https://arm.sputniknews.ru/20230913/kapanerevan-chverteri-hamar-miak-khndiry-eghanakajin-pajmannern-en-sanvosjan-65755280.html
Կապան–Երևան չվերթերի համար միակ խնդիրը եղանակային պայմաններն են. Սանոսյան
Կապան–Երևան չվերթերի համար միակ խնդիրը եղանակային պայմաններն են. Սանոսյան
Sputnik Արմենիա
Նավիգացիոն նոր սարքավորումներն առավել կհեշտացնեն չվերթերի սպասարկումը։ 13.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-13T17:02+0400
2023-09-13T17:02+0400
2023-09-13T17:05+0400
կապան
երևան
թռիչք
չվերթ
աժ (ազգային ժողով)
գնել սանոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1a/58792655_0:109:1050:700_1920x0_80_0_0_dd932bb6caa310f4f337aaf4cc24b44c.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի–Sputnik. Կապան–Երևան չվերթերը կանոնավոր իրականացվում են, միակ խնդիրը, որ լինում է եղանակային պայմաններն են։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, թե ինչպիսի ընթացք ունեն թռիչքները։Նա հայտնեց, որ եղանակային պայմաններով պայմանավորված` 4 անգամ արդեն խնդիրներ եղել են։Սանոսյանի խոսքով` հիմա նավիգացիոն ոլորտում նոր սարքավորումների գնման կարիք կա, ինչն արդեն ընթացքի մեջ է։ Ըստ նրա` նոր սարքավորումներն առավել կհեշտացնեն չվերթերի սպասարկումը։Նշենք, որ Կապան–Երևան չվերթերը կանոնավոր իրականացվում են երկուշաբթի և ուրբաթ օրերին։Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին պաշտոնապես բացված Երևան–Կապան–Երևան չվերթը ընդամենը 4 օր անխափան իրականացվելուց հետո օգոստոսի 25-ին չկայացավ։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն` պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ օգոստոսի 28-ի չվերթը ևս չեղարկել է ու դարձյալ եղանակի պատճառով։ՀՀ մայրաքաղաքից դեպի Սյունիքի մարզ կանոնավոր չվերթերի մեկնարկը տրվել է օգոստոսի 21-ից։ Չվերթերն իրականացվում են L-410–UVP E20 տիպի 17–տեղանոց ինքնաթիռով։
կապան
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1a/58792655_26:0:959:700_1920x0_80_0_0_8819fed0513f667500271dd46adf9a10.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կապան, երևան, թռիչք, չվերթ, աժ (ազգային ժողով), գնել սանոսյան
կապան, երևան, թռիչք, չվերթ, աժ (ազգային ժողով), գնել սանոսյան
Կապան–Երևան չվերթերի համար միակ խնդիրը եղանակային պայմաններն են. Սանոսյան
17:02 13.09.2023 (Թարմացված է: 17:05 13.09.2023) Նավիգացիոն նոր սարքավորումներն առավել կհեշտացնեն չվերթերի սպասարկումը։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի–Sputnik. Կապան–Երևան չվերթերը կանոնավոր իրականացվում են, միակ խնդիրը, որ լինում է եղանակային պայմաններն են։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, թե ինչպիսի ընթացք ունեն թռիչքները։
Նա հայտնեց, որ եղանակային պայմաններով պայմանավորված` 4 անգամ արդեն խնդիրներ եղել են։
«Բայց նման խնդիրներ ունեցել ենք նաև Սովետական Միության տարիներին, երբ բավականին ծանրաբեռնված աշխատել է, բայց եղանակային պայմանների դեպքում կրկին նման հարցեր եղել են»,– նկատեց նախարարը։
Սանոսյանի խոսքով` հիմա նավիգացիոն ոլորտում նոր սարքավորումների գնման կարիք կա, ինչն արդեն ընթացքի մեջ է։ Ըստ նրա` նոր սարքավորումներն առավել կհեշտացնեն չվերթերի սպասարկումը։
Նշենք, որ Կապան–Երևան չվերթերը կանոնավոր իրականացվում են երկուշաբթի և ուրբաթ օրերին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին պաշտոնապես բացված Երևան–Կապան–Երևան չվերթը ընդամենը 4 օր անխափան իրականացվելուց հետո
օգոստոսի 25-ին չկայացավ։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն` պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ օգոստոսի 28-ի չվերթը ևս չեղարկել է ու դարձյալ եղանակի պատճառով։
ՀՀ մայրաքաղաքից դեպի Սյունիքի մարզ կանոնավոր
չվերթերի մեկնարկը տրվել է օգոստոսի 21-ից։ Չվերթերն իրականացվում են L-410–UVP E20 տիպի 17–տեղանոց ինքնաթիռով։