https://arm.sputniknews.ru/20230911/nikvol-pashinjany-zrucel-e-turqiaji-nakhagahi-het-65638648.html
Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է Թուրքիայի նախագահի հետ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է Թուրքիայի նախագահի հետ
Sputnik Արմենիա
Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ պատրաստվում է Փաշինյանի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ 11.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-11T18:37+0400
2023-09-11T18:37+0400
2023-09-11T19:00+0400
թուրքիա
հայաստան
նիկոլ փաշինյան
ռեջեփ թայիփ էրդողան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/06/49428829_0:0:1280:721_1920x0_80_0_0_b0dcfeb698055b0779f6c8df9dda2b92.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputtnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։Էրդողանը երեկ G20 գագաթնաժողովի արդյունքներին նվիրված ասուլիսի ժամանակ ասել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ և քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։Ըստ նրա` կողմերը նշել են, որ շարունակելու են այս ուղղությամբ դիվանագիտական ջանքերը:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7–ին կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում։Նույն օրը ՀՀ ԱԳՆ–ն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը և պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/06/49428829_105:0:1242:853_1920x0_80_0_0_6117aa000bf52a69b895102074b8abda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, հայաստան, նիկոլ փաշինյան, ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա, հայաստան, նիկոլ փաշինյան, ռեջեփ թայիփ էրդողան
Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է Թուրքիայի նախագահի հետ
18:37 11.09.2023 (Թարմացված է: 19:00 11.09.2023) Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ պատրաստվում է Փաշինյանի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputtnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Էրդողանը երեկ G20 գագաթնաժողովի արդյունքներին նվիրված ասուլիսի ժամանակ ասել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ և քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի: Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը»,– գրել է Բաղդասարյանը
ֆեյսբուքյան էջում։
Ըստ նրա` կողմերը նշել են, որ շարունակելու են այս ուղղությամբ դիվանագիտական ջանքերը:
Հիշեցնենք`
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7–ին կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում։
Նույն օրը
ՀՀ ԱԳՆ–ն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը և պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները: