https://arm.sputniknews.ru/20230911/erevani-ev-baqvi-mijev-sracumy-bardacnum-e-kaperi-apashrjapakman-ashkhatanqy-overchuk-65602392.html
Երևանի և Բաքվի միջև սրացումը բարդացնում է կապերի ապաշրջափակման աշխատանքը. Օվերչուկ
Երևանի և Բաքվի միջև սրացումը բարդացնում է կապերի ապաշրջափակման աշխատանքը. Օվերչուկ
Sputnik Արմենիա
Ալեքսեյ Օվերչուկը վստահեցրել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նոր հանդիպումը տեղի կունենա, երբ պահը հասունանա։ 11.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-11T11:35+0400
2023-09-11T11:35+0400
2023-09-11T12:05+0400
ալեքսեյ օվերչուկ
ապաշրջափակում
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/07/60776960_0:77:1600:977_1920x0_80_0_0_cc2db5be49c5783e82594465520d595e.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սրացումը բացասաբար է անդրադառնում Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցի լուծման վրա։ Այս մասին հայտնել էՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Ռիա Նովոստին։Օվերչուկը, սակայն, հավելել է, որ այս հարցով եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են։Ալեքսեյ Օվերչուկը վստահեցրել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նոր հանդիպումը տեղի կունենա, երբ պահը հասունանա։Հուսով ենք` շուտով Ադրբեջան-Նախիջևան երկաթուղու շուրջ համաձայնություն կլինի. ԼավրովՀիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանի ապաշրջափակումը և երկաթուղային կապի վերականգնումը հայ-ադրբեջանական օրակարգի հիմնական հարցերից էր ու 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից։Նշենք, որ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքների մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սոչիում և Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ժամանակ: Այս երթուղով Ադրբեջանը երկաթուղային կապ է ստանում Նախիջևանի հետ, որի հետ ցամաքային սահման չունի։Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի է ունեցել հունիսի 2-ին Մոսկվայում:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/07/60776960_73:0:1574:1126_1920x0_80_0_0_02c775c790f31c758825e79a09d7e4a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսեյ օվերչուկ, ապաշրջափակում, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ռուսաստան
ալեքսեյ օվերչուկ, ապաշրջափակում, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ռուսաստան
Երևանի և Բաքվի միջև սրացումը բարդացնում է կապերի ապաշրջափակման աշխատանքը. Օվերչուկ
11:35 11.09.2023 (Թարմացված է: 12:05 11.09.2023) Ալեքսեյ Օվերչուկը վստահեցրել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նոր հանդիպումը տեղի կունենա, երբ պահը հասունանա։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սրացումը բացասաբար է անդրադառնում Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցի լուծման վրա։ Այս մասին հայտնել էՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է
Ռիա Նովոստին։
Օվերչուկը, սակայն, հավելել է, որ այս հարցով եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են։
«Իհարկե, ցանկացած սրացում միշտ բացասաբար է ազդում մեր աշխատանքի վրա։ Ժամանակն անցնում է, մինչև մենք նորից վերադառնում ենք, նստում ու սկսում աշխատել, բայց դա չի նշանակում, որ բանակցությունները կասեցված են», - ասել է նա:
Ալեքսեյ Օվերչուկը վստահեցրել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նոր հանդիպումը տեղի կունենա, երբ պահը հասունանա։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանի ապաշրջափակումը և երկաթուղային կապի վերականգնումը հայ-ադրբեջանական օրակարգի հիմնական հարցերից էր ու 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից։
Նշենք, որ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքների մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սոչիում և Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ժամանակ: Այս երթուղով Ադրբեջանը երկաթուղային կապ է ստանում Նախիջևանի հետ, որի հետ ցամաքային սահման չունի։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի
վերջին նիստը տեղի է ունեցել հունիսի 2-ին Մոսկվայում: