https://arm.sputniknews.ru/20230914/bvob-menendesy-qnnadatec-petdepi-pashtvonjajin-alievi-masin-harcin-chpataskhanelu-hamar-65829386.html
Բոբ Մենենդեսը քննադատեց Պետդեպի պաշտոնյային Ալիևի մասին հարցին չպատասխանելու համար
Բոբ Մենենդեսը քննադատեց Պետդեպի պաշտոնյային Ալիևի մասին հարցին չպատասխանելու համար
Sputnik Արմենիա
Պետքարտուղարության խոսնակը հրաժարվել է պատասխանել սենատորի ուղիղ հարցին, թե ինչու Ալիևը չի ցանկանում բացել Լաչինի միջանցքը։ 14.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-14T21:45+0400
2023-09-14T21:45+0400
2023-09-14T21:50+0400
իլհամ ալիև
ամն սենատ
ռոբերտ մենենդես
լեռնային ղարաբաղ
արցախ
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/2140/13/21401372_0:0:1601:901_1920x0_80_0_0_92e5e53d8ad1b4c73322dbbc25d9799b.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Պետդեպարտամենտը երբեմն ասում է բաներ, որոնք ուղղակի զարմանալի են։ Այս մասին հայտարարեց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ լսումների ավարտին, որին հրավիրվել էր նաև Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի քարտուղարի օգնականի ժ.պ. Յուրի Քիմին։Սրան ի պատասխան Մենենդեսն ասաց, որ Լաչինի միջանցքի բացմանը համաձայնություն չի տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։«ԱՄՆ-ի և Եվրամիության վարչակազմը դրա համար ջանքեր է գործադրում, Արդարադատության միջազգային դատարանը պարտադիր որոշումներ է կայացրել, ինչո՞ւ սրանից հետո, ըստ Ձեզ, Ալիևը չի բացում միջանցքը»,–հարցրեց սենատորը։Դրան Պետդեպարտամենտի ներկայացուցիչը պատասխանեց, որ կարող են այս քննարկումներն անցկացնել այլ ձևաչափով (նկատի ունի փակ դռների հետևում - խմբ.):Մենենդեսը հարցրեց, թե ինչը կարող է գաղտնի լինել պարզ այն հարցի պատասխանում, թե ինչու Ալիևը չի լսում ԱՄՆ վարչակազմին և Եվրամիությանը։Պետդեպարտամենտի խոսնակ Յուրի Քիմը կրկնեց, որ կան բաներ, որոնք ինքը կցանկանար քննարկել այլ ձևաչափով։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2140/13/21401372_82:0:1505:1067_1920x0_80_0_0_b3e6bc41192eff3616254583c58064e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իլհամ ալիև, ամն սենատ, ռոբերտ մենենդես, լեռնային ղարաբաղ, արցախ, լաչինի միջանցք
իլհամ ալիև, ամն սենատ, ռոբերտ մենենդես, լեռնային ղարաբաղ, արցախ, լաչինի միջանցք
Բոբ Մենենդեսը քննադատեց Պետդեպի պաշտոնյային Ալիևի մասին հարցին չպատասխանելու համար
21:45 14.09.2023 (Թարմացված է: 21:50 14.09.2023) Պետքարտուղարության խոսնակը հրաժարվել է պատասխանել սենատորի ուղիղ հարցին, թե ինչու Ալիևը չի ցանկանում բացել Լաչինի միջանցքը։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Պետդեպարտամենտը երբեմն ասում է բաներ, որոնք ուղղակի զարմանալի են։ Այս մասին հայտարարեց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ լսումների ավարտին, որին հրավիրվել էր նաև Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի քարտուղարի օգնականի ժ.պ. Յուրի Քիմին։
Պատասխանելով սենատորների հարցերին` Քիմը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները համաձայնագրի կողմ չէ (նոյեմբերի 9, 2020 - խմբ.), սակայն Վաշինգտոնը «շարունակում է ջանքերը գործադրել իրավիճակը կարգավորելու համար»:
Սրան ի պատասխան Մենենդեսն ասաց, որ Լաչինի միջանցքի բացմանը համաձայնություն չի տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«ԱՄՆ-ի և Եվրամիության վարչակազմը դրա համար ջանքեր է գործադրում, Արդարադատության միջազգային դատարանը պարտադիր որոշումներ է կայացրել, ինչո՞ւ սրանից հետո, ըստ Ձեզ, Ալիևը չի բացում միջանցքը»,–հարցրեց սենատորը։
Դրան Պետդեպարտամենտի ներկայացուցիչը պատասխանեց, որ կարող են այս քննարկումներն անցկացնել այլ ձևաչափով (նկատի ունի փակ դռների հետևում - խմբ.):
Մենենդեսը հարցրեց, թե ինչը կարող է գաղտնի լինել պարզ այն հարցի պատասխանում, թե ինչու Ալիևը չի լսում ԱՄՆ վարչակազմին և Եվրամիությանը։
Պետդեպարտամենտի խոսնակ Յուրի Քիմը կրկնեց, որ կան բաներ, որոնք ինքը կցանկանար քննարկել այլ ձևաչափով։
«Այդ դեպքում ես Ձեզ մի պարզ և ոչ գաղտնի պատասխան կտամ. Ալիևը չի ցանկանում բացել միջանցքը, քանի որ նա փորձում է ստիպել այդ մարդկանց (Արցախի հայերին-խմբ.) ենթարկվել՝ սովից դրդված կամ դրա սպառնալիքից: Եվ այստեղ ոչ մի գաղտնիք չկա: Ես Սենատում եմ ավելի քան 30 տարի և երբեմն ուղղակի զարմանում եմ, թե ինչ են ասում Պետդեպարտամենտի պաշտոնյաները»:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։