00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Անահիտ Ասատրյան
Փորձ է արվում քաղաքականացնել հանրային ծառայության ոլորտը․Ասատրյան
14:20
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բարդ է». ի՞նչ են գրում օգտատերերը Արցախում ստեղծված իրավիճակի մասին

© Sputnik / Andranik GhazaryanՕգտատեր
Օգտատեր - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2023
Օգտատեր
Բաժանորդագրվել
Օգտատերերի ուշադրությունից չի վրիպել Հայաստանի վարչապետի վերջին հեռուստատեսային հարցազրույցը։
Դժվար է չհամաձայնել սոցիալական ցանցերի օգտատերերից մեկի կարծիքին. «Որքան ավելի խիտ է ադրբեջանական զինուժը կուտակվում Արցախի և Հայաստանի սահմաններին, այնքան ավելի մութ և անհասկանալի են դառնում իրար հերթ չտվող վերլուծությունների, տեսությունների և սցենարների տեքստերը»։ Մեկ այլ օգտատեր, անդրադառնալով վերջին օրերին Արցախում ստեղծված իրավիճակին, շատ հակիրճ է բնութագրում. «Բա′րդ է»։
Համաձայնե՛ք` իրոք շատ դժվար է կանխատեսել՝ արդյոք կվերականգնվի Լաչինի միջանցքի բնականոն աշխատանքն այն բանից հետո, երբ արցախցիները բացեցին Աղդամի ճանապարհը։ Ահա մի մեկնաբանություն «Ֆեյսբուքից»։
«Ռուսական Կարմիր խաչի բեռնատարը հատել է Արցախի Ասկերանի անցակետը և հասել Ստեփանակերտ։ Արցախի իշխանությունների բացատրությունը այս պահին չունեմ, թե ինչ պայմանավորվածություն կա։ Մյուս կողմից` որքան քիչ տեղեկություն նախապես դուրս հանվի, այնքան ավելի հեշտ կլինի կյանքի կոչել պայմանավորվածությունները։ Գիտենք, որ Ադրբեջանը պնդել է ռուսական ապրանքների հետ նաև ադրբեջանական ապրանքներով բեռնատարի մուտքը Ստեփանակերտ, ինչը սկզբունքորեն չի ընդունվել ո՛չ Արցախի Հանրապետության կառավարության, ո՛չ էլ ռուս խաղաղապահների կողմից,- հայտնում է օգտատերը` շարունակելով,–ես մեծ հույսեր չունեմ, որ Ադրբեջանը կպահի խոստումը և առաջիկա ժամերին բեռնափոխադրումների համար կբացի Լաչինի ճանապարհը։ Համենայն դեպս Կոռնիձորի մոտ ավելի քան 1 ամիս կանգնած հայկական բեռնատարները դժվար թե Ստեփանակերտ հասնեն, բայց գուցե պայմանավորվեն ռուսական բեռնատարներով տեղ հասցնել հայկական ապրանքները։ Առաջիկա ժամերը շատ հարցերի պատասխաններ կտան»։
Հումանիտար օգնության պարունակությունը համաձայնեցվել է Ստեփանակերտի հետ. Զախարովա
Եվ իհարկե օգտատերերի ուշադրությունից չի վրիպել Հայաստանի վարչապետի վերջին հեռուստատեսային հարցազրույցը, որի ընթացքում նա հերթական անգամ փորձել է համոզել հանրությունը, թե իրեն իզուր են քննադատում, քանզի Արցախի հարցում իր վարած քաղաքականությունը բացարձակ չի տարբերվում այն քաղաքականությունից, որը վարել են Հայաստանի նախկին նախագահները, մասնավորապես` Լևոն Տեր-Պետրոսյանը, որը դեռ 90-ական թվականների սկզբին կարծիք է հայտնել, թե սովետական ինքնավարությունների մոդելը միանգամայն կիրառելի է նաև Լեռնային Ղարաբաղում։
