https://arm.sputniknews.ru/20230913/arcakh-teghapvokhvats-mterajin-patetnery-kbashkhven-vorvoshaki-kargavitshak-unecvogh-yntaniqnerin-65763757.html
Արցախ տեղափոխված մթերային փաթեթները կբաշխվեն որոշակի կարգավիճակ ունեցող ընտանիքներին
Արցախ տեղափոխված մթերային փաթեթները կբաշխվեն որոշակի կարգավիճակ ունեցող ընտանիքներին
Sputnik Արմենիա
Օգնության բաշխման մանրամասները կհաղորդեն լրացուցիչ: 13.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-13T18:00+0400
2023-09-13T18:00+0400
2023-09-13T18:02+0400
արցախ
ռուսաստան
լեռնային ղարաբաղ
հումանիտար օգնություն
կարմիր խաչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0c/65685223_0:7:1100:626_1920x0_80_0_0_45c2f1e9e9d7db4de48b2ba6fadf6f81.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված առաջին անհրաժեշտության սննդամթերքը նախատեսվում է առաջիկա օրերին բաշխել որոշակի կարգավիճակ ունեցող ընտանիքներին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։Հայտնել էինք, որ երեկ` սեպտեմբերի 12–ին Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ է տեղափոխվել մթերային 1000 փաթեթ։Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ հումանիտար օգնությունը կտրամադրվի.• Զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որտեղ կան անչափահաս երեխաներ,• Այն ընտանիքներին, որտեղ կան հաշմանդամ երեխաներ,• 5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։Օգնության բաշխման մանրամասները կհաղորդենք լրացուցիչ:Հիշեցնենք` փաթեթների մեջ ներառված է 0.9 լ արևածաղկի ձեթ, 1 կգ շաքարավազ, 2 կգ ցորենի ալյուր, 500 գր մակարոն (3 հատ), 1 կգ հնդկաձավար, 1 կգ կորեկ, 1 կգ սպիտակաձավար, 0,5 կգ վարսակի փաթիլներ, 0,5 կգ–ոց5 հատ շոգեխաշուկ (Тушенка) 5 հատ։ Այսպիսի 1 հավաքածուի ընդհանուր քաշը 11,4 կգ է։Արցախ է բերվել նաև 192 մանկական հավաքածու։Մանկական հավաքածուն ներառում է 1 հատ կիսել, 3 հատ վիտամինային պաստիլա, 1 ատամի խոզանակ, 8 հատ մանկական խյուս, 1 հատ մանկական ձկան յուղ, 1 հատ մանկական ցանափոշի։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0c/65685223_106:0:1091:739_1920x0_80_0_0_e45ba5ca714e7edba600a72f61b1f266.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ռուսաստան, լեռնային ղարաբաղ, հումանիտար օգնություն, կարմիր խաչ
արցախ, ռուսաստան, լեռնային ղարաբաղ, հումանիտար օգնություն, կարմիր խաչ
Արցախ տեղափոխված մթերային փաթեթները կբաշխվեն որոշակի կարգավիճակ ունեցող ընտանիքներին
18:00 13.09.2023 (Թարմացված է: 18:02 13.09.2023) Օգնության բաշխման մանրամասները կհաղորդեն լրացուցիչ:
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված առաջին անհրաժեշտության սննդամթերքը նախատեսվում է առաջիկա օրերին բաշխել որոշակի կարգավիճակ ունեցող ընտանիքներին։ Տեղեկությունը
հայտնում է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։
Հայտնել էինք, որ երեկ` սեպտեմբերի 12–ին Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ է տեղափոխվել մթերային 1000 փաթեթ։
Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ հումանիտար օգնությունը կտրամադրվի.
• Զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որտեղ կան անչափահաս երեխաներ,
• Այն ընտանիքներին, որտեղ կան հաշմանդամ երեխաներ,
• 5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։
Օգնության բաշխման մանրամասները կհաղորդենք լրացուցիչ:
Հիշեցնենք` փաթեթների մեջ ներառված է 0.9 լ արևածաղկի ձեթ, 1 կգ շաքարավազ, 2 կգ ցորենի ալյուր, 500 գր մակարոն (3 հատ), 1 կգ հնդկաձավար, 1 կգ կորեկ, 1 կգ սպիտակաձավար, 0,5 կգ վարսակի փաթիլներ, 0,5 կգ–ոց5 հատ շոգեխաշուկ (Тушенка) 5 հատ։ Այսպիսի 1 հավաքածուի ընդհանուր քաշը 11,4 կգ է։
Արցախ է բերվել նաև 192 մանկական հավաքածու։
Մանկական հավաքածուն ներառում է 1 հատ կիսել, 3 հատ վիտամինային պաստիլա, 1 ատամի խոզանակ, 8 հատ մանկական խյուս, 1 հատ մանկական ձկան յուղ, 1 հատ մանկական ցանափոշի։