00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական արմատներով բանաստեղծ Էդուարդ Ասադովը «հայտնվել է ռուսական գենի մեջ». Գլազունով

© Sputnik / Asatur YesayantsՎլադիմիր Գլազունով
Վլադիմիր Գլազունով - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2023
Վլադիմիր Գլազունով
Բաժանորդագրվել
Երևանում սեպտեմբերի 7-ին կայացել է ռեժիսոր Վլադիմիր Գլազունովի «Ասադով. կույր բանաստեղծը, որ սրտով էր տեսնում» մոնոներկայացման առաջնախաղը։ Պրեմիերայի օրն ու վայրը պատահական չեն ընտրվել։
Խորհրդային շրջանի բանաստեղծ Էդուարդ Ասադովի բանաստեղծություններով արդեն մի քանի սերունդ է մեծացել, նրա բանաստեղծությունների ժողովածուները հրատարակվում էին հսկայական տպաքանակներով (տարեկան 3 միլիոն օրինակ)։ Հազարավոր երկրպագուներ էին գալիս Ասադովին լսելու, սակայն քչերը գիտեն, որ նա ազգությամբ հայ է՝ ղարաբաղյան արմատներով։
Ռեժիսոր, դերասան Վլադիմիր Գլազունովը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ոչ այնքան հայտնի փաստեր ներկայացրեց բանաստեղծի մասին։ Ասադովի բանաստեղծություններում, նրա խոսքով, բարության և մարդկայնության ծածկագրված ուղերձ կա։
«Այնպիսի անհավանական մարդկայնության, որից բացվում են նույնիսկ ամենափոքր ծակոտիները, երբ կարդում ես նրա պոեզիան, փշաքաղվում ես, այդ վիճակը բառերով հնարավոր չէ արտահայտել»,-նշեց Գլազունովը:

Հադրութցի նախնիները

Գլազունովը խոստովանեց, որ մինչև որոշակի ժամանակահատված ինքն էլ քիչ է անդրադարձել Ասադովի ստեղծագործությանը, սակայն փոխել է կարծիքը նրա ստեղծագործությամբ տարվելուց հետո: Նա վստահ է, որ Ասադովի կյանքն արժանի է էկրանավորման, առանձին դրվագների մասին կարելի է եթե ոչ սերիալ, ապա գեղարվեստական ֆիլմ նկարահանել:
Ասադովը ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 7-ին Թուրքմենստանում՝ հայկական ընտանիքում։ Այդ պատճառով Գլազունովն ու իր թիմը ի սկզբանե ցանկանում էին մոնոներկայացման պրեմիերան այնտեղ անցկացնել, սակայն ավելի ուշ կենտրոնացան Հայաստանի վրա։
Բանաստեղծը միշտ հպարտացել է իր ծագմամբ և նույնիսկ որդուն իր պապի՝ Արտաշես (Արկադի) Գրիգորիի Ասադյանցի անունով է կնքել։ Բանաստեղծի նախապապը ծնվել է Հադրութում, հայտնի դարբին է եղել։ Նրա ծնողները ուսուցիչներ էին: Բանաստեղծի կյանքում բեկումնային դարձավ հոր վաղաժամ մահը 1929 թվականին։ Ասադովն ամբողջ կյանքում պահպանեց սերը նրա հանդեպ, և դա առանձին գծով կարելի է տեսնել ինչպես նրա ստեղծագործություններում, այնպես էլ մոնոներկայացման մեջ։ Հենց հայրն էր նրան սովորեցրել առաջին անգամ հանգեր ստեղծել, պատկերավոր մտածել։
© Sputnik / Asatur YesayantsՎլադիմիր Գլազունով
Чтец Владимир Глазунов в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2023
Վլադիմիր Գլազունով
Հոր մահից հետո Ասադովը մոր հետ տեղափոխվել է Սվերդլովսկ, որտեղ ապրում և աշխատում էր նրա պապը՝ հայազգի, մասնագիտությամբ բժիշկ Իվան Կուրդովը։ Բանաստեղծը հետագայում հիշում էր, որ Սվերդլովսկում մայրիկի հետ իրենք «գնացին առաջին դասարան»։ Իր առաջին բանաստեղծությունը Էդուարդը գրել է 8 տարեկան հասակում:
15 տարեկանում բանաստեղծը տեղափոխվում է Մոսկվա, այնտեղ ավարտում է դպրոցը և ցանկանում է ընդունվել գրական կամ թատերական ինստիտուտ։ Սակայն Հայրենական մեծ պատերազմը փոխում է ծրագրերը: Նա կամավոր մեկնում է ռազմաճակատ, դառնում է ականանետի նշանառու, այնուհետև՝ «Կատյուշա»-ների մարտկոցի հրամանատարի օգնական Հյուսիսկովկասյան և 4-րդ Ուկրաինական ճակատներում։
1944 թվականի մայիսի 4-ի գիշերը Սևաստոպոլի ազատագրման համար մղված ճակատամարտում դեմքի ծանր վիրավորում է ստանում։ Նրա կյանքը հաջողվում է փրկել, իսկ տեսողությունը՝ ոչ։ Գիտակցությունը կորցնելով, նա, այնուամենայնիվ, զինամթերքը հասցնում է հրետանային մարտկոցին, ինչի համար Կարմիր աստղի շքանշան է ստանում։ Բայց մինչև կյանքի վերջ ստիպված էր դեմքի կեսը ծածկող սև դիմակ կրել։
Ռեժիսորին զարմացնում և հիացնում է այն փաստը, որ բանաստեղծը, կույր լինելով, տեսնողներից ավելի շատ բան էր տեսնում և զգում:
«Ասադովն իր լավագույն ստեղծագործությունները հենց կույր ժամանակ է գրել»,-նշեց Գլազունովը:

