https://arm.sputniknews.ru/20230913/ekeq-chkhabvenq-2-mln-tvin-hhin-anhrazhesht-e-mshakel-turizmi-erkarazhamket-zargacman-tsragir-65747263.html
Եկեք չխաբվենք 2 մլն թվին. ՀՀ–ին անհրաժեշտ է մշակել տուրիզմի երկարաժամկետ զարգացման ծրագիր
Եկեք չխաբվենք 2 մլն թվին. ՀՀ–ին անհրաժեշտ է մշակել տուրիզմի երկարաժամկետ զարգացման ծրագիր
Sputnik Արմենիա
Այսօր Հայաստանը մի գիշերակացով երկիր ժամանած անձին, որը թռչում է Եվրոպա և հետ է գալիս Հայաստան ու վերադառնում իր երկիր, կրկնակի զբոսաշրջիկ է հաշվում, որը... 13.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-13T14:22+0400
2023-09-13T14:22+0400
2023-09-13T14:23+0400
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
հայաստան
մեխակ ապրեսյան
տուրիզմի հայկական ֆեդերացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0d/65741155_0:33:1600:934_1920x0_80_0_0_8afdb96ae562cd2c9d6bc22f4d36cf3c.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանին խիստ անհրաժեշտ է մշակել տուրիզմի երկարաժամկետ զարգացման քաղաքականություն, քանի որ կազմակերպված զբոսաշրջությունը կորոնավիրուսից հետո դեռ կայուն վերականգնման փուլ չի մտել։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հայտարարեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։Ապրեսյանի խոսքով` չնայած նրան, որ ակնկալվում է, որ մինչև տարեվերջ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կհատի 2մլն–ի սահմանագիծը, այնուամենայնիվ կան մի շարք խնդիրներ։Նրա խոսքով` անհրաժեշտ է, որ պետական բոլոր կառույցները միասնական աշխատեն այդ ուղղությամբ, որպեսզի հստակ կարգավորվի գնային քաղաքականությունը, այդ թվում մշակութային կենտրոններ այցերը դառնան ավելի հասանելի։Զբոսաշրջության փորձագետ, «Ավարայր» տուրիստական ընկերության տնօրեն Արկադի Սահակյանն էլ իր հերթին ընդգծեց` որպեսզի Հայաստանում զբոսաշրջությունը, ներգնա տուրիզմը զարգանա, անհրաժեշտ է, որպեսզի ներգնա զբոսաշրջային փաթեթի իրացման նկատմամբ կիրառվի ավելացված արժեքի հարկի զրոյացված դրույքաչափ։ Նա վստահ է, որ առանց արտոնությունների, և հույսը դնելով միայն ռելոկանտների վրա, ոլորտը չի կարող կարգավորվել։Սահակյանն իրական, տիպիկ օրինակ բերեց. Կիպրոս թռչող երկու օդանավում կարելի էր ընդամենը 6-7 հայ գտնել, մնացածը հիմնականում ՌԴ քաղաքացիներ էին, որոնք Հայաստանով մեկնում էին Կիպրոս։Այսօր Հայաստանը մի գիշերակացով երկիր ժամանած անձին (ասենք` ՌԴ քաղաքացուն), որը թռչում է Եվրոպա և հետ է գալիս Հայաստան ու վերադառնում իր երկիր, կրկնակի զբոսաշրջիկ է հաշվում, որը ինքնախաբեություն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0d/65741155_100:0:1524:1068_1920x0_80_0_0_d0f6ebc7a2e43c6b64fd6e7dfa5395bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, հայաստան, մեխակ ապրեսյան, տուրիզմի հայկական ֆեդերացիա
զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, հայաստան, մեխակ ապրեսյան, տուրիզմի հայկական ֆեդերացիա
Եկեք չխաբվենք 2 մլն թվին. ՀՀ–ին անհրաժեշտ է մշակել տուրիզմի երկարաժամկետ զարգացման ծրագիր
14:22 13.09.2023 (Թարմացված է: 14:23 13.09.2023) Այսօր Հայաստանը մի գիշերակացով երկիր ժամանած անձին, որը թռչում է Եվրոպա և հետ է գալիս Հայաստան ու վերադառնում իր երկիր, կրկնակի զբոսաշրջիկ է հաշվում, որը ինքնախաբեություն է։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանին խիստ անհրաժեշտ է մշակել տուրիզմի երկարաժամկետ զարգացման քաղաքականություն, քանի որ կազմակերպված զբոսաշրջությունը կորոնավիրուսից հետո դեռ կայուն վերականգնման փուլ չի մտել։ Այս մասին
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հայտարարեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Ապրեսյանի խոսքով` չնայած նրան, որ ակնկալվում է, որ մինչև տարեվերջ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կհատի 2մլն–ի սահմանագիծը, այնուամենայնիվ կան մի շարք խնդիրներ։
«Մտահոգիչն այն է, որ զբոսաշրջիկները Հայաստան կատարում են հիմնականում անհատական այցելություններ և գրեթե չկա կազմակերպված զբոսաշրջություն։ Մենք ամեն ինչ պետք է անենք` թե՛ օրենսդրական կարգավորումներով, թե՛ տնտեսական խթաններով, որպեսզի կազմակերպված զբոսաշրջությունը մտնի կայուն զարգացման և ամրապնդման փուլ»,–ասաց նա։
Նրա խոսքով` անհրաժեշտ է, որ պետական բոլոր կառույցները միասնական աշխատեն այդ ուղղությամբ, որպեսզի հստակ կարգավորվի գնային քաղաքականությունը, այդ թվում մշակութային կենտրոններ այցերը դառնան ավելի հասանելի։
Զբոսաշրջության փորձագետ, «Ավարայր» տուրիստական ընկերության տնօրեն Արկադի Սահակյանն էլ իր հերթին ընդգծեց` որպեսզի Հայաստանում զբոսաշրջությունը, ներգնա տուրիզմը զարգանա, անհրաժեշտ է, որպեսզի ներգնա զբոսաշրջային փաթեթի իրացման նկատմամբ կիրառվի ավելացված արժեքի հարկի զրոյացված դրույքաչափ։ Նա վստահ է, որ առանց արտոնությունների, և հույսը դնելով միայն ռելոկանտների վրա, ոլորտը չի կարող կարգավորվել։
«Որպեսզի հնարավոր լինի տուրիզմի երկարաժամկետ զարգացման պետական քաղաքականություն վարել , անհրաժեշտ են հստակ վիճակագրական տվյալներ։ 2 մլն զբոսաշրջիկն իհարկե լավ է հնչում, բայց պետք չէ մոռանալ, որ մենք տրանզիտ տուրիստական երկիր ենք։ Եկեք չխաբվենք այդ 2 մլն թվով »,–ասաց նա։
Սահակյանն իրական, տիպիկ օրինակ բերեց. Կիպրոս թռչող երկու օդանավում կարելի էր ընդամենը 6-7 հայ գտնել, մնացածը հիմնականում ՌԴ քաղաքացիներ էին, որոնք Հայաստանով մեկնում էին Կիպրոս։
Այսօր Հայաստանը մի գիշերակացով երկիր ժամանած անձին (ասենք` ՌԴ քաղաքացուն), որը թռչում է Եվրոպա և հետ է գալիս Հայաստան ու վերադառնում իր երկիր, կրկնակի զբոսաշրջիկ է հաշվում, որը ինքնախաբեություն է։