https://arm.sputniknews.ru/20230913/rd-agnn-demarsh-e-hajtararel-baqvin-pattshary-nvor-shrjannerum-yntrutjunneri-gnahatakann-e-65740071.html
ՌԴ ԱԳՆ–ն դեմարշ է հայտարարել Բաքվին. պատճառը նոր շրջաններում ընտրությունների գնահատականն է
ՌԴ ԱԳՆ–ն դեմարշ է հայտարարել Բաքվին. պատճառը նոր շրջաններում ընտրությունների գնահատականն է
Sputnik Արմենիա
Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում տեղի ունեցած ընտրություններն Ադրբեջանն անվանել է իրավական ուժ չունեցող։ 13.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-13T12:28+0400
2023-09-13T12:28+0400
2023-09-13T12:40+0400
մարիա զախարովա
ադրբեջան
բաքու
դոնեցկ
լուգանսկ
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36413462_0:0:3037:1708_1920x0_80_0_0_068c7a520c4a20fb840d3dab6893da7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվան Ադրբեջանին դիվանագիտական դեմարշ է հայտարարել` Ռուսաստանի նոր շրջաններում ընտրությունների վերաբերյալ երկրի ԱԳ նախարարության հայտարարությունների պատճառով։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել էր, որ վերջին ընտրությունները, որոնք անցկացվել են Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքների մի մասում (Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի, Խերսոնի մարզերի տարածքներում. խմբ.), չեն համապատասխանում չափանիշներին, դրանք իրավական ուժ չունեն։Նա նշել է, որ Բաքվում Ռուսաստանի տարածքային ամբողջականության հարցերին պետք է նույն հարգանքով վերաբերվեն, ինչպես իրենք են ակնկալում, որ ՌԴ–ն վերաբերվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։«Կարծում եմ` մեր տարածքների պատմությունը մեր ադրբեջանցի ընկերները շատ լավ գիտեն։ Ի դեպ, այդ մասին գիտեն ոչ ԶԼՄ–ից, այլ մեր համատեղ անցյալի շնորհիվ։ Նրանք հնարավորություն են ունեցել ուղղակի պատմական կոնտեքստում դիտարկել այս գործընթացը»,– նշել է Զախարովան։Մոսկվան կարծում է, որ մեկնաբանությունների համար համապատասխան քաղաքական հիմք պետք է լինի։2023 թվականի սեպտեմբերի 8-10-ը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում տարածաշրջանային խորհրդարանների պատգամավորների ընտրություններում քվեարկություն է անցկացվել։ Ռուսաստանի Դաշնության նոր սուբյեկտներում ընտրվել են նաև քաղաքային պատգամավորներ և վարչական կենտրոնների պատգամավորներ: Չորս տարածաշրջան առաջին անգամ մասնակցում է Ռուսաստանում անցկացվող քվեարկության միասնական օրվան:
ադրբեջան
բաքու
դոնեցկ
լուգանսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36413462_154:0:2883:2047_1920x0_80_0_0_ce73e73e8408a3001b4e54df51ef84a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, ադրբեջան, բաքու, դոնեցկ, լուգանսկ, ընտրություններ
մարիա զախարովա, ադրբեջան, բաքու, դոնեցկ, լուգանսկ, ընտրություններ
ՌԴ ԱԳՆ–ն դեմարշ է հայտարարել Բաքվին. պատճառը նոր շրջաններում ընտրությունների գնահատականն է
12:28 13.09.2023 (Թարմացված է: 12:40 13.09.2023) Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում տեղի ունեցած ընտրություններն Ադրբեջանն անվանել է իրավական ուժ չունեցող։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվան Ադրբեջանին դիվանագիտական դեմարշ է հայտարարել` Ռուսաստանի նոր շրջաններում ընտրությունների վերաբերյալ երկրի ԱԳ նախարարության հայտարարությունների պատճառով։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել էր, որ վերջին ընտրությունները, որոնք անցկացվել են Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքների մի մասում (Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի, Խերսոնի մարզերի տարածքներում. խմբ.), չեն համապատասխանում չափանիշներին, դրանք իրավական ուժ չունեն։
«Ինձ մոտ հարց է առաջացրել այդ մեկնաբանությունը։ Այդպիսի գնահատականները չենք կարող ընդունել։ Դրանք չեն համապատասխանում մեր երկրների միջև հարաբերությունների դաշնակցային մակարդակին։ Դրա համար էլ դիվանագիտական գծով ադրբեջանական կողմի համար դեմարշ է արվել»,– ասել է Զախարովան։
Նա նշել է, որ Բաքվում Ռուսաստանի տարածքային ամբողջականության հարցերին պետք է նույն հարգանքով վերաբերվեն, ինչպես իրենք են ակնկալում, որ ՌԴ–ն վերաբերվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։
«Կարծում եմ` մեր տարածքների պատմությունը մեր ադրբեջանցի ընկերները շատ լավ գիտեն։ Ի դեպ, այդ մասին գիտեն ոչ ԶԼՄ–ից, այլ մեր համատեղ անցյալի շնորհիվ։ Նրանք հնարավորություն են ունեցել ուղղակի պատմական կոնտեքստում դիտարկել այս գործընթացը»,– նշել է Զախարովան։
Մոսկվան կարծում է, որ մեկնաբանությունների համար համապատասխան քաղաքական հիմք պետք է լինի։
2023 թվականի սեպտեմբերի 8-10-ը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում տարածաշրջանային խորհրդարանների պատգամավորների ընտրություններում քվեարկություն է անցկացվել։ Ռուսաստանի Դաշնության նոր սուբյեկտներում ընտրվել են նաև քաղաքային պատգամավորներ և վարչական կենտրոնների պատգամավորներ: Չորս տարածաշրջան առաջին անգամ մասնակցում է Ռուսաստանում անցկացվող քվեարկության միասնական օրվան: