https://arm.sputniknews.ru/20230911/hpart-em-vor-marzum-em-ajs-futbvolistnerin-chnajats-partutjany-petrakvovy-gvoh-e-khaghic-65673800.html
«Հպարտ եմ, որ մարզում եմ այս ֆուտբոլիստներին». չնայած պարտությանը` Պետրակովը գոհ է խաղից
«Հպարտ եմ, որ մարզում եմ այս ֆուտբոլիստներին». չնայած պարտությանը` Պետրակովը գոհ է խաղից
Sputnik Արմենիա
Եվրո-2024-ի խմբային ընտրական փուլում Խորվաթիայի հավաքականին 0։1 հաշվով պարտվելուց հետո Հայաստանի հավաքականի շանսերը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի... 11.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-11T23:38+0400
2023-09-11T23:38+0400
2023-09-11T23:45+0400
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
ալեքսանդր պետրակով
մարզիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65668079_0:83:1600:983_1920x0_80_0_0_31b187e5e883f7b7a6655d7834d2ce29.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik, Խաչիկ Չախոյան. Համարում եմ, որ Հայաստան–Խորվաթիա խաղում մեր թիմն առաջ քայլ կատարեց։ Հպարտ եմ, որ մարզում եմ այս ֆուտբոլիստներին։ Այս մասին հետխաղային ասուլիսում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։Նշենք, որ Երևանում այսօր կայացած հանդիպմանը մեր թիմը նվազագույն` 0։1 հաշվով պարտվեց խորվաթներին։«Այո, մենք զիջում էինք մրցակցին վարպետությամբ։ Մասնավորապես դա վերաբերում է երկրորդ խաղակեսում մեր ֆուտբոլիստների ցուցադրած խաղին։ Պարզապես եկեք ընդունենք, որ մրցակիցն իրոք ուժեղ էր», - ասաց մեր մարզիչը։Խոսելով մեր հավաքականի ապագա խաղերի մասին` մարզիչն ընդգծեց, որ մեր թիմին դեռևս անհրաժեշտ են բարձրակարգ դարպասապահ, պաշտպան, հենակետային կիսապաշտպան։ «Հայաստանում շատ են հարձակման գծի խաղացողները, եզրային հարձակվողները, ենթահարձակվողները։ Ու այդ խաղային դիրքերի համար ես բավարարված եմ մեր ընտրությամբ։ Բայց մենք դեռևս կարիք ունենք դարպասապահի, պաշտպանների և հենակետային կիսապաշտպանների։ Պետք է փորձենք այդ դիրքերում էլ մրցակցություն ստեղծել, ապագա ունենալու համար», - հավելեց Պետրակովը։Եվրո-2024-ի ընտրական խմբային փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը իր հաջորդ հանդիպումը անցկացնելու է հոկտեմբերի 12-ին։ Մրցակցի հարկի տակ մեր հավաքականը մրցելու է խմբի հետնապահ Լատվիայի ընտրանու հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65668079_90:0:1510:1065_1920x0_80_0_0_84626f22a4ac2b26ef7c34547c8bdbd3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ, ֆուտբոլիստ, ալեքսանդր պետրակով, մարզիչ
ֆուտբոլ, ֆուտբոլիստ, ալեքսանդր պետրակով, մարզիչ
«Հպարտ եմ, որ մարզում եմ այս ֆուտբոլիստներին». չնայած պարտությանը` Պետրակովը գոհ է խաղից
23:38 11.09.2023 (Թարմացված է: 23:45 11.09.2023) Եվրո-2024-ի խմբային ընտրական փուլում Խորվաթիայի հավաքականին 0։1 հաշվով պարտվելուց հետո Հայաստանի հավաքականի շանսերը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու գործում կտրուկ նվազեցին։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik, Խաչիկ Չախոյան. Համարում եմ, որ Հայաստան–Խորվաթիա խաղում մեր թիմն առաջ քայլ կատարեց։ Հպարտ եմ, որ մարզում եմ այս ֆուտբոլիստներին։ Այս մասին հետխաղային ասուլիսում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
Նշենք, որ Երևանում այսօր կայացած
հանդիպմանը մեր թիմը նվազագույն` 0։1 հաշվով պարտվեց խորվաթներին։
«Այո, մենք զիջում էինք մրցակցին վարպետությամբ։ Մասնավորապես դա վերաբերում է երկրորդ խաղակեսում մեր ֆուտբոլիստների ցուցադրած խաղին։ Պարզապես եկեք ընդունենք, որ մրցակիցն իրոք ուժեղ էր», - ասաց մեր մարզիչը։
Պետրակովը հիշեցրեց, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մեծամասնությունը շատ երիտասարդ են՝ 19-20 տարեկան, և խաղալ Խորվաթիայի նման թիմի դեմ շատ դժվար է։ «Բայց նվիրվածության ու հաղթանակի հասնելու մասով մեր ֆուտբոլիստներին երբեք հնարավոր չէ մեղադրել։ Նրանց պետք է աջակցել ու օգնել, որպեսզի խաղից խաղ վստահություն ձեռք բերեն։ Միգուցե վարպետության առումով մերոնք դեռ զիջում են մրցակցին, բայց եթե նրանք աջակցություն զգան, ապա կլինի նաև վստահությունը» ,- ընդգծեց Պետրակովը։
Խոսելով մեր հավաքականի ապագա խաղերի մասին` մարզիչն ընդգծեց, որ մեր թիմին դեռևս անհրաժեշտ են բարձրակարգ դարպասապահ, պաշտպան, հենակետային կիսապաշտպան։ «Հայաստանում շատ են հարձակման գծի խաղացողները, եզրային հարձակվողները, ենթահարձակվողները։ Ու այդ խաղային դիրքերի համար ես բավարարված եմ մեր ընտրությամբ։ Բայց մենք դեռևս կարիք ունենք դարպասապահի, պաշտպանների և հենակետային կիսապաշտպանների։ Պետք է փորձենք այդ դիրքերում էլ մրցակցություն ստեղծել, ապագա ունենալու համար», - հավելեց Պետրակովը։
Եվրո-2024-ի ընտրական խմբային փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը իր հաջորդ հանդիպումը անցկացնելու է հոկտեմբերի 12-ին։ Մրցակցի հարկի տակ մեր հավաքականը մրցելու է խմբի հետնապահ Լատվիայի ընտրանու հետ։