00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կկարողանա՞ Թեհրանը կանխել Բաքվի հետ հակամարտությունը. ռիսկերի ու հնարավորությունների մասին

© Photo : press office of the President of IRIԱդրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը
Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2023
Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի Հայաստանին ուղղված շեշտադրումները, այնուհետև իրանա-ադրբեջանական ռազմական հանձնաժողովի նիստում Ադրբեջանի հավաստիացումներն են Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել իրանագետ Ժաննա Վարդանյանը և քաղաքագետ Դավիթ Հարությունովը։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Իրաննունեցել է և ունի որոշակի լծակներ Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ էսկալացիա թույլ չտալու համար, սակայն շատ բան կախված է հենց Հայաստանի քաղաքականությունից: Այսպես են կարծում Sputnik Արմենիայի զրուցակից փորձագետները։
Ավելի վաղ ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել էր, որ Ադրբեջանն Իրանին վստահեցրել է, որ Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու մտադրություն չունի: Իսկ զորքերի և տեխնիկայի վերջին փոխադրումները սովորական միջոցառումներ են ձմեռային ծառայության պայմաններին նախապատրաստվելու համար։ Քանանիի հայտարարությանը նախորդել է Բաքվում իրանա-ադրբեջանական ռազմական հանձնաժողովի նիստի անցկացումը, որին իրանական կողմից ներկա էր եղել պաշտպանության փոխնախարար գեներալ Մեհդի Ֆարհին:
Քաղաքագետ Դավիթ Հարությունովի կարծիքով` հիշյալ հանձնաժողովը շփման կարևոր ուղի է, որով իրանցիները փորձել են թուլացնել լարվածությունն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում:
«Այդ նիստի անցկացումը եղել է այն տրամաբանության մեջ, որ վերջին մի քանի ամիսը շարունակվում է, այսինքն` փորձ է արվում Բաքվի կողմից էլ, Թեհրանի կողմից էլ որոշակի դեէսակալցիա իրականացնել հարաբերություններում։ Իսկ եթե Ադրբեջանը հստակ պլանավորեր ինչ–որ լայնածավալ կոնֆլիկտ սկսել այս տարածաշրջանում իրանա-ադրբեջանական ռազմական հանձնաժողովի նիստը տեղի չէր ունենա»,–ասաց նա։
Ադրբեջանական կողմը այս փուլում ավելի ձգտում է քաղաքական, ռազմաքաղաքական ու տնտեսական ճնշման միջոցով իր հարցերը լուծել, բայց փորձագետը չի բացառվում նաև ինչ-որ իրավիճակում ուժի կիրառումը և մոտեցումների փոփոխությունը` չնայած իրանական կողմին տված հավաստիացումներին։
«Ու բացի դա, ԻրանիԱԳՆ ներկայացուցիչի հայտարարության մեջ խոսքը հենց Հայաստանի տարածքի մասին է, ԼՂ–ի մասին ոչինչ չկա, հետևաբար կարելի է ենթադրել, որ Արցախի վերաբերյալ ադրբեջանական կողմը ոչինչ չի հավաստիացրել»,–ընդգծեց Հարությունովը։
Փորձագետնուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Իրանն էլ որոշակի շեմ ու սահմանափակումներ ունի. հստակ աջակցելով Հայաստանին, պաշտպանելով տարածքային ամբողջականությունն ու դեմ արտահայտվելով սահմանային փոփոխություններին` միևնույն ժամանակ ցույց է տալիս, որ Ադրբեջանի հետ բացահայտ կոնֆլիկտ չունեն։
«Հենց դեէսկալացիայի միջոցառումները ցույց են տալիս, որ Իրանն ամեն ինչ անում է, որ խուսափի նման կոնֆլիկտից, քանի որ դրանից իրենց համար դրական լուծում չկա։ Եթե իրենք աչք փակեն տարածաշրջանում Ադրբեջանի գործողությունների վրա, դա կարող է շատ բարդ իրավիճակ ստեղծել իրենց համար, բալանսը կփոխվի ու պոտենցիալ տրանզիտային ուղին (խոսքը Սյունիքի մասին է) կվերահսկեն Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ եթե ակտիվ միջամտեն, կդառնա պոտենցիալ տարածաշրջանային պատերազմ։ Այս պայմաներում Թեհրանն ամեն ինչ անում է նման բախումից խուսափելու համար»,–նշեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով հարցին` արդյոք Իրանի գործոնը Հայաստանի կողմից ճիշտ ու արդյունավետ է օգտագործվում, քաղաքագետը նշեց, որ գործող իշխանությունը կարող էր ավելի նուրբ աշխատել Իրանի հետ` հաշվի առնելով այդ երկրի որոշ առանձնահատկությունները։ Իրանը խոշոր արտադրող է մի շարք ռազմական տեխնիկայի ուղղություններով` հատկապես ՀՀ–ին հետաքրքրող անօդաչուների, և չկա լոգիստիկ խնդիր։
Բայց միևնույն ժամանակ Իրանի հետ համագործակցությունը կարող է լուրջ խնդիրներ ու սահմանափակումներ ստեղծել Հայաստանի համար։ Խոսքը Արևմուտքի գործոնի մասին է։
«Հասկանալի է, որ ճնշումը Հայաստանի վրա կուժեղանա, եթե ՀՀ–ն բացահայտ ու ակտիվ ռազմատեխնիկական համագործակցություն ունենա Իրանի հետ։ Սա հատկապես սուր կընկալվի Ուկրաինայի ֆոնին»–ընդգծեց նա։
Ինչպես նկատում է իրանագետ Ժաննա Վարդանյանը, Իրանն իր հերթին կասկածամտությամբ և անվստահությամբ է վերաբերվում Հայաստանի արևմտյան ակտիվությանը։ Եվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հեռախոսազրույցի ժամանակ կասկածելի ճանապարհորդությունների վերաբերյալ շեշտադրումը կապ ունի դեպի Արևմուտք և Արևմուտքից Հայաստան այցերի, ինչպես նաև վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի Ուկրաինա այցի հետ։

«Պետք է վերհիշենք, թե Հայաստանից վերջին շրջանում ինչ այցեր են եղել, օրինակ, եվրոպական երկրներ, Միացյալ նահանգներ և հակառակ ուղղությամբ, որովհետև հիմնականում իրանական կողմը կասկածամտությամբ և անվստահությամբ է վերաբերվում ԱՄՆ–ի, և Եվրոպայի պաշտոնյաների Հայաստան այցերին»,–նշեց Վարդանյանը։

Փորձագետը նաև չբացառեց, որ Իրանի նախագահը նկատի է ունեցել նաև վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի այցը Կիև։ Նույն տրամաբանության մեջ է նաև իրանական կողմի մեկ այլ շեշտադրումը` օտար ուժերի հետ աշխատելու, նրանց հետ զորավարժություններ անցկացնելու մասին։ Իրանագետը համոզված է, որ դա վերաբերում է ԱՄՆ–ի հետ սեպտեմբերի 11-20-ը հայտարարված զորավարժություններին։
Հիշեցնենք, որ վերջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանային լարվածության մասին հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր երկրների առաջնորդների, այդ թվում Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ։ Իրանի նախագահի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին հեռախոսազրույցից մանրամասներ է ներկայացրել` մասնավորապես ընդգծելով, որ օտար ուժերի (արտատարածաշրջանային) հետ աշխատելը, նրանց հետ զորավարժություններ անցկացնելը և կասկածելի ճամփորդությունները միայն բարդացնում են իրավիճակը, ինչպես նաև վերահաստատել Իրանի համար կարմիր գծերը տարածաշրջանում սահմանների փոփոխության և աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին։
Ադրբեջանում Արգենտինայի դեսպանն ԱԳՆ է կանչվել Արցախի մասին Ֆերնանդեսի խոսքերի համար
Լրահոս
0