00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գործադիրը կուժեղացնի վերահսկողությունը երկակի նշանակության ապրանքների արտահանման նկատմամբ

© Sputnik / Andranik GhazaryanԿառավարության շենք
Կառավարության շենք - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2023
Բաժանորդագրվել
Հայկական ընկերությունները հայտնվել են արևմտյան երկրների տեսադաշտում հակառուսական պատժամիջոցների ֆոնին, ինչը ենթադրում է դեպի ՌԴ տեխնոլոգիաների արտահանման արգելք։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի–Sputnik. ՀՀ կառավարությունը ցանկանում է խստացնել երկակի նշանակության արտադրանքի արտահանման և վերարտահանման նկատմամբ վերահսկողությունը։ Այսօր կառավարությունը խորհրդարանում ներկայացրեց «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ վերահսկողության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Ավտոմեքենաների վերարտահանում ՀՀ-ից ՌԴ. կա՞ երկրորդային պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգ
Ներկայացնելով փաստաթուղթը՝ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը նշեց, որ նախագծի նպատակն է հստակեցնել կառավարության լիազորություններն ու պարտավորությունները, սահմանել նորմեր և կատարելագործել ոլորտը: Փաստաթուղթն առաջարկում է կառավարությանն օժտել երկակի նշանակության ապրանքների լաբորատոր փորձաքննության անցկացման կարգը սահմանելու գործառույթներով, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով: Տերյանը կարծում է, որ այս ֆոնին անհրաժեշտություն կա վերահսկելու գործընթացը և բացառելու հնարավոր ռիսկերը ռազմական նպատակներով օգտագործելու առումով:
Օրենքի փոփոխությունները նաև կառավարությանը լիազորություն են տալիս սահմանել զգայուն ապրանքների ցուցակ, որոնք արտահանման ժամանակ հատուկ վերահսկողություն են պահանջում:
Քննարկման ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը փոխնախարարին հարցրեց, թե Հայաստանից արտահանման ընդհանուր կառուցվածքում երկակի նշանակության ապրանքների վերարտահանումն ինչ մասնաբաժին ունի: Տերյանը նշեց, որ չի կարող թիվ նշել, բայց այն աննշան է:
2023 թ–ին կլինի ներմուծման և վերարտահանման ծավալների որոշակի նվազում. ԿԲ նախագահ
Նշենք, որ վերջին ամիսներին հայկական մի շարք ընկերություններ հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում, քանի որ կասկածվում են Ռուսաստան արգելված ապրանքներ վերարտահանելու մեջ։
Անդրադառնալով պատժամիջոցների թեմային՝ այս տարվա հուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Հայաստանն ազնիվ և թափանցիկ է գործում ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում:
Լրահոս
0