00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չվերթ N 93. զոհվածները թողեցին հարազատներին, բայց նաև արիության և ինքնազոհության օրինակ

© AP Photo / Chao Soi CheongՆյու Յորքի ահաբեկչությունը
Նյու Յորքի ահաբեկչությունը - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2023
Նյու Յորքի ահաբեկչությունը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել


​2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչների առևանգած չորս ինքնաթիռներից մեկի հղի ուղևոր Լորեն Գրենդքոլասի ամուսինը հետագայում պատմել է. «Նա շատ ուժեղ էր ու չէր վախենում։ Երբե՛ք։ Ոչ մեկից։ Նա զանգահարեց ինքնաթիռից ու ասաց. «Ջե՛ք, սիրելիս, դու ինձ լսո՞ւմ ես։ Ես պարզապես ուզում եմ քեզ ասել, որ այստեղ՝ ինքնաթիռում, պրոբլեմ է ծագել, և մենք մտադիր ենք այն լուծել։ Ուղղակի իմացիր, որ քեզ շատ, շատ եմ սիրում»։ Դրանք կնոջս վերջին խոսքերն էին։ Ենթադրում եմ, որ նա միացավ այն տղամարդկանց, որոնք արդեն որոշել էին գրոհել օդաչուների խցիկը, որտեղ փակվել էին ահաբեկիչները»։
Չվերթ թիվ 93. զոհվածները թողեցին հարազատներին, բայց նաեւ արիության եւ ինքնազոհության իրենց օրինակը
Դա թիվ 93 չվերթն էր, որով 37 ուղևորները և անձնակազմի 7 անդամները թռչում էին Սան Ֆրանցիսկո։ Թռիչքը հետաձգվել էր 42 րոպեով։ Ու երբ չորս ահաբեկիչները ներխուժեցին խցիկ, սպանեցին երկու օդաչուներին, իսկ ապա հայտարարեցին, թե ռումբ ունեն և պատրաստվում են վայրէջք կատարել մոտական օդակայանում և այնտեղ ներկայացնել իրենց պահանջները, ուղևորները չհավատացին։ Նրանցից ոմանք արդեն հասցրել էին կապվել իշխանությունների ներկայացուցիչների և հարազատների հետ և տեղեկացել, որ երկու ինքնաթիռներ մխրճվել են Նյու Յորքի երկվորյակ երկնաքերերի մեջ։ Ակնհայտ դարձավ, որ ահաբեկիչների նպատակը ամենևին էլ օդակայանում պահանջներ ներկայացնելը չէր, նրանք մահապարտներ էին, որոնք ունեին իրենց կոնկրետ նշանակետը։
​Մասնագետները մինչև հիմա վիճում են, թե որն էր այդ նշանակետը՝ Կոնգրեսի՞ շենքը, թե՞ Սպիտակ տունը։
Էստեղ մի այսպիսի հանգամանք կա՝ մնացած երեք ինքնաթիռներից յուրաքանչյուրի առևանգմանը մասնակցել էին 5-ական ահաբեկիչ, այնինչ, թիվ 93 չվերթն իրականացնող օդանավը գրավել էին 4 ահաբեկիչ։ Ենթադրվում է, որ հինգերորդը ծագումով մարոկացի Զաքարիաս Մուսաուին պետք է լիներ, որը սակայն ձերբակալվել էր ահաբեկչական գործողությունից մոտ մեկ ամիս առաջ՝ 2001 թվականի օգոստոսին։ Դատավարության ժամանակ նա պնդեց, թե գիտեր, որ Նյու Յորքում օդային հարված էր նախապատրաստվում, բայց այլ մանրամասներից տեղյակ չէր։ Սակայն երբ դատավորը հարցրեց՝ արդյոք նա պիտի մասնակցե՞ր ահաբեկչությանը, Մուսաուին պատասխանեց. «Այո՛, ես պետք է մխրճեի ինքնաթիռը Սպիտակ տան մեջ։ Դա Ուսամա բեն Լադենի հանձնարարությունն էր»։ Այնուամենայնիվ, Մուսաուին հետագայում լրիվ հրաժարվեց իր ցուցմունքներից, ինչի պատճառով էլ մինչև հիմա պարզ չէ, թե որն էր այս չորրորդ ինքնաթիռի իրական նշանակետը։
