https://arm.sputniknews.ru/20230913/hh-peki-nerkajacucichnery-tbilisium-harkajin-mi-sharq-khndirner-en-qnnarkel-65739280.html
ՀՀ ՊԵԿ–ի ներկայացուցիչները Թբիլիսիում հարկային մի շարք խնդիրներ են քննարկել
ՀՀ ՊԵԿ–ի ներկայացուցիչները Թբիլիսիում հարկային մի շարք խնդիրներ են քննարկել
Sputnik Արմենիա
BRITACOF ամենամյա համաժողովի շրջանակում կազմակերպվել է նաև քննարկում, որի ընթացքում ձեռներեցները և շահագրգիռ այլ կողմերը քննարկել են հարկային խնդիրները... 13.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-13T12:14+0400
2023-09-13T12:14+0400
2023-09-13T12:17+0400
հայաստան
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
համաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0d/65736760_0:180:1600:1080_1920x0_80_0_0_91b63a21d85a7faa61e12bce1ca0baa6.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը Թբիլիսիում անցկացված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների հարկային մարմինների 4-րդ ամենամյա համաժողովում (BRITACOF) ներկայացրել էտեղեկատվական տեխնոլոգիաների դերը հարկային կարգապահության բարելավման գործում։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։Միջոցառմանը մասնակցել են ոչ միայն հարկային մարմինների պատվիրակներ, այլև տարբեր միջազգային կազմակերպությունների, գիտական հաստատությունների և գործարար համայնքի ներկայացուցիչներին։ԵԱՏՄ–ում վճարային նոր համակարգեր ստեղծելը հնարավոր է. տնտեսագետՀամաժողովում քննարկվող հիմնական թեմաները եղել են հարկային ոլորտի գլոբալ զարգացումները և առավել հրատապ խնդիրները, այդ թվում՝ հարկային մարմիններում աշխատանքային միջավայրի օպտիմալացումը և այդ նպատակով թվային տեխնոլոգիաների կիրառումը։ Քննարկվում են նաև հարկային օրենսդրության և վարչարարության թափանցիկության ապահովումը, հարկային վարչարարական բեռի նվազեցումը և հարկային կարգապահության դյուրացումը, ինչպես նաև բիզնեսի և հարկային մարմինների միջև վեճերի կարգավորման մեխանիզմները։Համաժողովի շրջանակում կազմակերպվել է նաև «Հարկային երկխոսություն գործարարների և արտադրողների հետ» քննարկում։ Ձեռներեցները և շահագրգիռ այլ կողմերը հնարավորություն են ունեցել հարկային խնդիրների վերաբերյալ մտքեր փոխանակել, բարձրաձայնել մտահոգությունները և ներկայացնել առաջարկներ։BRITACOF-ն ամենամյա պաշտոնական միջոցառում է, որն ապահովում է փոխգործակցության հարթակ՝ խթանելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների միջև հարկային հարցերով երկխոսությունը, ամրապնդելով հարկային մարմինների համագործակցությունը և զարգացնելով պետական մարմինների, միջազգային կառույցների և գիտական հաստատությունների կարողությունները։Հայաստանը BRITACOF-ում ունի դիտորդի կարգավիճակ և շարունակական մասնակցում է համաժողովներին՝ ներկայացնելով մեր երկրի հարկային մարմնի փորձն ու տեսլականը։ՀՀ ՊԵԿ–ը 2023 թ. 8 ամսում շուրջ 1.5 տրլն դրամ հարկային եկամուտ և պետական տուրք է ապահովել
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0d/65736760_24:0:1464:1080_1920x0_80_0_0_c3026a498c313c9e4077195dd60f8ec0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, համաժողով
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, համաժողով
ՀՀ ՊԵԿ–ի ներկայացուցիչները Թբիլիսիում հարկային մի շարք խնդիրներ են քննարկել
12:14 13.09.2023 (Թարմացված է: 12:17 13.09.2023) BRITACOF ամենամյա համաժողովի շրջանակում կազմակերպվել է նաև քննարկում, որի ընթացքում ձեռներեցները և շահագրգիռ այլ կողմերը քննարկել են հարկային խնդիրները, մտահոգություններն են հայտնել։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը Թբիլիսիում անցկացված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների հարկային մարմինների 4-րդ ամենամյա համաժողովում (BRITACOF) ներկայացրել էտեղեկատվական տեխնոլոգիաների դերը հարկային կարգապահության բարելավման գործում։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը մասնակցել են ոչ միայն հարկային մարմինների պատվիրակներ, այլև տարբեր միջազգային կազմակերպությունների, գիտական հաստատությունների և գործարար համայնքի ներկայացուցիչներին։
Համաժողովում քննարկվող հիմնական թեմաները եղել են հարկային ոլորտի գլոբալ զարգացումները և առավել հրատապ խնդիրները, այդ թվում՝ հարկային մարմիններում աշխատանքային միջավայրի օպտիմալացումը և այդ նպատակով թվային տեխնոլոգիաների կիրառումը։ Քննարկվում են նաև հարկային օրենսդրության և վարչարարության թափանցիկության ապահովումը, հարկային վարչարարական բեռի նվազեցումը և հարկային կարգապահության դյուրացումը, ինչպես նաև բիզնեսի և հարկային մարմինների միջև վեճերի կարգավորման մեխանիզմները։
Համաժողովի շրջանակում կազմակերպվել է նաև «Հարկային երկխոսություն գործարարների և արտադրողների հետ» քննարկում։ Ձեռներեցները և շահագրգիռ այլ կողմերը հնարավորություն են ունեցել հարկային խնդիրների վերաբերյալ մտքեր փոխանակել, բարձրաձայնել մտահոգությունները և ներկայացնել առաջարկներ։
BRITACOF-ն ամենամյա պաշտոնական միջոցառում է, որն ապահովում է փոխգործակցության հարթակ՝ խթանելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների միջև հարկային հարցերով երկխոսությունը, ամրապնդելով հարկային մարմինների համագործակցությունը և զարգացնելով պետական մարմինների, միջազգային կառույցների և գիտական հաստատությունների կարողությունները։
Հայաստանը BRITACOF-ում ունի դիտորդի կարգավիճակ և շարունակական մասնակցում է համաժողովներին՝ ներկայացնելով մեր երկրի հարկային մարմնի փորձն ու տեսլականը։