀ գլխավոր դատախազ
11:59 14.09.2023 (Թարմացված է: 12:21 14.09.2023) Աննա Վարդապետյանի խոսքով` ուսումնասիրությունների արդյունքում որոշակի կոռուպցիոն սխեմաների ու հովանավորչության դեպքեր են հայտնաբերել, այդ պատճառով էլ վարույթներ են նախաձեռնել։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Երևանի 24 մանկապարտեզների հարցով քրեական վարույթներ են նախաձեռնվել, քանի որ դրանք ժամանակին ապօրինաբար օտարվել են, սեփականաշնորհվել մասնավոր անձանց կողմից։ ՀՀ կառավարության նիստում տեղեկությունը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նա նշեց, որ այդ մանկապարտեզներն օտարվել են շուկայական կամ կադաստրային արժեքից ցածր գնով, և այժմ ՀՀ կառավարությունը նպատակ ունի դրանք կա՛մ համարժեք տարածքների, կա՛մ համարժեք ֆինանսների տեսքով վերադարձնել Երևանի կամ ՀՀ պետական բյուջե։
«Կան մանկապարտեզներ, որոնց շենքերն արդեն դարձել են բազմաբնակարան շենքեր կամ հասարկական նշանակության վայրեր, որոնք որպես մանկապարտեզ այլևս հնարավոր չէ օգտագործել։ Բոլորը նախկին մանկապարտեզներ են, որոնք գտնվել են քաղաքի բավականին եկամտաբեր հատվածներում։ Դրանք բիզնես հետաքրքրություն են ներկայացրել ու շատ էժան գնով որոշակի շրջանակի սեփականությունն են դարձել»,– հայտարարեց դատախազը։
Նա ընդգծեց, որ ՀՀ օրենսդրությամբ չի կարելի մանկապարտեզ սեփականաշնորհել, այդ պատճառով դրանք սկզբում լուծարվել են հետո օտարվել որպես շենք։ Գլխավոր դատախազը նշեց, որ այս գործարքներն ուսումնասիրելիս որոշակի կոռուպցիոն սխեմաների ու հովանավորչության դեպքեր են հայտնաբերել, այդ պատճառով էլ վարույթներ են նախաձեռնել։
«Նաև այսպիսի գործարքների հետևանք է այն, որ այսօր 7–10 հազար երեխա սպասում է մանկապարտեզ հաճախելու իր հերթին, քանի որ գործող մանկապարտեզները գերբեռնված են, հերթեր են գոյացել։ Նույն Կենտրոն համայնքում ոտքով մանկապարտեզ հասնելու գործընթացը խիստ կրճատվել է։ Ամենավառ օրինակը Թամանյան 3 հասցեում` Կասկադի տարածքում գտնվող մանկապարտեզն է, որը հիմա որպես սրճարան է ծառայում։ Դժվար եմ պատկերացնում, որ դա ապագայում հնարավոր է նորից վերականգնել որպես մանկապարտեզ»,– նշեց Աննա Վարդապետյանը։
ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ Երևանից բացի, ուսումնասիրություններ են իրականացվում նաև ՀՀ մարզերում։