00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկ Մարությանը ՔՊ-ի թիմ էր եկել «գաստրոլներով». Նիկոլ Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանն ու Հայկ Մարությանը
Նիկոլ Փաշինյանն ու Հայկ Մարությանը - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2023
Նիկոլ Փաշինյանն ու Հայկ Մարությանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մարությանի այն հայտարարությանը, թե երկու տարի շարունակ նա ասել է, որ կոռուպցիա կա, սակայն իր ասածն ուշադրության չեն արժանացրել, Փաշինյանը նշեց, որ դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում անդրադարձավ նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարությանը, թե ՀՀ իշխանությունները շեղվել են հեղափոխական արժեքներից։
«Հայկ Մարությանն իր բեմական կարիերայում առաջին անգամն է, երբ քաղաքական ժանրի հումոր է անում, ու այդ հումորի բովանդակությունը չի համաձայնեցնում այդ հումորի օբյեկտների ու հերոսների հետ։ Այս փաստը վկայում է այն մասին, որ ՀՀ–ն հեղափոխական արժեքներից չի շեղվել, այլապես մեր գործընկները բեմերից հումոր անելիս նախապես պետք է թույլտվություն ստանային իշխանությունից, օլիգարխներից, մյուսներից»,– հայտարարեց Փաշինյանը։
Մարությանի մյուս այն հայտարարությանը, թե երկու տարի շարունակ նա կաբինետներում ասել է, որ կոռուպցիա կա, սակայն իր ասածն ուշադրության չեն արժանացրել, Փաշինյանը նշեց, որ դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում։
«Ինձ հետ Հայկ Մարությանը նման խոսակցություն չի ունեցել երբեք։ Եթե նման խոսակցություն լիներ, ապա դա պետք է լիներ ինձ հետ, քանի որ իմ աջակցությամբ է նա հայտնվել հեղափոխական թիմում ու դարձել Երևանի քաղաքապետի թեկնածու»,– վստահեցրեց վարչապետը։
Նրա խոսքով` ինքն այսօր շատ դժվարությամբ է նայում իր շատ գործընկերների աչքերին, որոնք իրեն ասում էին, որ Մարությանը ՔՊ թիմ գալիս է«գաստրոլներով»։
«Ստացվեց, որ քաղաքական այն ընկերությունը, որ Մարությանը ցանկանում էր, որ տեղի ունենար, դա լավ ժամանակների ընկերություն էր, մինչդեռ իրական ընկերությունն ու համախոհությունը վատ ժամանակները հաղթահարելու համար է։ Մինչդեռ ստացվեց, որ հենց առաջին դժվարության ժամանակ Մարությանը ինչպես որ հեշտությամբ դիմում էր գրել ՔՊ մտնելու համար, նույնպիսի հեշտությամբ այնտեղից դուրս գալու դիմում գրեց։ Սա ոչ այնքան քաղաքական, որքան մարդկային իրավիճակ է։ Այս իրավիճակի նկատմամբ կա խորը ափսոսանքի զգացողություն»,– նշեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետ է եղել 2018–21թթ։ Դրանից հետո նա հայտարարեց, որ ՀՀ իշխանությունը շեղվել է հեղափոխական արժեքներից և դուրս եկավ ՔՊ–ից։ Հիմա Մարությանը «Ազգային առաջընթաց» կուսակցության կազմում մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին, որոնք կկայանան սեպտեմբերի 17–ին։
Լրահոս
0