00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿԳՄՍՆ–ն շրջաբերական է ուղարկել ՀՀ դպրոցներին, թե ինչպես լրացնել էլեկտրոնային մատյանները

© Sputnik / Aram NersesyanՀայկական դպրոց
Հայկական դպրոց - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2023
Հայկական դպրոց. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կրթության գերատեսչության շրջաբերականում մասնավորապես նշվում է, որ թեմատիկ պլանները, համաձայն վերոգրյալ կարգի 11-րդ կետի, ներբեռնվում են էլեկտրոնային մատյան՝ Word կամ PDF ձևաչափով։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին` պարզաբանելով, թե ինչպես պետք է հանրակրթական դպրոցներում լրացվեն էլեկտրոնային մատյանները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ խնդիրները պայմանավորված են հանրակրթական նոր չափորոշչի ներդրման գործընթացով, որի դեմ ուսուցիչները երեկ իրականացրել են նաև բողոքի ակցիա։
Կրթության գերատեսչության շրջաբերականում մասնավորապես նշվում է, որ թեմատիկ պլանները, համաձայն վերոգրյալ կարգի 11-րդ կետի, ներբեռնվում են էլեկտրոնային մատյան՝ Word կամ PDF ձևաչափով։
«Համակարգը հնարավորություն է տալիս թեմատիկ պլանները գրանցել էլեկտրոնային մատյանում՝ ըստ թեմաների և դասերի և ամենօրյա լրացման ժամանակ ընտրել համապատասխան ցանկից: Այս ձևով լրացնելու դեպքում, որպես ոչ պարտադիր լրացման դաշտ, առկա են նաև թեմայի նպատակները և վերջնարդյունքները: Ուսուցիչները կարող են ընտրել էլեկտրոնային մատյանի լրացման իրենց համար ավելի նախընտրելի տարբերակը»,– նշած է նախարարության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ «Հանրակրթության պետական նոր չափորոշչի» ներդրմամբ պայմանավորված՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում փոփոխվել են դասագրքերը, որոնք սեպտեմբերի ընթացքում փուլային ձևով բաշխվելու են դպրոցներում:
Նախարարությունից նշում են նաև, որ դասարաններում բոլոր այն առարկաների ուսուցումը, որոնց համար չկան երաշխավորված դասագրքեր, անհրաժեշտ է կազմակերպել նախկին դասագրքերով և տրամադրված ուսումնական նյութերով։
Առարկայական ծրագրերը և ուսումնական նյութերը ԿԳՄՍՆ–ն հրապարակել է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Պաշարների շտեմարանում», որոնք հասանելի են նաև էլեկտրոնային մատյանում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերից հանրակրթական նոր չափորոշիչներ են ներդրվել 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների համար։ 10-րդ դասարանում նոր չափորոշչի ներդրումը կիրականացվի հաջորդ ուսումնական տարում։ Չափորոշիչների ներդրմամբ պայմանավորված` դասագրքերը փոփոխվում են (մրցույթների մի մասն ամփոփվել է, բայց որոշ դասարանների համար անհրաժեշտ դասագրքերի մեծ մասը տպագրության փուլում են)։
Փոփոխություններ են արվել դասարանների կոմպլեկտավորման, ուսուցիչների դրույքային ծանրաբեռնվածության, սովորողների գնահատման համակարգերում։
Լրահոս
0