Օգտատերերից մեկը հակադարձում է. «Մարդիկ չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, որ այն, ինչ հնարավոր է այսօր, վաղը կարող է դառնալ անհնար։ Այն, ինչ մերժում ենք այսօր, վաղը կարող ենք խնդրել ու չստանալ (վերջին երեք տարվա ընթացքում բազմաթիվ նման իրավիճակների ականատեսն ենք եղել)։ Արդ՝ 1988-91 թվականներին Ղարաբաղյան խնդիրը միանգամայն այլ տրամաբանության մեջ էր։ Դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ Արցախի և Հայաստանի վերամիավորումը հնարավոր էր Խորհրդային Միության գոյության պայմաններում, երբ դա միջազգային իրավունքի տեսակետից դիտվում էր որպես ներքին սահմանների փոփոխություն։ Իսկ Հայաստանի և Ադրբեջանի անկախացումից հետո այլևս պետք էր փոխել քաղաքականությունը և առաջ մղել ինքնորոշման իրավունքը։ 1994 թվականի զինադադարից հետո հիմնահարցի լուծումն այլ տրամաբանություն ստացավ՝ առաջ մղվեց փոխզիջման գնալու անհրաժեշտությունը, և Հայաստանը շարունակեց «Անջատում հանուն փրկության» դոկտրինի հետապնդումը»։
Այնուհետև գրառման հեղինակն անդրադառնում է Ղարաբաղյան պատերազմի հաղթական ավարտից մի քանի տարի հետո ստեղծված կացությանը. «1998 թվականի ներպալատական հեղաշրջումից հետո Լեռնային Ղարաբաղի խնդիրը լրիվ այլ տրամաբանություն ստացավ, երբ Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից։ Եվ վերջապես գոնե այս պահին անհնար է վերադառնալ անգամ նախապատերազմականամենավատ առաջարկներին։ Հետևաբար այսօր ստեղծված իրավիճակից դուրս գալու համար միանգամայն նոր լուծումներ են պահանջվում։ Այնպես որ առիթ-անառիթ մեջբերել նախկինում հնչեցված հայտարարությունները՝ արդարացնելու համար սեփական ձախողումը, մեղմ ասած ծիծաղելի է»,- եզրափակում է օգտատերը։
Ի դեպ, հայաստանցիները բոլորովին միանշանակ չեն ընկալել նաև վարչապետի պնդումն այն մասին, որ հիմա արդեն ուսուցիչներից ոմանք Հայաստանի միջին աշխատավարձը ավելի քան երկու անգամ գերազանցող եկամուտ են ստանում։ Ներկայացնեմ մեկնաբանություններից ընդամենը մեկը։
«Մինչև այսպես կոչված «աննախադեպների» իշխանությունը մեր դպրոցներում մանկավարժի թափուր աշխատատեղ գրեթե չկար` բացառությամբ սահմանամերձ գյուղերի դպրոցների։ Այժմ գրեթե չկա ուսումնական հաստատություն (նաև Երևան քաղաքում), որտեղ ուսուցչի կարիք չլինի։ Պատճառը մեկն է՝ այնքան են ծանրաբեռնել մանկավարժին տարբեր տեսակի լրացուցիչ աշխատանքով` է՛լ նոր չափորոշիչ, է՛լ թեմատիկ պլան, է՛լ էլեկտրոնային մատյան, է՛լ առանց դասագրքի դասապրոցեսի կազմակերպում, է՛լ նախագծային աշխատանք, է՛լ խմբակների ստեղծում, որ ուսուցչին մի բան է մնում՝ հրաժարվել իր այդքան սիրելի գործից, մանավանդ որ աշխատավարձն էլ բոլորովին աննախադեպ չէ։ Ու սա կոչվում է «բարեփոխո՞ւմ»»,- տրամաբանական հարց է տալիս օգտատերը։
ԵՄ առաքելությունը Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2023
Խաբողը մեղավոր չէ, խաբվողն է մեղավոր. կարծիքներ սոցիալական ցանցերից
Լրահոս
0