https://arm.sputniknews.ru/20230911/hhn-u-irany-khamagvortsakcen-araqsi-jri-voraki-hskman-ev-pahpanman-khndirnery-lutselu-hamar--65596433.html
ՀՀ–ն ու Իրանը կհամագործակցեն Արաքսի ջրի որակի հսկման և պահպանման խնդիրները լուծելու համար
ՀՀ–ն ու Իրանը կհամագործակցեն Արաքսի ջրի որակի հսկման և պահպանման խնդիրները լուծելու համար
Sputnik Արմենիա
Հակոբ Սիմիդյանը Ալի Սալաջեղեին հրավիրել է Հայաստան։ 11.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-11T10:03+0400
2023-09-11T10:03+0400
2023-09-11T10:19+0400
շրջակա միջավայրի նախարարություն
արաքս գետ
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
հակոբ սիմիդյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65600297_57:194:1135:800_1920x0_80_0_0_ced11b44e50881edf2f4aa5e5e4452cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Արաքս գետի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման և իրանական կողմի հետ գործակցության խնդիրների մասին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը խոսել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Իրանի բնապահպանության կազմակերպության նախագահ Ալի Սալաջեղեի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ մամուլի ծառայությունը։Այս ուղղությամբ կողմերը համագործակցության շատ մեծ դաշտ են տեսնում, և այդ նպատակով նախարար Սիմիդյանը Ալի Սալաջեղեին հրավիրել է Հայաստան։Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը՝ համագործակցելու ԻԻՀ հետ գլոբալ բնապահպանական օրակարգի առաջմղման գործում:Նշվում է, որ հանդիպումը, որը թվով երկրորդն էր, կայացել է ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով ԻԻՀ կատարած այցի շրջանակներում:
արաքս գետ
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65600297_67:0:1134:800_1920x0_80_0_0_aad6aa8468395b1bed4f3d4cb5526e1a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շրջակա միջավայրի նախարարություն, արաքս գետ, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հակոբ սիմիդյան
շրջակա միջավայրի նախարարություն, արաքս գետ, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հակոբ սիմիդյան
ՀՀ–ն ու Իրանը կհամագործակցեն Արաքսի ջրի որակի հսկման և պահպանման խնդիրները լուծելու համար
10:03 11.09.2023 (Թարմացված է: 10:19 11.09.2023) Հակոբ Սիմիդյանը Ալի Սալաջեղեին հրավիրել է Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Արաքս գետի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման և իրանական կողմի հետ գործակցության խնդիրների մասին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը խոսել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Իրանի բնապահպանության կազմակերպության նախագահ Ալի Սալաջեղեի հետ։ Տեղեկությունը հայտնում է
ՇՄՆ մամուլի ծառայությունը։
«Կողմերը փաստել են, որ Արաքս գետի ջրի որակի հսկման ու պահպանման խնդիրները լուծելու համար պետք է առավել ակտիվ համագործակցել, իրականացնել փոխայցեր, դիտարկումներ և համատեղ միջոցառումներ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Այս ուղղությամբ կողմերը համագործակցության շատ մեծ դաշտ են տեսնում, և այդ նպատակով նախարար Սիմիդյանը Ալի Սալաջեղեին հրավիրել է Հայաստան։
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը՝ համագործակցելու ԻԻՀ հետ գլոբալ բնապահպանական օրակարգի առաջմղման գործում:
Նշվում է, որ հանդիպումը, որը թվով երկրորդն էր, կայացել է ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով ԻԻՀ կատարած այցի շրջանակներում: