00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ի հետ հարաբերությունների վատթարացումը ռիսկային քայլ է ՀՀ–ի համար. Արթուր Խաչատրյան

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Խաչատրյան
Արթուր Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2023
Բաժանորդագրվել
Պատգամավորի խոսքով` նման քաղաքականության պատճառը արտաքին քաղաքական վետորի փոփոխությունն է։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հարաբերությունները խիստ լարված են Ռուսաստանի հետ, ինչքան էլ ՀՀ արտգործնախարարությունից ասեն, թե խնդիրներ կան, բայց լարվածություն չկա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը
«Լարվածություն կա։ Միգուցե սխալվում եմ, բայց ես մինչ այս չեմ հիշում դեպք, երբ ՌԴ–ում ՀՀ դեսպանը կանչվի ՌԴ արտգործնախարարություն և նրան բողոքի նոտա հայտնեն»,–ասաց Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով` վարել նման քաղաքականություն այն դեպքում, երբ Արցախում 120 000 հայերի ֆիզիկական գոյությունը պայմանավորված է ռուսական կողմի ներկայությամբ, բավականաչափ ռիսկային է։
«Այս ամենի պատճառը արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունն է»,–ընդգծեց նա։
Միաժամանակ Խաչատրյանը նշեց, որ արտաքին այլ դերակատարների մեջ չկա մեկը, ով պատրաստակամություն կհայտնի զինված զորախումբ ուղարկելու տարածաշրջան՝ ապահովելու Հայաստանի սահմանների պաշտպանությունը և Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը։
Նա նշեց, որ Հայաստանի ղեկավարության հայացքն ուղղված է դեպի Արևմուտք, որտեղ ոչ միայն անվտանգության աղբյուր չկա, այլև կա Թուրքիա։
Պատգամավորը հիշեց հայտնի արտահայտությունը, որ «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները», այսինքն՝ պետք չէ ռազմական օգնություն ակնկալել Լոնդոնից կամ արևմտյան այլ երկրներից։
Հիշեցնենք` սեպտեմբերի 8–ին Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել էր ՌԴ ԱԳՆ։ ՌԴ-ն իր կոշտ դիրքորոշումն ու բողոքի նոտան էր հայտնել Հայաստանին։
Հայտարարության մեջ ասվում էր, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել ՌԴ-ի նկատմամբ։
Առաջինը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության (Հռոմի ստատուտ) վավերացման գործընթացի մեկնարկն է, երկրորդը` ՀՀ վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի այցը Կիև, ինչպես նաև մարդասիրական օգնության փոխանցումը Կիևին, և երրորդը` ՀՀ տարածքում ԱՄՆ-ի մասնակցությամբ զորավարժությունների անցկացումը։
Ասե՞լ է, թե՞ ոչ. Ալեն Սիմոնյանի մամուլի ծառայությունը շտապել է պատասխանել Սերգեյ Լավրովին
Լրահոս
0