https://arm.sputniknews.ru/20230914/aatsn-anorinakan-migraciaji-kazmakerpmamb-zbaghvvogh-hancavvor-khumb-e-bacahajtel-tesanjut-65777753.html
ԱԱԾ–ն անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտել. տեսանյութ
ԱԱԾ–ն անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտել. տեսանյութ
Sputnik Արմենիա
Հանցավոր խմբի անդամներից երկուսը կալանավորվել են։ 14.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-14T10:28+0400
2023-09-14T10:28+0400
2023-09-14T10:42+0400
հայաստան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
շենգենյան վիզա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0e/65777483_0:0:1278:719_1920x0_80_0_0_5ab774e5d0e07db6900c66274f395200.jpg
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հերթական հանցավոր խմբի գործունեությունը: Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ–ն։Մասնավորապես պարզվել է, որ Ա.Մ-ն և Ա.Հ-ն նախնական համաձայնությամբ, Ա.Պ.-ի օժանդակությամբ 2023 թվականի օգոստոս-սեպտեմբերին ՀՀ մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել են յուրաքանչյուրից 5.200-ական դոլար` «Շենգենյան համաձայնության երկրներ» վերջիններիս մուտքի և գտնվելու թույլտվություն ստանալը կազմակերպելու նպատակով։«Այնուհետև «Շենգենյան համաձայնության երկրներ» մուտքի և գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու նպատակով ներկայացվելիք փաթեթներում ներառել են բանկային շարժի, աշխատավայրի, եկամուտների չափի, մատնահարդարման դասընթացներ անցնելու վերաբերյալ կեղծ տեղեկանքներ ու վկայագիր, որոնք էլ ներկայացրել են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավասու մարմին»,– ասված է հաղորդագրությունում։20 000 դոլարով «շենգեն են դասավորել». ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել էՆախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում և տուրիստական կազմակերպություն հանդիսացող աշխատավայրում։ Հայտնաբերվել են անօրինական միգրացիայի կազմակերպման դիմաց վճարված գումարներ, կնիքներ, ձևաթղթեր, սեփականության իրավունքի վկայականներ, աշխատանքի և բանկային շարժի վերաբերյալ տեղեկանքներ, ինչպես նաև տարբեր անձանց վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր և հանցագործության կատարման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել հանցավոր խմբի անդամներից 3-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 1 անձի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:ԱԱԾ–ն կանխել է անօրինական միգրացիա կազմակերպելու հերթական դեպքը. 3 անձ ձերբակալվել է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0e/65777483_121:0:1080:719_1920x0_80_0_0_6f26fa24d45fc4283a0356dfba6976b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, շենգենյան վիզա, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, շենգենյան վիզա, տեսանյութ, տեսանյութեր, видео
ԱԱԾ–ն անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտել. տեսանյութ
10:28 14.09.2023 (Թարմացված է: 10:42 14.09.2023) Հանցավոր խմբի անդամներից երկուսը կալանավորվել են։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հերթական հանցավոր խմբի գործունեությունը: Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ–ն։
Մասնավորապես պարզվել է, որ Ա.Մ-ն և Ա.Հ-ն նախնական համաձայնությամբ, Ա.Պ.-ի օժանդակությամբ 2023 թվականի օգոստոս-սեպտեմբերին ՀՀ մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել են յուրաքանչյուրից 5.200-ական դոլար` «Շենգենյան համաձայնության երկրներ» վերջիններիս մուտքի և գտնվելու թույլտվություն ստանալը կազմակերպելու նպատակով։
«Այնուհետև «Շենգենյան համաձայնության երկրներ» մուտքի և գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու նպատակով ներկայացվելիք փաթեթներում ներառել են բանկային շարժի, աշխատավայրի, եկամուտների չափի, մատնահարդարման դասընթացներ անցնելու վերաբերյալ կեղծ տեղեկանքներ ու վկայագիր, որոնք էլ ներկայացրել են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավասու մարմին»,– ասված է հաղորդագրությունում։
Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում և տուրիստական կազմակերպություն հանդիսացող աշխատավայրում։ Հայտնաբերվել են անօրինական միգրացիայի կազմակերպման դիմաց վճարված գումարներ, կնիքներ, ձևաթղթեր, սեփականության իրավունքի վկայականներ, աշխատանքի և բանկային շարժի վերաբերյալ տեղեկանքներ, ինչպես նաև տարբեր անձանց վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր և հանցագործության կատարման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել հանցավոր խմբի անդամներից 3-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 1 անձի նկատմամբ՝ բացակայելու արգելքը: