https://arm.sputniknews.ru/20230913/sran-shat-lurj-petq-e-verabervel-khandanjany-hh-sahmanin-razmakan-kutakumneri-masin-65738333.html
Սրան շատ լուրջ պետք է վերաբերվել. Խանդանյանը` ՀՀ սահմանին ռազմական կուտակումների մասին
Սրան շատ լուրջ պետք է վերաբերվել. Խանդանյանը` ՀՀ սահմանին ռազմական կուտակումների մասին
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի խոսքով` Ադրբեջանը չի կատարում ստանձնած պարտավորություններն ու հերթական անգամ փորձում է հարցերը ուժի... 13.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-13T12:03+0400
2023-09-13T12:03+0400
2023-09-13T15:48+0400
սարգիս խանդանյան
աժ (ազգային ժողով)
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
սահման
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
https://cdn.am.sputniknews.ru/img/1682/40/16824001_0:0:1600:901_1920x0_80_0_0_bafad66b31bb97735785f88b51652564.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Սահմանին կուտակումները վկայում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակության մասին։ ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:Ըստ նրա` Ադրբեջանը չի կատարում ստանձնած պարտավորություններն ու հերթական անգամ փորձում է հարցերը ուժի միջոցով լուծել:Բացի այդ, նա կարծում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամն ու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար են ազդում հայ-ադրբեջանական բանակցությունների վրա:«Սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հետ կանգնի խաղաղ ճանապարհով խնդիրները հանգուցալուծելու ու խաղաղության համաձայնագիր կնքելու իր նպատակից: Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ բանակցությունների սեղան»,– ընդգծեց Խանդանյանը:Նրա տեղեկություններով` Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության վերաբերյալ ՀՀ առաջարկներին։Նշենք, որ 2022 թ. մարտից Երևանն ու Բաքուն մի քանի անգամ փոխանակվել են խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկներով։ Օգոստոսի 24–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Երևանը փոխանցել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների նոր փաթեթ:Նա նաև չցանկացավ որևէ զուգահեռ անցկացնել Փաշինյան–Էրդողան հեռախոսազրույցից հետո սահմանային լարվածության թուլացման հետ։«Այդ հեռախոսազրույցը նպատակ ուներ ներկայացնելու առկա իրավիճակը, նաև խոսվել է Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման նպատակներից»,– նշեց նա։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11–ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել են հեռախոսով։ Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերին:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1682/40/16824001_162:0:1586:1068_1920x0_80_0_0_f29b62a316b101d9f6631671c4c13306.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սարգիս խանդանյան, աժ (ազգային ժողով), հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
սարգիս խանդանյան, աժ (ազգային ժողով), հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
Սրան շատ լուրջ պետք է վերաբերվել. Խանդանյանը` ՀՀ սահմանին ռազմական կուտակումների մասին
12:03 13.09.2023 (Թարմացված է: 15:48 13.09.2023) ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի խոսքով` Ադրբեջանը չի կատարում ստանձնած պարտավորություններն ու հերթական անգամ փորձում է հարցերը ուժի միջոցով լուծել:
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Սահմանին կուտակումները վկայում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակության մասին։ ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Սրան շատ լուրջ պետք է վերաբերվել: Բազմաթիվ միջազգային շփումներ են տեղի ունեցել այս ընթացքում, որպեսզի ավելացվի ճնշումն Ադրբեջանի վրա, և ուժի կիրառմամբ չփորձի Ադրբեջանը հարց լուծել»,– նշեց նա:
Ըստ նրա` Ադրբեջանը չի կատարում ստանձնած պարտավորություններն ու հերթական անգամ փորձում է հարցերը ուժի միջոցով լուծել:
Բացի այդ, նա կարծում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամն ու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար են ազդում հայ-ադրբեջանական բանակցությունների վրա:
«Սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հետ կանգնի խաղաղ ճանապարհով խնդիրները հանգուցալուծելու ու խաղաղության համաձայնագիր կնքելու իր նպատակից: Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ բանակցությունների սեղան»,– ընդգծեց Խանդանյանը:
Նրա տեղեկություններով` Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության վերաբերյալ ՀՀ առաջարկներին։
Նշենք, որ 2022 թ. մարտից Երևանն ու Բաքուն մի քանի անգամ փոխանակվել են խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկներով։ Օգոստոսի 24–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Երևանը փոխանցել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների նոր փաթեթ:
Հարցին` արդյոք առաջիկայում միջնորդներից կա՞ն առաջարկներ նոր բանակցություններ անցկացնելու վերաբերյալ, Սարգիս Խանդանյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով այս պահին հստակ պայմանավորվածություններ չկան, իսկ եթե լինեն, ապա ՀՀ արտաքին գերատեսչությունն այդ մասին կտեղեկացնի։
Նա նաև չցանկացավ որևէ զուգահեռ անցկացնել Փաշինյան–Էրդողան հեռախոսազրույցից հետո սահմանային լարվածության թուլացման հետ։
«Այդ հեռախոսազրույցը նպատակ ուներ ներկայացնելու առկա իրավիճակը, նաև խոսվել է Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման նպատակներից»,– նշեց նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11–ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել են հեռախոսով։ Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերին: