https://arm.sputniknews.ru/20230913/nerumbekum-chi-linelu-varchapety-qarvozarshavi-zhamanak-varchakan-ltsaki-ogtagvortsman-masin-65760559.html
Ներում–բեկում չի լինելու. վարչապետը` քարոզարշավի ժամանակ վարչական լծակի օգտագործման մասին
Ներում–բեկում չի լինելու. վարչապետը` քարոզարշավի ժամանակ վարչական լծակի օգտագործման մասին
Sputnik Արմենիա
Փաշինյանը պնդում է, որ անգամ իրեն ամենահարազատ մարդը, եթե վարչական լծակը գործի դնի, ապա պատժվելու է։ 13.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-13T17:34+0400
2023-09-13T17:34+0400
2023-09-13T17:36+0400
նիկոլ փաշինյան
ընտրություններ
աժ (ազգային ժողով)
հանրահավաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/19/63454679_0:125:1601:1025_1920x0_80_0_0_58c9e271e93d25c4377273a49eebb33f.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի–Sputnik. Եթե պարզվի` ՀՀ որևէ մակարդակի որևէ պաշտոնյա վարչական լծակի օգտագործմամբ ինչ–որ մեկին տանում է հանրահավաքի, ընտրության, ապա նա կազատվի աշխատանքից։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։Նա առաջարկեց իրեն փոխանցել ցուցակներն ու հիմնավորումները` խոստանալով հաջորդ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալ արդյունքներին։Նշենք, որ օրերս սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի տղամարդ հարցնում և ցուցակագրում էր Տիգրան Ավինյանի նախընտրական հավաքներին մասնակցող մանկապարտեզների, դպրոցների և այլ պետական հաստատությունների աշխատակիցներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/19/63454679_0:0:1421:1065_1920x0_80_0_0_7f9bcf3c6a444ce1b302aee23c3a9529.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ընտրություններ, աժ (ազգային ժողով), հանրահավաք
նիկոլ փաշինյան, ընտրություններ, աժ (ազգային ժողով), հանրահավաք
Ներում–բեկում չի լինելու. վարչապետը` քարոզարշավի ժամանակ վարչական լծակի օգտագործման մասին
17:34 13.09.2023 (Թարմացված է: 17:36 13.09.2023) Փաշինյանը պնդում է, որ անգամ իրեն ամենահարազատ մարդը, եթե վարչական լծակը գործի դնի, ապա պատժվելու է։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի–Sputnik. Եթե պարզվի` ՀՀ որևէ մակարդակի որևէ պաշտոնյա վարչական լծակի օգտագործմամբ ինչ–որ մեկին տանում է հանրահավաքի, ընտրության, ապա նա կազատվի աշխատանքից։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։
«Ներում–բեկում չի լինելու։ Ուզում է` իշխանության հանրահավաքին տանի, ուզում է` ընդդիմության, որտեղ ուզում է` տանի, էդ մարդն ազատվելու է աշխատանքից։ Եթե պարզվի, որ այդ մարդն ինձ ամենամոտն է, ուրեմն` նախ կդադարի լինել ինձ հարազատ, երկրորդ` կազատվի աշխատանքից»,– ասաց վարչապետ Փաշինյանը։
Նա առաջարկեց իրեն փոխանցել ցուցակներն ու հիմնավորումները` խոստանալով հաջորդ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալ արդյունքներին։
Նշենք, որ օրերս սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի տղամարդ հարցնում և ցուցակագրում էր Տիգրան Ավինյանի նախընտրական հավաքներին մասնակցող մանկապարտեզների, դպրոցների և այլ պետական հաստատությունների աշխատակիցներին։