Բայց մի բան կարելի է հաստատ պնդել՝ նշանակետը չխոցվեց միայն ուղևորների և անձնակազմի անդամների հերոսական պահվածքի շնորհիվ։ Առևանգողներից մեկը հենց սկզբից բոլորին ստիպել էր տեղափոխվել օդանավի հետևի մասը, որպեսզի հեռու լինեին օդաչուների խցիկից և չփորձեին որևէ կերպ խանգարել ահաբեկիչներին ավարտինհասցնել իրենց սև գործը։ Բայց հեռախոսային զանգերից հետո ուղևորները հասկացան, թե ինչ է կատարվում և որոշեցին գործել։ Միմյանց հետ խորհրդակցելուց հետո եկան այն եզրակացության, որ իրենց սպասում է նույն ճակատագիրը, ինչ մնացած երեք առևանգված ինքնաթիռներում եղածներին։ Այլընտրանք գոյություն չուներ։ Ուղեկցորդուհի Սանդրա Բրեդշոուն զանգահարեց ամուսնուն և ասաց. «Մենք որոշեցինք խլել ինքնաթիռը ահաբեկիչներից։ Սիրում եմ քեզ, հաղորդիր Շենանին, Ալեքսանդրիային և Նաթանին, որ ես իրենց էլ եմ շատ սիրում։ Մնաք բարով, մենք վազում ենք առաջ, դեպի խցիկը»։
Սկզբից չեզոքացրին այն ահաբեկիչին, որը մնացել էր սրահում, այնուհետև փորձեցին ջարդել օդաչուների խցիկի փակ դուռը։ Սկսեցին հարվածել դրան բռունցքներով և տարբեր առարկաներով։ Օդաչուների նստարանները զբաղեցրած ահաբեկիչները ղեկի օգնությամբ այս ու այն կողմ էին թեքում օդանավը, որպեսզի հարձակվող ուղևորները կորցնեն հավասարակշռությունը։ «Սև արկղերի» ձայնագրության վերծանումը ցույց տվեց՝ ահաբեկիչներից մեկը, հասկանալով, որ Վաշինգտոն չի հաջողվի հասնել, հարցրեց մյուսին՝ միգուցե հենց հիմա՞ վայր գցենք ինքնաթիռը։ Պատասխանն այսպիսին էր. «Շարունակենք թռչել մինչև չջարդեն դուռը և ներս չմտնեն»։
Մինչև Վաշինգտոն հասնելը մնում էր 19 րոպե։ Ու երբ դուռն ի վերջո տեղի տվեց և ահաբեկիչները հասկացան, որ ամեն ինչ վերջացած է, նրանք օդանավը կտրուկ ուղղեցին ներքև։ Այն ընկավ Փենսիլվանիայի նահանգի դաշտերից մեկում՝ Փիթսբուրգ քաղաքից մոտ 130 կիլոմետր հեռավորության վրա։ Թույլ տվեք մեջբերել Ջորջ Բուշ կրտսերի խոսքերը. «40 զոհվածները Երկրի վրա թողեցին իրենց կողակիցներին, երեխաներին և թոռներին։ Թողեցին իրենց երազանքները, որոնք այլևս երբեք չեն իրականանա։ Բայց նրանց թողեցին նաև մի բան, ինչը երբեք չի խամրի ու միշտ կոգևորի մեզ ու մեր սերունդներին՝ իրենց արիության և անձնազոհության օրինակը»։
Լրահոս
0