00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանի դեմ դեմարշ իրականացնելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ. Աբրահամյան

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2023
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Ռուսաստանի փոխարեն Թուրքիայի ակտիվությանը չի կարող որևէ լավ բան խոստանալ։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի–Sputnik. Ռուսաստանի դեմ դեմարշ իրականացնելը Հայաստանի ու Արցախի համար կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում արեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ռուսաստանը մեր տարածաշրջանում գլխավոր դերակատարն է` անկախ նրանից, թե ով ինչ դերակատարում ունի։ Այսինքն, կարող են մի շարք խնդիրներ լինել երկկողմ հարաբերություններում, կարող են լինել ակնկալիքներ, որոնք չեն իրացվել տարբեր իրավիճակներում, բայց վերցնել ու թիվ մեկ դերակատարի նկատմամբ նման դեմարշ իրականացնել` կարող է ծանրագույն հետևանքներ ունենալ», – ասաց նա։

Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Ռուսաստանի փոխարեն Թուրքիայի ակտիվությանը տարածաշրջանում չի կարող որևէ լավ բան խոստանալ թե՛ Հայաստան– Ադրբեջան բանակցություններում, թե՛ Արցախի հարցում։
«Այն հանգամանքը, որ այսօր Թուրքիան, ըստ էության` Հայաստանի հրավերով, այդ բանակցային գործընթացում է և փորձում է իր դերը ստանձնել, արդեն իսկ շատ վտանգավոր է»,– ասաց նա։
Պատգամավորը հիշեցնում է, որ դեռևս 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան փորձել է ոչ միայն միջամտել Արցախի ու Հայաստանի հարցով տարվող բանակցային գործընթացին, այլ նաև Հարավային Կովկասում որոշակի առավելությություն ստանալ Ռուսաստանի նկատմամբ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 8–ին Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել էր ՌԴ ԱԳՆ։ ՌԴ-ն իր կոշտ դիրքորոշումն ու բողոքի նոտան էր հայտնել Հայաստանին։
Հայտարարության մեջ ասվում էր, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել ՌԴ-ի նկատմամբ։
Առաջինը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության (Հռոմի ստատուտ) վավերացման գործընթացի մեկնարկն է, երկրորդը` ՀՀ վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի այցը Կիև, ինչպես նաև մարդասիրական օգնության փոխանցումը Կիևին, և երրորդը` ՀՀ տարածքում ԱՄՆ-ի մասնակցությամբ զորավարժությունների անցկացումը։
Ասե՞լ է, թե՞ ոչ. Ալեն Սիմոնյանի մամուլի ծառայությունը շտապել է պատասխանել Սերգեյ Լավրովին
Լրահոս
0