https://arm.sputniknews.ru/20230909/pashinjany-patrast-e-hratap-qnnarkumner-anckacnel-alievi-het-65537537.html
Փաշինյանը պատրաստ է հրատապ քննարկումներ անցկացնել Ալիևի հետ
Փաշինյանը պատրաստ է հրատապ քննարկումներ անցկացնել Ալիևի հետ
Sputnik Արմենիա
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը ներկայացրել է Փաշինյան–Մակրոն զրույցի մանրամասները։ 09.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-09T11:54+0400
2023-09-09T11:54+0400
2023-09-10T15:52+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
էմանուել մակրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/09/60921488_0:1:3156:1776_1920x0_80_0_0_2dd7ec7ba36d4eada1a21b91b01d16f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Փաշինյանը պատրաստ է լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ: Այս մասին նա հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը` ներկայացնելով վարչապետի և Ֆրանսիայի նախագահի զրույցի մանրամասները։Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցները, հղում անելով Ելիսեյան պալատին, հայտնել էին, որ Մակրոնը Փաշինյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածության հարցը:Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը 2022 թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թ. մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին և բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին:Մակրոն իր հերթին ասել է, որ պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին:Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է նաև, որ սահմանների երկայնքով լարվածության նվազումն անհրաժեշտ է:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7–ին կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերումՆույն օրը ՀՀ ԱԳՆ–ն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը և պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/09/60921488_190:0:2921:2048_1920x0_80_0_0_9953566ad12ccddf039b98d7fb2259dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, էմանուել մակրոն
հայաստան, նիկոլ փաշինյան, էմանուել մակրոն
Փաշինյանը պատրաստ է հրատապ քննարկումներ անցկացնել Ալիևի հետ
11:54 09.09.2023 (Թարմացված է: 15:52 10.09.2023) ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը ներկայացրել է Փաշինյան–Մակրոն զրույցի մանրամասները։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Փաշինյանը պատրաստ է լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ: Այս մասին նա հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը` ներկայացնելով վարչապետի և Ֆրանսիայի նախագահի զրույցի մանրամասները։
Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցները, հղում անելով Ելիսեյան պալատին,
հայտնել էին, որ Մակրոնը Փաշինյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածության հարցը:
«Քննարկվել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր»,– ասված է ՀՀ վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը 2022 թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թ. մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին և բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին:
Մակրոն իր հերթին ասել է, որ պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին:
Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է նաև, որ սահմանների երկայնքով լարվածության նվազումն անհրաժեշտ է:
Հիշեցնենք`
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7–ին կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում
Նույն օրը
ՀՀ ԱԳՆ–ն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը և պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները: