00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը բացառում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը. Իրանի ՊՆ

© AP Photo / Vahid SalemiՄոհամմադ Ռեզա Աշտիանին
Մոհամմադ Ռեզա Աշտիանին - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2023
Մոհամմադ Ռեզա Աշտիանին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը թույլ չի տա սահմանների որևէ փոփոխության։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրման համատեքստում Իրանը բացառում է պատերազմ սկսելու հնարավորությունը։ Թեհրանում կառավարության նիստի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը ելույթ ունենալով ասել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին, հայտնում է Tasnim գործակալությունը։
«Մենք հավատում ենք, որ տարածաշրջանում պատերազմ չի սկսվի»,– հայտարարել է նա:
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը թույլ չի տա տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխության։
«Հետևելով գործընթացին` մենք տեսնում ենք, որ ոչ մի կոնկրետ իրադարձություն տեղի չի ունենա»,– վստահեցրել է նա:
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը սեպտեմբերի 11–ին հայտարարել է, որ Թեհրանն ուշադիր հետևում է Կովկասում տիրող իրավիճակին և զրույցներ է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ խաղաղության և անվտանգության ապահովման համար:
«Հայաստանի պաշտոնատար անձինք մտահոգություն են հայտնել ռազմական բախումների հնարավորության վերաբերյալ, սակայն Ադրբեջանի պաշտոնատար անձինք հասկացրել են մեզ, որ իրենք մտադրություն չունեն բախման մեջ մտնել Հայաստանի հետ»,– ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ Ադրբեջանի զորքերի վերջին կուտակումները բնութագրելով որպես «սովորական ռազմական գործողություններ» ձմռան նախաշեմին:
Սեպտեմբերի 9–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին կրկին հավաստիացրել էր Հայաստանին, որ Իրանը դեմ է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխության՝ հայտարարելով, որ Թեհրանը պատրաստ է «արդյունավետ դեր» խաղալ որպես հզոր հարևան՝ տարածաշրջանային բախումները կամ աշխարհաքաղաքական փոփոխությունները կանխելու համար:
Լրահոս
0