00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պետք էր պաշտպանել ՀՀ տարածքը»․ Փաշինյանը՝ Պրահայի հռչակագրի մասին

© Sputnik / Asatur YesayantsՀայկական և ադրբեջանական դիրքերը
Հայկական և ադրբեջանական դիրքերը - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2023
Հայկական և ադրբեջանական դիրքերը
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` ՀՀ–ն պարտավոր էր հասնել Պրահայի պայմանավորվածությանը։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսպես մեկնաբանեց ՀՀ իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքները, թե ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ըստ էության հրաժարվել է ռուսական տարբերակից:
Փաշինյանը կրկին հիշեցրեց, որ 2022 թ. օգոստոսին տարածաշրջան կատարած այցի ընթացքում ռուսական առաջարկը ներկայացրել է ԵԱՀԿ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Խովաևը:
Խովաևը 2022 թ. սեպտեմբերին կրկին ժամանեց տարածաշրջան իր առաջարկներին պատասխան ստանալու նպատակով։ Ընդ որում` սկզբում դիվանագետը մեկնել էր Բաքու (սեպտեմբերի 11–12–ը), իսկ Երևան էր եկել սեպտեմբերի 13–ին։ Արդեն լույս 13–ի գիշերը Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ։
Ի դեպ, ՌԴ–ն և ՀԱՊԿ–ը չարձագանքեցին ՀՀ–ի` պայմանագրերի շրջանակներում սահմանված պարտավորությունները կատարելու գրավոր և բանավոր դիմումներին: Միևնույն ժամանակ Հայաստանը դրական էր արձագանքել կարգավիճակի վերաբերյալ ռուսական առաջարկին։ 2022 թ. հոկտեմբերի 6–ին Պրահայում պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչելու մասին։
«Հայաստանն այդ որոշումը կայացրել է սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով։ Այն իրավիճակում, երբ Ադրբեջանը հարձակում է ձեռնարկում Հայաստանի դեմ և գրավում նրա տարածքներից, իսկ Հայաստանի դաշնակիցները լռում են, ՀՀ–ն պարտավոր էր հոկտեմբերի 6–ին հասնել Պրահայի այդ պայմանավորվածությանը»,– ասաց նա։
ՀՀ վարչապետը հակադարձեց իր ընդդիմախոսներին՝ ասելով, որ բոլոր նրանք, ովքեր այս որոշումը սխալ են համարում, դրանով ասում են, որ Հայաստանը չպետք է լինի ինքնիշխան պետություն։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցեց Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցավ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Լրահոս
0