Անձնական կյանք

Առաջին կնոջ հետ Ասադովը ծանոթացել է զինվորական հոսպիտալում․ կանայք նրա հանդեպ առհասարակ շատ ուշադիր էին։ Մանկական թատրոնի արտիստուհի Իրինա Վիկտորովան նրա համար որդի ունեցավ՝ Արկադիին, սակայն ընտանեկան կյանքն այդպես էլ չստացվեց։ Գլազունովի խոսքով՝ նրանց միջև անջրպետը շատ մեծ էր։ Իրինան պատրաստ չէր իր կյանքը նվիրել մշտական խնամքի կարիք ունեցող կույր բանաստեղծին:
Որոշ ժամանակ անց Ասադովը երկրորդ անգամ ամուսնացավ, նրա ընտրյալն ու կյանքի սերը դարձավ «Մոսկոնցերտի» դերասանուհի Գալինա Ռազումովսկայան: Ամուսինները միասին ապրել են 36 տարի, նրանք գրեթե չեն բաժանվել. Գալինան Ասադովին ուղեկցում էր ամենուր։
«Նա հեռուստացույց չէր գնում, քանի որ կարծում էր, որ սրբապղծություն է և էթիկապես սխալ է հեռուստացույց դիտելը, երբ ամուսինը չէր կարող նույնը տեսնել: Նրանք միասին գրքեր էին կարդում, ճամփորդում էին, պատկառելի տարիքում Գալինան նույնիսկ սովորել է մեքենա վարել, որպեսզի ամուսնուն արագ և օպերատիվ հասցնի ուր պետք է»,-պատմեց Գլազունովը։
Գլազունովը նշում է, որ չնայած Ասադովը ժողովրդականություն էր վայելում, նա «անարդարացիորեն թերագնահատված է մնացել իր գործընկերների կողմից»:
Վաթսունականների բանաստեղծներ Ռոբերտ Ռոժդեստվենսկին, Ռիմա Կոզակովան, Եվգենի Եվտուշենկոն թույլ չտվեցին բանաստեղծին իրենց շրջանակ մտնել։ Եվտուշենկոն քննադատում էր բոլոր նրանց, ովքեր ուշադրություն էին դարձնում Ասադովին, ոչ թե իրեն։ Նրանց համար նա «չափազանց պարզ էր, չափազանց ժողովրդի համար, պարզունակ էր արտահայտում իր մտքերը», ինչի համար էլ ստացել էր «վատ բանաստեղծի» պիտակը։
Լրահոս
0